Մերժվածները կարծում են, թե սրբազանի դեմ «գործ» հարուցելով կպահեն Փաշինյանին
Դիտել նաև
Երբ ասում էին՝ «ոտքի դատարանն է գալիս», ինձ թվում էր ցիրկի երաժշտություն կհնչի և կլոուն կմտնի. Բագրատ Միկոյան. Տեսանյութ
Բայդենը նախագահական ընտրություններից 10 օր առաջ առաջարկել է ձերբակալել Թրամփին. դեմոկրատական սկզբունքների ինչպիսի՜ օրինակ
Դառնում եք հանցագործության մեղսակից, մտնում եք մեղքի տակ, մի՛ արեք դա․ Բագրատ սրբազան
Բերման են ենթարկել հավաքի ակտիվիստներին
Շարժման աջակից գործարարներին ճնշում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մի կողմից քննարկում է ֆորսմաժորները՝ եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները, գնո՞ւմ են նոր ընտրությունների, թե՞ շարունակում են 70 հոգով նիստեր անել եւ փոքրամասնություն դարձած իշխանությամբ կառավարել երկիրը:
Մյուս կողմից, Փաշինյանի հանձնարարությամբ քրտնաջանորեն աշխատում են քննչական մարմինները՝ հակակոռուպցիոն ու քննչական կոմիտեները, փորձում են կեղծ քրեական գործեր հարուցել ընդդիմության դեմ, եւ առաջնահերթ թիրախում է Բագրատ սրբազանը:
Ինչ-որ վարույթ են սկսել սրբազանի դեմ, քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը՝ իշխանության մեջ դեռ կան մտածելու ունակ մարդիկ, որոնք հասկանում են, որ դա կարող է դետոնատորի դեր խաղալ եւ փողոց հանել նաեւ տատանվողներին»: