Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ) Ոչնչացվել է «փաշինյանական մենաշնորհը» սահմանազատման վերաբերյալ (տեսանյութ) Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը
14
Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ) Բերետավորները հայհոյելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Մենք տեսանյութ ենք ցուցադրել, ստի մասին տեսանյութ, շատ եմ ուզում, որ հերքեն. Բագրատ սրբազան Իվանիշվիլու իշխանության տապալումը Վրաստանում շահավետ է Ադրբեջանին, Թուրքիային, Նիկոլ Փաշինյանին և Արևմուտքին Ոստիկանական մեքենայի վարորդն ավտոմեքենայով հարվածեց կին լրագրողին, նա հիվանդանոցում է Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները «Հանրության հազարավոր՝ ավելին կամ պակասը կարևոր չէ, եթե հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել». Ռադիկ Մարտիրոսյան Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը կամփոփի Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Կան սպեցիֆիկ կետեր. Բայրամովը՝ խաղաղության պայմանագրի մասին Ոչնչացվել է «փաշինյանական մենաշնորհը» սահմանազատման վերաբերյալ (տեսանյութ) Փաշինյանի հրաժարականի դիմումը պատրաստ է․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Սկանդալ. Վարդան Մինասյանը հրաժարվել է սեղմել ոմանց ձեռքը. ՀՖՖ-ն որոշել է զրկել մարզչությունից Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ) «Մենք երբեք չենք ունեցել ավելի վատ ՄԻՊ». Ռուբեն Մելիքյան Բերետավորները հայհոյելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Մենք տեսանյութ ենք ցուցադրել, ստի մասին տեսանյութ, շատ եմ ուզում, որ հերքեն. Բագրատ սրբազան Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը Իվանիշվիլու իշխանության տապալումը Վրաստանում շահավետ է Ադրբեջանին, Թուրքիային, Նիկոլ Փաշինյանին և Արևմուտքին Բագրատ Սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով (տեսանյութ) «Մայր Հայաստանի» կոչը ՀՀ բոլոր մարզերի ավագանիներին (տեսանյութ) Ոստիկանական մեքենան քիչ է մնում վրաերթի ենթարկի լրագրողին (տեսանյութ) ՀՀ ԶՈւ-ն ռազմավարական զորավարժություն է սկսել Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում ստացավ իր հարցի պատասխանը. Տեսանյութ Թասիբի էլեմենտներ այնուհանդերձ մնացել են․ Ռուբեն Մելիքյան Ժամը 10։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 38 քաղաքացի Ոստիկանական մեքենայի վարորդն ավտոմեքենայով հարվածեց կին լրագրողին, նա հիվանդանոցում է Փաշինյանի ընտանիքի հետ առնչվող թերթը բռնության քարոզ է անում. Ռաֆայել Իշխանյան Նիկոլը շարժման սթրեսից էր դուրս գալիս Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»

Փաշինյանին հետապնդում է Ղարաբաղի ուրվականը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ng.ru-ն «Փաշինյանին հետապնդում է Ղարաբաղի ուրվականը» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում ասել է, որ ԼՂՀ վտարանդի իշխանությունը դեռ գոյություն ունի Երևանում, մարդիկ աշխատում են կամավոր հիմունքներով, մասնավորապես պահպանվել է խորհրդարանը։ Տեղեկանալով այդ մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նման հայտարարությունները սպառնում են երկրի ազգային անվտանգությանը։ Ռուս-հայկական համալսարանի դոցենտ Անտոն Եվստրատովը ng.ru-ի հետ զրույցում բացատրել է, որ Հայաստանի իշխանությունների և ԼՂՀ նախկին ղեկավարության ներկայիս հարաբերությունները այժմ պայմանավորված են Երևանի՝ ոչ մի կերպ Ադրբեջանին չսադրելու ցանկությամբ:

Այդ առումով Ղարաբաղի պետականության ցանկացած ատրիբուտ ընկալվում է որպես Բաքվին հրահրող, հետևաբար՝ զուտ բացասական գործոն։ Բացի այդ, փորձագետը չի բացառել, որ Ղարաբաղյան պետության գաղափարներից հրաժարվելը կարող է լինել Երևանի արևմտյան գործընկերների պահանջներից մեկը, որոնք պատրաստ են օգնել նրան միայն «միջազգային ճանաչված» սահմաններում։ «Չնայած դրան, Ղարաբաղի նախկին իշխանությունների ներկայացուցիչների շրջանում շրջանառվում է վտարանդի կառավարության գաղափարը, և եթե Փաշինյանը դա հայտարարել է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ, ապա կարելի է կանխատեսել Հայաստանի իշխանությունների կողմից այդ գաղափարները կրող ղեկավարների վրա ճնշումների ավելացում, այդ թվում ԱԱԾ-ի միջոցով, ներառյալ վարչական հետապնդումները, ձերբակալությունները և նույնիսկ քրեական գործերը»,- ասել է Եվստրատովը։

Հայ քաղաքագետ Տիգրան Քոչարյանը նույնպես չի բացառել քրեական հետապնդումը նրանց նկատմամբ, ովքեր կպաշտպանեն ղարաբաղահայության՝ վտարանդի իշխանություն ունենալու իրավունքը։ Միաժամանակ, նրա կարծիքով, Շահրամանյանը Երևանի հետ չվիճելու նպատակով երկար ժամանակ իրեն շատ պասիվ է պահել, ուստի դժվար թե նա կարողանա հույս դնել ժողովրդական լայն աջակցության վրա։ «Փաշինյանը զգում է նրա թուլությունը, ուստի կարող է գնալ մինչև վերջ և ամբողջությամբ լուծարել ԼՂՀ ներկայացուցչությունը Հայաստանում։ Այժմ գնդակը Շահրամանյանի դաշտում է։ Նա և իր շրջապատը կա՛մ պետք է իրենց հռչակեն որպես ղարաբաղահայության առաջնորդներ, կա՛մ պետք է հետ քաշվեն»,- կարծիք է հայտնել Քոչարյանը։

Ինչ վերաբերում է բուն փախստականներին, ապա նրանցից շատերը բարոյալքված են, նշել է փորձագետը, վերջին վեց ամսվա ընթացքում Փաշինյանի կողմնակիցները նրանց պարտադրել են այն միտքը, որ իրենք են մեղավոր իրենց դժբախտությունների համար, մինչդեռ Հայաստանի իշխանությունները բոլոր ուժերով օգնում են նրանց։ Նման քաղաքականության արդյունքը պետք է լինի ղարաբաղցիների՝ սեփական պետության նկատմամբ ունեցած հավակնություններից ամբողջական հրաժարումը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan