Բագրատ սրբազանը բաց դաս է վարում ԵՊՀ-ի բակում. (ուղիղ) Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ) Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին
17
Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ «Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով հեռացնել այս իշխանությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում. չհամաձայնեցին Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ Ինձ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մենք մեր հողը չենք ծախում. Կիրանցի բնակիչները դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից Պատերազմ Արցախում
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչով դիմել է միջազգային հանրությանը Ֆրանսիական համալսարանի ուսանողությունը ևս աջակցում է համաժողովրդական շարժմանը Բագրատ սրբազանը բաց դաս է վարում ԵՊՀ-ի բակում. (ուղիղ) Քաղաքային իշխանության պերճանքն ու թշվառությունը Անձրևի ու անտերության հետևանքները․ 26 երթուղին սպասարկող ավտոբուսն ուղևորներով մնացել էր ջրի մեջ Ալիևն ու Լուկաշենկոն օկուպացված Արցախում են «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ. Տեսանյութ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը Աներձագի «կրոնական» վոյաժները Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ Փաշինյանը պատասխան է տալու Արցախի կորստի համար, դա հանցագործություն է եղել. Վիտալի Բալասանյան ԱԱԾ-ն՝ ՔՊ-ականների պոչին. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս իշխանության օր ավել մնալը մեր երկրի, պետության, ժողովրդի համար կործանարար է․ հայտարարություն Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ) Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին «Նիկոլական քարոզչության հերթական սուտը»․ Դերենիկ Մալխասյան Անձրևից հետո՝ «քպ-ա-գետեր», «Անվինյանալճեր» ու նման այլ ջրառատ տեսարաններ Հողերը, Փաշինյանի նվիրումով, թուրքն է տանում, Երևանը՝ Ավինյանի նվիրումով՝ ջուրը «Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով հեռացնել այս իշխանությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում. չհամաձայնեցին Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ Փոխհատուցումը ոչ թե մեր տների համար են անում, այլ այս տղեքի արյունն են վաճառում․ կիրանցեցի. Տեսանյութ

Ով ինչ «կոմպրոմատ» ուներ, գործի դրեց. ինչ չէինք տեսել, տեսանք

«Իրատես» թերթը գրում է. «Ավարտվում է կարճաժամկետ քարոզարշավը, ու լավ է, որ երկար չձգվեց, այլապես ով ինչ ուներ ներսում ու դարակներում թաքցրած, փռելու էր ասֆալտին, կներեք, հանրության առաջ։ Չնայած եղածն էլ լիուլի բավարար է հասկանալու, թե մեր երկրում ովքեր են քաղաքականությամբ զբաղվել, զբաղվում ու զբաղվելու են։ Հանրությունը շուրջ 12 օր տեսավ փոխադարձ վիրավորանքներ, գաղտնալսման երկրորդ սերիան (ընդ որում, Փաշինյանն անձամբ ֆեյսբուքյան իր էջում դրեց այդ տեսանյութը, երբ հաջորդ օրը պիտի մեկներ Սանկտ Պետերբուրգ, իսկ տեսանյութում Խաչատուրովի ձերբակալության առնչությամբ խոսվում է ռուսների վերաբերմունքի մասին), լսեց Արցախի վտանգի մասին «հաղորդումներ», ԱԱԾ-ի՝ նախկին նախարարի խոշոր կաշառքի բացահայտումը (ի դեպ, այս գործը հարուցվել է դեռ 2015-ին, սակայն կարճվել է)։

Ինչպես ժողովուրդն է ասում՝ ինչ չէինք տեսել, տեսանք։ Ամփոփումը Հ1-ի՝ երեք ժամից ավելի տեւած լիդերների բանավեճն էր։ Չենք անդրադառնա նախկին եւ ներկա իշխանությունների մշտական խայթոցներին, ճիշտ ու սխալին, գաղափարականներին ու անգաղափարներին, պարզապես մի քանի ուշագրավ դրվագ կար, որոնց մասին արժե նորից նշել, որոնք եւ զավեշտալի են, եւ հետաքրքիր ենթատեքստեր ունեն։


Հեռուստաբանավեճի հարցերի փուլում, երբ ԼՀԿ ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հարցրեց բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման մասին,՝ վստահեցնելով, որ ինքը կարող է խորհրդարանում պաշտպանել բոլոր գործարարների, այդ թվում խոշորների շահերը, վերջինս հակադարձեց. «Դու պաշտպանի քեզ ու քո հովանավորներին»։ «Իմ հովանավորը ժողովուրդն է»,- հետեւեց պատասխանը։ «Դու դա ի՞նձ ես ասում։ Բայց ես գիտեմ, չէ՞, ինչպես է։ Դու ինձ ճանաչու՞մ ես»,- հեգնեց Ծառուկյանը։ Մարուքյանը «տակ» չմնաց. «Դուք ներդրումներ անում եք եւ Բուլղարիայում, եւ Բելառուսում, կարող էիք, չէ՞, դրանք Հայաստանում անել»։

Հաջորդ դրվագը վարչապետի պաշտոնակատարի հարցն էր, որը կարծես ինչ-որ առումով Մարուքյանի հարցի շարունակությունն էր։ Փաշինյանը, ըստ էության, հարց չտվեց, այլ նախկինում իրենց հետ «հեղափոխություն արած» ուժի ղեկավարի՝ Սուրեն Սահակյանի միջոցով փորձեց ժողովրդին ու հենց Գագիկ Ծառուկյանին բան հասկացնել։ Խոսքը երկրում կուտակված ապօրինի կապիտալի ներումն է՝ քաղաքականություն չմտնելու խոստման դիմաց։ Հետաքրքիր է, որ ներկաներից կոնկրետ Ծառուկյանին վերաբերող այս հարցին նա ոչ մի կերպ չարձագանքեց։

Մյուս դրվագը նախկին ու ներկա իշխանության կռվում «Ազգային առաջընթաց» կուսակցության կին առաջնորդի մեկնաբանությունների առնչությամբ Վիգեն Սարգսյանի ռեպլիկն էր։ Երբ Փաշինյանին Սարգսյանը հարց ուղղեց ԼԳՏԲ-ների մասին, բանավեճին միացավ նաեւ Լուսինե Հարոյանը եւ ասաց, թե Վիգեն Սարգսյանը գաղափարական պայքար է տանում ԼԳՏԲ համայնքի համար, որը հարուցեց վերջինիս ծիծաղը։ Դիմելով Փաշինյանին, Սարգսյանն ասաց. «Էսօրվա համար էի՞ք պատրաստել իրեն»։ «Ինչ-որ ասում ա, ճիշտ ա ասում»,- հակադարձեց Փաշինյանը։ «Աշակերտները լավն են, լավը, ուժեղ են»,- նետեց Վիգեն Սարգսյանը։

Ի դեպ, բանավեճի ընթացքում Էդմոն Մարուքյանը նաեւ Հարոյանի հասցեին ասաց, թե նրանց հատուկ գումար են տալիս, որ ԼՀԿ-ին սեւացնեն։ Այս խոսակցությունից ստացվում է, որ Փաշինյանն էլ առայժմ նոր «ծիլեր» տված սեփական ընդդիմադիր ուժերն է ստեղծում, որոնք եւ ընդդիմադիր կուսակցությունների, եւ նախկին իշխանություններին դատափետելու գործն են ստանձնելու։ Բանավեճին ներկա որոշ ուժեր հավանաբար կարոտախտ զգացին այս տեսարանից։

Անշուշտ, կարելի էր այլ դրվագներ էլ առանձնացնել, որոնք միանշանակ եւ ծիծաղ էին առաջացնում, եւ մտահոգում։ Սակայն հիշենք հայտնի խոսքը՝ ամեն ինչ այսքան ծիծաղելի չէր լինի, եթե այդքան ողբերգական չլիներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan