Հայաստանի նախկին վարչապետն առաջադրվել է «Զառուբեժնեֆտ»-ի տնօրենների խորհրդի անդամի թեկնածու
Դիտել նաև
Աներձագի «կրոնական» վոյաժները
Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ
Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208
Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «դավաճան և հողատու» վանկարկումներով
Կոտայքի փոխմարզպետը գեստապոյա-ֆաշիստական տրամադրություննե՞ր ունի հայ ժողովրդի նկատմամբ
Հայաստանի նախկին վարչապետն առաջադրվել է «Զառուբեժնեֆտ»-ի տնօրենների խորհրդի անդամի թեկնածու
Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջադրվել է ռուսական «Զառուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի անդամի թեկնածու: Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքի իրավական տեղեկատվության բաժնում:
Տնօրենների խորհրդի անդամ է առաջադրվել նաև Ռուսաստանի էներգետիկայի առաջին փոխնախարար Ալեքսեյ Տեկսլերը:
Ընկերության տնօրենների խորհրդի անդամ է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի վարչության աշխատակազմի ղեկավար Հրայր Սիմոնյանը:
«Զառուբեժնեֆտ»-ը ռուսական պետական նավթարդյունահանող ընկերություն է: 2004 թվականից գործում է որպես բաց բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը:
Zham.am