Բագրատ սրբազանը բաց դաս է վարում ԵՊՀ-ի բակում. (ուղիղ) Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ) Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին
17
Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ «Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով հեռացնել այս իշխանությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում. չհամաձայնեցին Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ Ինձ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մենք մեր հողը չենք ծախում. Կիրանցի բնակիչները դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից Պատերազմ Արցախում
Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչով դիմել է միջազգային հանրությանը Ֆրանսիական համալսարանի ուսանողությունը ևս աջակցում է համաժողովրդական շարժմանը Բագրատ սրբազանը բաց դաս է վարում ԵՊՀ-ի բակում. (ուղիղ) Քաղաքային իշխանության պերճանքն ու թշվառությունը Անձրևի ու անտերության հետևանքները․ 26 երթուղին սպասարկող ավտոբուսն ուղևորներով մնացել էր ջրի մեջ Ալիևն ու Լուկաշենկոն օկուպացված Արցախում են «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ. Տեսանյութ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը Աներձագի «կրոնական» վոյաժները Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ Փաշինյանը պատասխան է տալու Արցախի կորստի համար, դա հանցագործություն է եղել. Վիտալի Բալասանյան ԱԱԾ-ն՝ ՔՊ-ականների պոչին. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս իշխանության օր ավել մնալը մեր երկրի, պետության, ժողովրդի համար կործանարար է․ հայտարարություն Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ) Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին «Նիկոլական քարոզչության հերթական սուտը»․ Դերենիկ Մալխասյան Անձրևից հետո՝ «քպ-ա-գետեր», «Անվինյանալճեր» ու նման այլ ջրառատ տեսարաններ Հողերը, Փաշինյանի նվիրումով, թուրքն է տանում, Երևանը՝ Ավինյանի նվիրումով՝ ջուրը «Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով հեռացնել այս իշխանությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում. չհամաձայնեցին Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ

Փաշինյանի երեկվա ելույթում կային և ճիշտ, և հակասական, և վիճելի, և վտանգավոր մտքեր (Տեսանյութ)

Թերևս սկսենք ճիշտ մտքերից:

Թեզ առաջին

Երկրում իրականացվել է մասնակի իշխանափոխություն, սակայն մարդկանց մտքերում հեղափոխություն դեռ չի կայացել:

Սա բացարձակ ճշմարտություն է, սակայն որպեսզի այն կայանա, անհրաժեշտ է հանրության բոլոր ոլորտներում տեսլականներով հանդես գալ` իր հետ արմատագրվելիք խաղի կանոններով: Այսօր դա չկա, օրինակ, եթե ուզում էս պայքարել կոռուպցիայի դեմ, ապա պետք է ունենաս բյուրոկրատիային վարձատրելու ալտերնատիվ աղբյուր: Սա է ցույց տալիս բոլոր հաջողված հեղափոխությունների փորձը:Հակառակ դեպքում կբուծես նոր հեղափոխական - կաշառակերների կաստա:

Թեզ երկրորդ

Ավելի լավ է հանցագործը դրսում լինի, քան թե սխալի պատճառով հանցագործների հետ միասին անմեղ մարդն էլ բանտում հայտնվի: Սա կոչվում է անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանում: Սա նույնպես ճիշտ մոտեցում է, քանզի դա է ցույց տալիս համաշխարհային փորձը:

Թեզ երրորդ

Պետք է խրախուսել` մարդկանց մեջ աշխատելու հատկության զարգացումը: Դրա համար նախատեսվում է արտոնություններ տալ փոքր բիզնեսին: Ինչը ճիշտ մոտեցում է: Իսկ ինչ վերաբերվում է սոցիալական արտոնություններով ապրող մարդկանց խրախուսելուն, ապա այստեղ էլ մոտեցումները պիտի փոխվեն: Սա էլ է ճիշտ մոտեցում:

Թեզ չորրորդ

Իշխանությունը չպետք է խրախուսի հանրության մեջ առկա վրեժխնդրության զգացումները: Թեզը ճիշտ է, սակայն ինչպես ցույց է տալիս պրակտիկան, իր ուզած պահին Փաշինյանը լավ էլ օգտագործում է դա իր նպատակների համար: Այսօր այդ մոտեցումը որպես սկզբունք չի աշխատում:

Նիկոլի վիճելի և հակասական թեզերի մասին

Վարչապետը նշում է, թե, օրինակ հանքարդյունաբերության զարգացմամբ չէ, որ երկիրը պիտի զարգանա: Առաջին հայացքից շատ գեղեցիկ թեզ է: Այսօր այս ոլորտը ապահովում է բյուջեի մուտքերի մոտ 10 տոկոսը: Իհարկե լավ է, որ տնտեսության գերակա ոլորտը լինի բարձր տեխնոլոգիաներինը: Բայց մինչ այս մասին թմբկահարելը, արժե, որ կոնկրետ քայլեր կատարվեին այս ուղությամբ, արդյունքներ գրանցվեին, և հետո նոր խոսեին այսպիսի տոնայնությամբ: Իհարկե մենք պիտի ձգտենք, որ մեր տնտեսության գլխավոր դրայվերները լինեն բարձր տեխնոլոգիաները, ռազմարդյունաբերությունը, տուրիզմը, գյուղատնտեսությունը, ինչու չէ նաև ինչ որ պահի` մեքենաշինությունը: Բայց երբ դու այսօր ունես ծակ գրպաններ, այսպիսի տոնայնությամբ ձևակերպումները, մեղմ ասած, ճիշտ չեն: Եթե դու խոշոր ներդրողի հանդեպ մենթորական տոնով ես վերաբերվում, ո՞վ է վաղը քո երկրում ներդրումներ անելու: Դու ոչ համաշխարհային ոֆշոր ես, ոչ Շվեյցաիա, ոչ էլ Հոնկոնգ, իսկ ազատական վերլուծաբանների տեսիլքներին հավատալն ու երազելը, վերջում սովորաբար ավարտվում է երազախաբությամբ: Իսկ այդ ժամանակ սովորական մարդիկ հենց Փաշինյանից հաշիվ կպահանջեն, այլ ոչ թե այն ավանտյուրիստ վերլուծաբաններից կամ բնապահպաններից, որոնք այսօր կոնկրետ վնաս են տալիս մեր երկրին ու տնտեսությանը:

Նիկոլի վտանգավոր թեզերի մասին

Երբ վարչապետը նշում է, թե Կապանում հաղթել է քրեա-օլիգարխիան, ապա իր այս տեսակետով նա փաստացի կասկածի տակ է դնում ազատ ընտրության ինստիտուտի գաղափարը: Քանզի, եթե «չար ուժերը» այստեղ հաղթել են, ապա դրա դեմ պիտի պայքարել ողջ պետական մեքենայի ուժով:

Ստացվում է, որ եթե ընտրության արդյունքը քո դուրը չի գալիս, նշանակում է մենք գործ ունենք հակապետական ուժերի հետ: Եթե դու դրանից հետո քայլերի չես դիմում, նշանակում է կամ դու թույլ ես, կամ էլ վճռական չես հակապետական ուժերի դեմ պայքարելու համար:

Դու այս մոտեցումով, միգուցե չգիտակցելով նույնիսկ, արթնացնում ես հեղափոխական տրամադրություններ, որից հետո կամ պիտի բավարարես դրանք և դառնաս «հեղափոխական բռնապետ», կամ ել պիտի հաշվի նստես ընտրության արդյունքների հետ, և դառնաս մերժված նույն այդ հեղափոխական զանգվածների կողմից:
Մի՞թե պարզ չէ այս տարրական ճշմարտությունը: Ինչու՞ ես նորից բորբոքում, որ ի՞նչ խնդիր լուծես:

Հաջորդ թեզը, ինչու՞ ես հրապարակում նախօրոք, թե մարդ ես բռնելու ԱԺ-ից և նրա անունն էլ չես տալիս:

Այս խիստ վտանգավոր գործելավոճին պետք է վերջ տալ, դու արդեն երկրի ղեկավար ես, այլ ոչ թե թերթի խմբագիր:

Հաջորդը, պետք է նոր էջ բացել երկրի համար, այլ ոչ թե հին խնդիրները առաջ բերել, և անընդհատ խոսել սրան - նրան բռնելու մասին: Այս ճանապարհով մենք նորմալ երկիր չենք կառուցի, փոխարենը կունենաք բզկտված հասարակություն, որտեղ մարդիկ իրար չեն հավատա, իսկ գործ տալը կդառնա առօրյա զբաղմունք:

Սա՞ է մեր նպատակը եղել ապրիլին, կարծում եմ որ ոչ, և պիտի ամեն ինչ անենք, որ խուսափենք այն վտանգավոր ծուղակներից, որում սովորաբար հայտնվում են հեղափոխություն կատարած երկրները:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan