Գյումրիում սպասվող ընտրությունների, ազատ տնտեսական գոտու ստեղծման հեռանկարների, Փաշինյանի սանձարձերծած քստմնելի քաղաքական հետապնդումների մասին Փաշինյանին Գյումրիում ներքաղաքական ու աշխարհաքաղաքական ֆիասկո՞ է սպասում Կարեն Սիմոնյանի կյանքն ու գործունեությունը (տեսանյութ)
28
Կարեն Սիմոնյանի հրատապ ասուլիսը. «Մայր Հայաստանի» թեկնածուն անդրադառնում է իշխանության կողմից վարկաբեկիչ ու ստահոդ հայտարարություններին (տեսանյութ) «Մայր Հայաստանի» դեմ իրականացվող նիկոլաբարո քայլերի մասին. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երևանի վարչական շրջանների կոմունալների աշխատողներին բերում են իրենց Սարիգի հանրահավաքին (տեսանյութ) Տեղի է ունեցել իշխանական բռնաճնշում. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Գյումրեցիներն ի պատասխան «Մայր Հայաստանի» նկատմամբ ճնշումների՝ մեծ բազմությամբ ու ոգևորությամբ դիմավորեցին դաշինքի թիմին (տեսանյութ) Հույս ունեմ ու վստահ եմ՝ այն մղձավանջը, որ 7 տարի առաջ սկսվեց Գյումրիից, Գյումրիում էլ իր մահկանացուն կկնքի. Արթուր Խաչատրյան Ես առաջարկ ունեմ Գյումրիում բոլոր ընդդիմադիր թեկնածուներին․ Վարդան Ղուկասյան ՔՊ-ն, համաձայն հարցումների, ունի ընդամենը 21,8 տոկոս ձայն Գյումրու ընտրությունները համապետական նշանակություն ունեն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գյումրու ավագանու ընտրությունների ընդհանուր բանավեճը՝ Հ1-ի եթերում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կոչ գյումրեցի ընտրողներին՝ նրանց, ովքեր ինձ ճանաչում, հարգում և վստահում են. Վահան Թումասյան Արա Աբրահամյանին «Զվարթնոց»-ում 5 ժամից ավել պահելուց հետո թույլատրեցին մուտք գործել Հայաստան ՔՊ-ի հերթական մանիպուլյացիան՝ «Իմ Գյումրի» ծրագրով՝ Գյումրիում 5 շենքերի կառուցումը վերագրում են իրենց Նամուսը լավ բան է. ափսոս չունեք (տեսանյութ) ՔՊ-ի «մոբիլիզացիոն» հավաքը Գյումրիում... թռչնի թռիչքի բարձունքից Գյումրու իշխանական թեկնածուի խոսքը սուտ է. «Լինսի» հիմնադրամի արձագանքը Կարեն Սիմոնյանի հրատապ ասուլիսը. «Մայր Հայաստանի» թեկնածուն անդրադառնում է իշխանության կողմից վարկաբեկիչ ու ստահոդ հայտարարություններին (տեսանյութ) «Մայր Հայաստանի» դեմ իրականացվող նիկոլաբարո քայլերի մասին. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երևանի վարչական շրջանների կոմունալների աշխատողներին բերում են իրենց Սարիգի հանրահավաքին (տեսանյութ) Գյումրիում սպասվող ընտրությունների, ազատ տնտեսական գոտու ստեղծման հեռանկարների, Փաշինյանի սանձարձերծած քստմնելի քաղաքական հետապնդումների մասին Որ ընդդիմադիր թեկնածուն ավելի շատ ձայներ ստանա ավագանու նիստում, մենք պատրաստ ենք աջակցել. Կարեն Սիմոնյան Մարտուն Գրիգորյանի որդին ու հայրը ազատ արձակվեցին Ահազանգ․ իշխանությունները Շիրակի համայնքների աշխատակիցներին հորդորում են գալ Սարիկի հանրահավաքին Տեղի է ունեցել իշխանական բռնաճնշում. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Գյումրեցիներն ի պատասխան «Մայր Հայաստանի» նկատմամբ ճնշումների՝ մեծ բազմությամբ ու ոգևորությամբ դիմավորեցին դաշինքի թիմին (տեսանյութ) Անբարո և անարժանապատիվ մանիպուլյացիա. Հակոբ Բադալյան Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Սարիկ Մինասյանը հնչեցրել է հայտարարություն Արցախի մասին, որով տարանջատում է մտցնում արցախցիների և գյումրեցիների միջև. հայտարարություն «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների ճեպազրույցը «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչների ճեպազրույցը Հույս ունեմ ու վստահ եմ՝ այն մղձավանջը, որ 7 տարի առաջ սկսվեց Գյումրիից, Գյումրիում էլ իր մահկանացուն կկնքի. Արթուր Խաչատրյան Ես առաջարկ ունեմ Գյումրիում բոլոր ընդդիմադիր թեկնածուներին․ Վարդան Ղուկասյան Ո՞վ, ո՞ւմ և ո՞ւր ուղարկեց Իշխանությունները Գյումրիում չեն կարող հաղթել, միակ տարբերակը խոցելի թեկնածուով իշխանությունը նորից վերցնելն է. Մարտուն Գրիգորյան ՔՊ-ն, համաձայն հարցումների, ունի ընդամենը 21,8 տոկոս ձայն Կրակոցներ՝ Լոռու մարզում․ 18-20 դիմակավորված անձ մտել է փիրուզի հանք՝ փորձելով հանքաքար գողանալ Արսեն Բաբայան. Վարչական վերահսկողությամբ փորձում են սահմանափակել անձանց քաղաքական իրավունքը ԱՄՆ վաթսուն կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին Փաշինյանին Գյումրիում ներքաղաքական ու աշխարհաքաղաքական ֆիասկո՞ է սպասում Ինչո՞ւ և ինչպե՞ս է հարկային բազան հայտնվել Փաշինյանի նախկին օգնականի մոտ

«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասված է․
«Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը, որը մեկնարկեց օրերս, խիստ մտահոգիչ է ամիսներ առաջ ցեղասպանության իրական սպառնալիքի տակ իր հայրենիքից տեղահանված 150 հազար արցախցիների համար: Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունների և Ազգային ժողովի խմբակցությունների համար նախորդ ամիսներին եղել և շարունակում է առաջնահերթություն մնալ արժանապատիվ և հավաքական վերադարձի հարցը, որում անկյունաքարային նշանակություն ունի մեր հիմնարար իրավունքների և անվտանգության երաշխավորումը։

2020թ. սեպտեմբերի 27-ից հետո մեր տարածաշրջանը հայտնվել է լուրջ տրանսֆորմացիաների տիրույթում և 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը որևէ կերպ չի երաշխավորում սպասված և խոստացված տևական խաղաղությունն ու կայունությունը: Արցախի ժողովուրդն իր կամքից անկախ հայտնվեց 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների թակարդում և հավատաց Ռուսաստանի Դաշնության բարձր ղեկավարության՝ իր անվտանգությունն ապահովելու հավաստիացումներին: Ստիպված ենք ցավով ու ափսոսանքով արձանագրել, որ Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր, որի պատճառով 2023թ. սեպտեմբերին Արցախն ամբողջովին հայաթափվեց: 

Միաժամանակ, ակնհայտ է, որ Արցախում միջազգային ներկայության բացակայությունը լրացուցիչ ազատություն է տալու «ամեն հայկականի» ոչնչացման և ընդհանրապես հայկական հետքի վերացման քաղաքականություն իրականացնող Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Նման իրավիճակում սպառնալիքի տակ են հայտնվելու հայկական հոգևոր, մշակութային բազմադարյա կոթողները, հայության սեփականությունն ու ազգային ունեցվածքը:
Արցախի ժողովրդի՝ իր հազարամյա հայրենիքում միջազգային երաշխիքների առկայությամբ, բոլոր իրավունքների ու ազատությունների պահպանմամբ անվտանգ ու ապահով ապրելը անքակտելի իրավունք է, և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք խմբակցությունները մտահոգված են, որ Արցախից միջազգային կառույցների դուրսբերումն ընդհանրապես, իսկ ռուս խաղաղապահ զորակազմի դուրսբերումը՝ մասնավորապես, վտանգում է այդ իրավունքը։ Միաժամանակ, կարևոր ենք համարում ընդգծել նաև, որ նման որոշումների կայացումն առանց տարածաշրջանի բնիկ ժողովրդի՝ արցախահայության ներկայացուցիչների հետ քննարկումների, անընդունելի է և որևէ կերպ չի կարող նպաստել կայուն, երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ու խնդրի հանգուցալուծմանը։

Ելնելով վերոգրյալից՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հորդորում են ՌԴ համապատասխան կառույցներին ու նրանց պատասխանատուներին անհապաղ խորհրդատվություններ ու քննարկումներ սկսել Արցախի ժողովրդի օրինական ընտրված ներկայացուցիչների հետ՝ Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման իրական պատճառների, դրա հետևանքով ստեղծված աղետալի վիճակի, առաջացած բազմաթիվ մարտահրավերների և դրանց հաղթահարման համար անհրաժեշտ ջանքեր գործադրելու վերաբերյալ:

Երևան

19. 04. 2024 թ.

«Արդարություն» խմբակցություն

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»։
Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan