Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանը Թրամփին հանդիպելու փոխարեն հանդիպել է Կյանքի խոսքի առաջնորդին (տեսանյութ) Հակառուսական քարոզչությունը Հայաստանում՝ ռուսական փողերով
8
Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան Կարեն Սիմոնյանը Գյումրիում փոխում է խաղի կանոնը. նոր դասավորություններ (տեսանյութ) Քաղաքացիների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է ուղեվարձի թալանչիական թանկացումը Ովքե՞ր են պայքարում Աբխազիայում իշխանության համար, և ի՞նչ ելք կարող է լինել փետրվարի 15-ից հետո Մերժել թուրքական բազառը. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քաղաքական վերլուծաբան. Վենսն էլ իհարկե իր հերթին վատ է վարվել հայկական պատվիրակության հետ Տրանսպորտի թանկացման դեմ ակցիա՝ Ավանում. ուղիղ #Բոյկոտ․ վաղ առավոտից «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում (ուղիղ) Գյումրիում սկսվում է ստորագրահավաք․ Կարեն Սիմոնյանը հանդես է եկել Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու նախաձեռնությամբ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բայդենին «չի կարելի վստահել զգայուն տեղեկատվությանը»․ Թրամփ Խոշոր հրդեհ Սհեփանավանում. 1 զոհ, կան վիրավորներ Վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզից 14-ամյա վրաերթի ենթարկված երեխան Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ» Փաշինյանի Վաշինգտոնյան այցը քաղաքական առումով ոչինչ չտվեց Հայաստանին. Սուրեն Սարգսյան Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումը. «Փաստ» Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանն անհետ կորածների ծնողներին մոլորեցրել է ու հոխորտում է «Տրանսպորտային «արտոնությունները»՝ մանիպուլյացիա ժողովրդի հաշվին»․ Սոնա Աղեկյան ԱՊՊԱ-ն էլ է թանկացել Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է Փաշինյանը Հայաստանը գրավ է դրել կազինոյում և կրվում է․ Կարճ ասած Առաջ ինքը «ժողովրդավար» էր, հիմա «հավատացյալ» է, «պահպանողական». Ստեփան Դանիելյան Արամ Ա-ը Թրամփին նամակ է ուղղել՝ կոչ անելով նպաստել Բաքվում գերեվարված հայերի վերադարձին Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան Հենց ունենանք ազգային իշխանություն, նորից կլինենք անվտանգ պետություն․ Վարուժան Գեղամյան Փաշինյանը Թրամփին հանդիպելու փոխարեն հանդիպել է Կյանքի խոսքի առաջնորդին (տեսանյութ) Փաշինյանը հանցակցում է Ալիևի հետ. Քրիստինե Վարդանյան Հայ ազգին հյուծելու համար ճանաչողական հիբրիդային պատերազմ են վարում նրա դեմ. Վազգեն Պետրոսյան Կարեն Սիմոնյանը Գյումրիում փոխում է խաղի կանոնը. նոր դասավորություններ (տեսանյութ) Մոսկվան ափսոսում է Բաքվում Ռուսական տան փակման համար. Պեսկով Խաղամոլության թռիչքային աճը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա Ադրբեջանը ոչնչացրել է Հայաստանի մեգալիթյան մշակույթի կարևոր հուշարձաններից մեկը՝ Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Հակառուսական քարոզչությունը Հայաստանում՝ ռուսական փողերով Քաղաքացիները միանում են բոյկոտին. իշխանությունները վախեցած են (տեսանյութ) Մի դարձեք քաղաքային իշխանության օգտագործման գործիք. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ուղևորափոխադրման թվերի հետքերով (տեսանյութ) Գագաթնաժողով, որին ոչ մի ղեկավար չի մասնակցել, բացի Փաշինյանից Քաղաքացիների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է ուղեվարձի թալանչիական թանկացումը

Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից. «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Տագնապային խանգարումը հոգեկան հիվանդության տեսակ է, որին բնորոշ է անհանգստության և վախի զգացումը։ Վախը կապված է ներկա իրադարձությունների հետ, իսկ անհանգստությունը՝ ապագայում կատարվելիքի հետ։ Այս հիվանդություն ունեցողին ուղեկցում են մշտական վախը և ցնցումները։ Ընդհանրացված տագնապային խանգարում ունեցողի մոտ երկարատև վախի և անհանգստության զգացումն օր-օրի աճում է։ Ախտանշանների թվում է հոգնածությունը, դյուրագրգռությունը, քնի խանգարումը։ Հիվանդը, համաձայն բժշկագիտության, կարող է դժվարություններ ունենալ որոշումներ ընդունելիս, իսկ կայացրած որոշումները չեն կարող լինել կշռադատված։ Հիվանդը կարող է անգիստ վիճակի պատճառով մոռանալ իր պարտականությունների կամ հանդիպումների մասին։ Այս մարդիկ մշտական սարսափի մեջ են և սարսափում են իրենց վախ ներշնչող առարկաներից, վայրից և հատկապես՝ անձանցից, ումից ամենաշատն են վախենում։ Նրանք չեն կարողանում հաղթահարել ու կառավարել այդ վախը։ Սա ասելուց ես պատկերացնում եմ մարդամեկին՝ երկրորդ նախագահից վախենալուց։

Այս խանգարումն ունեցած անձը շատ կասկածամիտ է, վախենում է քննադատվելուց, բայց ուրիշներին խիստ քննադատում է, հաճախ՝ անտեղի։ Նա ագրեսիվ է և խիստ մեծամիտ։ Սիրում է գոռգոռալ, որ դիմացինը վախենա և սիրում է, որ դիմացինը ևս վատ տրամադրություն ունենա։

Վախով արտահայտվող հիվանդությունները շատ են․ դրանցից մեկն էլ ագորաֆոբիան է․ սա այն դեպքն է, երբ հիվանդի համար անհնարին է թվում որևէ աղետից կամ իրավիճակից խուսափելը․ օրինակ՝ միշտ վախենում է իր կյանքի համար, վախենում է, որ հնարավոր է՝ իրեն գնդակահարության պատի տակ կանգնացնեն, և դրանից փախուստը թվում է անհնարին։ Ագորաֆոբիայով տառապող մարդիկ պետք է անընդհատ տեսադաշտում ունենան դուռ, ելք։ Կան մի շարք հիվանդություներ՝ վախի դրսևորմամբ, որոնք հիմնականում ծանր քրոնիկ բնույթ են կրում և սթրեսի դեպքում սրանում են։ Այս մարդիկ եթե ունեն ինչ-որ գործ, աշխատանք, դիրք, պաշտոն, կասկածամիտ են դառնում ու վախենում են, որ բոլորը ցանկանում են դա խլել՝ սկսած մերձավոր շրջապատից, կասկածանք են ունենում սեփական շրջապատի նկատմամբ։ Այս հիվանդությունը բուժվում է անպայման հոգեթերապևտի օգնությամբ․ և առաջին բանը, որ պահանջվում է հիվանդից, ապրելակերպը փոխելն է, այն գործը, որով զբաղվում ես, դրանից հրաժարումը։

Իհարկե՝ կան նաև բազմաթիվ հիվանդություններ, որոնք առաջանում են վախից։ Իսկ ինչ է վախը․ վախը մարդու կողմից ընկալվող իրավիճակ է, որ իր հանգստությունը, կյանքը, անվտանգությունը վտանգի տակ է։ Այս ամենը շատ լավ կբացատրեն բժիշկները։ Ուղղակի վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի վարչապետի, մեղմ ասած՝ ոչ ադեկվատ քայլերն ինձ ստիպեցին վերլուծել, պատճառահետևանքային կապ ման գալ ու հասա տագնապային խանգարում հիվանդության բացատրությանը։

Ակնհայտ է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ընդհանրապես և Հայաստանի վարչապետը՝ առանձնապես, սատանայական վախի մեջ են ապրում, և հատկապես այս նոր ձևավորված շարժումն այդ ամբողջ վախը ի ցույց է դնում։ Նևրոտիկ տագնապային վախերի մեջ է այդ մարդը։ Քաղաքացին փողոցով գնում է, բերման են ենթարկում, որովհետև Նիկոլը վախենում է, որ կարող ա հանկարծ ակցիա անի: Ասենք թե որոշում է գնալ որևէ համայնք․ նախապես ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հստակեցնում են ակտիվիստների ցանկը, և առավոտ բարլուսով նրանց տներ են այցելում, բերման ենթարկում, որ հանկարծ ակցիա չանեն։ Քաղաքացիներին փողոցից բռնում-տանում են ոստիկանության բաժին, ասում են՝ կասկածում ենք, որ մոտդ զենք կա․ ասում ա՝  զենք կա՝ ստուգեք տեղում․ բա չէ՝ պետք է տանենք բաժին․ տանում-պահում են էնքան, մինչև Նիկոլն այդ քաղաքից գնա, հետո ասում են՝ լավ, մոտդ զենք չկար, կարող ես գնալ։

Դուք հեռուստատեսությամբ, օրինակ՝ Հ1-ով կամ Նիկոլի ֆեյսբուքի էջով կադրեր եք նայում, որ գնացել է Էջմիածին, այսինչ դպրոցում ստուգել առաստաղի բարձրությունը կամ գնդակի փչվածության աստիճանը․ բայց դուք չեք տեսնում և գուցե չեք էլ իմանում, թե այդ մի այցը Էջմիածին ինչ արժեցավ մեր երկրի վրա, այդ թվում՝ պետական բյուջեի վրա․ քանի ԱԱԾ-ական մի շաբաթ առաջ ուղարկվեց համայնքներ, քանի թիկնապահ ոտքի հանվեց, քանի դիպուկահար դիրքավորվեց (ընդ որում, եթե Երևանում բարձրահարկերը շատ են, ու դիպուկահարները կարող են քիչ թե շատ աննկատ մնալ, մարզերում աչքիդ դեմն են հենց), քանի հոգու բերման ենթարկեցին, քանի հոգու հետ ու ոնց պայմանավորվեցին, որ Նիկոլին մոտենա, ասի մենք ձեզ վստահում ենք։ Նիկոլը պետք է գնար Գեղարքունիք, քաղաքացու ցուցակ էին կազմել, թե որ հատվածում ովքեր պետք է հանդիպեն Նիկոլին ու ինչ ասեն․ հարևաններին պատմել էր, ծաղրել էին, անունը ցուցակից հանել էր տվել․ արդեն որովհետև ամոթա ա իրոք Նիկոլին սատարելը։ Ստիպված երեխաների էին կաշառել հեռախոս տալով, որ Նիկոլին տեսնելիս պարեն։ Բան չունեմ ասելու, երեխա են, ուրախացել են, թազա հեռախոսի վրա․ Սերժի վախտ որ Արարատ Միրզոյանին թազա հեռախոս տային, չէր պարի՞․ բա ինչ կաներ, մարդը իսկի տելեվիզր չէր կարողանում առներ ապառիկով։

Մեր երկրում այս օրերին տեղի ունեցող բուռն գործողությունները նոր սթրեսի մեջ են գցել իշխանությանը։ Էդ վախերի մեջ մենակ Նիկոլը չէ, ամբողջ թիմն է․ ինչի՞ց են վախենում․ անգիտակցաբար, բայց շատ հետաքրքիր բան է ասել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը․ ասել է, որ իրենք վախենում են կորցնել լափամանը․ բառը իրենն է։ Այդ լափամանը կորցնելու վախից է, որ ՔՊ-ականներն ինչ աբսուրդ հորինում են Շարժման, Բագրատ սրբազանի, քաղաքացիների մասին, վիրավորում են։ Իրենք սարսափի մեջ են, ձեզանից վախենում են, ժողովուրդ ջան և ատում են ձեզ։ Շեքսպիրն ասում է՝ վախկոտները մի քանի անգամ են մեռնում։ Դա ապացուցել է Փաշինյանը՝ ՔՊ նիստում ասելով՝ ՔՊ-ն մի քանի անգամ մահացել  ու հարություն առել։

Այդ վախերն են ոստիկանության այսօրվա գործողությունների պատճառը՝ քաղաքացիներին բերման էին ենթարկում, անչափահասներին ծեծում, լրագրողներին հարվածում այնպես, որ ուշագնաց լինեն, քաշքշում ու վիրավորում նահատակ հերոսների հարազատներին։ Ես ոստիկաններին ասելու բան չունեմ․ լիուլի վարձատրվում են, փողին մունաթ, իրենց ծնողներին էլ երևի կքաշքշեն ու կվիրավորեն։ Մեկը ոստիկանների խոսակցություն էր գրի առել՝ թող էս ակցիաները շարունակվեն, լավ պրեմիա ենք ստանում։ Բագրատ սրբազանը ոստիկաններին ասում է՝ ձեզ փչացնում են։ Այո, սրբազան ջան, բայց դա իրենց ընտրությունն է․ փող են տալիս, փչացնում են․ օրինակներ չբերեմ, բայց կան մասնագիտություններ, ընդ որում՝ շատ հին, որ հենց դրա համար է, որ փող տան, փչացնեն․ այսօրվա ոստիկանը նման է դրանց։ Նրանք ամոթանք տալով չեն ուղղվում, այլ՝ հրամանով։

Կրկնում եմ էս սաղ էն բանի պատճառով է, որ մարդամեկը վախենում է, ունենում է տագնապային նոպաներ և սրացումներ։ Մի ամբողջ երկիր վարի ես տալիս, որովհետև վախենում ես։ Ադրբեջանից վախենում ես, Թուրքիայից վախենում ես, ռուսներից վախենում, պարսիկներից վախենում ես, ժողովրդից վախենում ես, նախկիններից վախենում ես․ դու ապրում ես վախերի մեջ։ Այդ վախերի պատճառով ես դու մեր երկիրը քանդել, որովհետև, ինչպես արդեն նշեցի, այդ վախերը թույլ չեն տալիս ադեկվատ որոշումներ կայացնել։

Կարճ ասած՝ ասորի գրող Սիրոսն ասում է՝ անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է։ Անխուսափելի է իշխանափոխությունը։ Գուցե ոչ հենց վաղը կամ մի շաբաթից, բայց անխուսափելի է։ Եթե էս համերաշխության ու միասնության կոչով Բագրատ սրբազանի մոտ բան չստացվի, հայտնի չէ, թե հետո ում ձեռքով իշխանափոխությունը կստացվի ու նա ինչ դիրքորոշում կունենա։ Քաղաքակիրթ, նորմալ ճնապարհով են տեղի ունեցել ձեզ հեռացնելու բոլոր շարժումները․ երբ մերժում եք ձեզ օգնության համար մեկնած ձեռքը, ընդամենը բարդացնում եք ձեր վիճակը․ ձեր նկատմամբ գեներացնում եք աննախադեպ մեծ բացասական էներգիա։ Բագրատ սրբազանը առաջարկել է համերաշխությամբ, սուրճ խմելով, իրար հետ պայմանավորվելով։ Կարծում եմ՝ ՔՊ-ի՝ այս վիճակից լավագույն ելքը, մեծագուն բեռը թոթափելու, ատելության արդյունքներից խուսափելու լավագույն հնարավորությունը հիմա է ու՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ։ Այս շարժումը քեզ քո վախերից ազատելու համար է, քո օգտին է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan