Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին Բագրատ սրբազանը բաց դաս է վարում ԵՊՀ-ի բակում. (ուղիղ) Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ)
17
Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ «Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով հեռացնել այս իշխանությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում. չհամաձայնեցին Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ Պատերազմ Արցախում
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչով դիմել է միջազգային հանրությանը Ֆրանսիական համալսարանի ուսանողությունը ևս աջակցում է համաժողովրդական շարժմանը Բագրատ սրբազանը բաց դաս է վարում ԵՊՀ-ի բակում. (ուղիղ) Քաղաքային իշխանության պերճանքն ու թշվառությունը Անձրևի ու անտերության հետևանքները․ 26 երթուղին սպասարկող ավտոբուսն ուղևորներով մնացել էր ջրի մեջ Ալիևն ու Լուկաշենկոն օկուպացված Արցախում են «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ. Տեսանյութ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը Աներձագի «կրոնական» վոյաժները Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ Փաշինյանը պատասխան է տալու Արցախի կորստի համար, դա հանցագործություն է եղել. Վիտալի Բալասանյան ԱԱԾ-ն՝ ՔՊ-ականների պոչին. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս իշխանության օր ավել մնալը մեր երկրի, պետության, ժողովրդի համար կործանարար է․ հայտարարություն Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ) Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին «Նիկոլական քարոզչության հերթական սուտը»․ Դերենիկ Մալխասյան Անձրևից հետո՝ «քպ-ա-գետեր», «Անվինյանալճեր» ու նման այլ ջրառատ տեսարաններ Հողերը, Փաշինյանի նվիրումով, թուրքն է տանում, Երևանը՝ Ավինյանի նվիրումով՝ ջուրը

Մայրապետյանի գործը լակմուսյան թուղթ է երկրի դատաիրավական համակարգի առողջացման համար (Տեսանյութ)

«Հայաստանում բոլորը օրենքի առաջ հավասար են` անկախ զբաղեցրած դիրքից և սոցիալական կարգավիճակից» այս մասին բազմիցս հայտարարել ու շարունակում է պնդել Նիկոլ Փաշինյանը:

Հետհեղափոխական Հայաստանը իր առաջնային խնդիրներից էր համարում վերականգնել ժողովրդի վստահությունը դատական մարմինների նկատմամբ: Հեղափոխությունից երկու ամիս անց այս ուղղությամբ քայլեր ձեռնարկեց գլխավոր դատախազությունը` խոսելով կալանավորման պրակտիկայի բարեփոխության անհրաժեշտության մասին:

Դատախազության կոլեգիայի նիստում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարեց ոչ մեծ ու միջին հանցագործությունների պարագայում շեշտը դնել կալանքի հիմքերի ոչ թե հավանական կանխատեսելիության, այլ` իրական փաստերի առկայության վրա:

Հաջորդ կարևոր հանձնարարականն էր` դիտարկել այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորությունը և յուրաքանչյուր դեպքի համար գնահատել ռիսկերն ու լայնորեն կիրառել անձնական կամ կազմակերպությունների երաշխավորությունը նաև գրավը` որպես խափանման միջոց:

Քննարկվեց և որոշվեց, որ ՀՀ-ում պետք է կալանավորման շատ քիչ դեպքեր լինեն: Այս ընթացքում ազատ արձակվեցին քրեական հեղինակություններ, ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք, անգամ` ցմահ դատապարտյալ (Կարեն Օգանեսյան):

Այս ֆոնին հոկտեմբերի 6-ին ձերբակալվեց գործարար Սամվել Մայրապետյանը` կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով, իսկ խափանման միջոց ընտրվեց կալանքը: Այս իրադարձությունը փոխեց պատկերացումը հետհեղափոխական Հայաստանի անաչառ դատական համակարգի նկատմամբ:

Մշակութային և հասարակական բազմաթիվ գործիչներ իրենց զարմանքն արտահայտեցին ընտրված խափանման միջոցի իրավական և արդար հիմքերի վերաբերյալ, չնայած Փաշինյանը հայտարարել է, որ զանգովի արդարադատություն չի լինելու:

Ի վերջո, Նոր Հայաստանում դատական մարմինները աշխատու՞մ են Նիկոլ Փաշինյանի մատնանշած ուղիով, թե՞ շարունակում են հավատարիմ մնալ նախկին գործելաոճին:

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ վտանգներ իր մեջ կարող է պարունակել, այսպես կոչված, «անցումային արդարադատության» գաղափարի ներդրումը, քանզի այս պարագայում սուբյեկտիվ գործոնը կարող է գերակա դեր խաղալ, էլ չենք խոսում հնարավոր քաղաքականացված գործընթացների վտանգավորության մասին: Այս ճանապարհով ժամանակին գնաց Սահակաշվիլին Վրաստանում, և արդյունքը ողբերգական դարձավ այդ երկրի համար:

Ահա թե ինչու է անհրաժեշտ, որ Մայրապետյանի գործը պանդորայի արկղի դեր չկատարի, և հենց դրա համար է անհրաժեշտ, որ նա օր առաջ ազատվի կալանքից, և վտանգավոր բացառություն չդառնա, ինչքան էլ որ քաղաքական ենթատեքստի գայթակղությունը մեծ լինի այս հարցում իշխանության համար:

Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan