Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ) Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ
17
Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ «Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով հեռացնել այս իշխանությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում. չհամաձայնեցին Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ Ինձ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մենք մեր հողը չենք ծախում. Կիրանցի բնակիչները դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից Պատերազմ Արցախում
Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը Աներձագի «կրոնական» վոյաժները Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Փաշինյանը պատասխան է տալու Արցախի կորստի համար, դա հանցագործություն է եղել. Վիտալի Բալասանյան ԱԱԾ-ն՝ ՔՊ-ականների պոչին. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս իշխանության օր ավել մնալը մեր երկրի, պետության, ժողովրդի համար կործանարար է․ հայտարարություն Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ) Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին «Նիկոլական քարոզչության հերթական սուտը»․ Դերենիկ Մալխասյան Անձրևից հետո՝ «քպ-ա-գետեր», «Անվինյանալճեր» ու նման այլ ջրառատ տեսարաններ Հողերը, Փաշինյանի նվիրումով, թուրքն է տանում, Երևանը՝ Ավինյանի նվիրումով՝ ջուրը «Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով հեռացնել այս իշխանությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում. չհամաձայնեցին Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ Փոխհատուցումը ոչ թե մեր տների համար են անում, այլ այս տղեքի արյունն են վաճառում․ կիրանցեցի. Տեսանյութ Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից Գիշերային Մհերը Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց Որոշ շրջաններում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Ինձ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)

Հայաստանում կյանքը թանկանում է. ի՞նչ նոր ծախսեր են սպասվում քաղաքացիներին 2024-ին (տեսանյութ)

2024-ին Հայաստանի բնակիչները ստիպված կլինեն տարբեր ծառայությունների ու ապրանքների համար վճարել ավելի շատ։

Երևանի քաղաքապետարանի բյուջեի մուտքերը կտրուկ կավելանան Կարմիր գծերի շնորհիվ։ Մայրաքաղաքի Ա և Բ գոտիներում Կարմիր գծերում կայանելու համար տարեկան վճարը բարձրացել է։ Հատկապես Ա գոտում, որն ընդգրկում է Փոքր Կենտրոնը։ Նախկին 12 հազար դրամի փոխարեն տարեկան սահմանվել է 160 հազար դրամ։ Բ գոտում՝ 24 հազար դրամ։ Քաղաքապետարանի պարզաբանմամբ՝ Կարմիր գծերի վճարի բարձրացման նպատակը ոչ թե համայնքային բյուջեի մուտքերն ավելացնելն է, այլ խիստ ծանրաբեռնված Կենտրոնը բեռնաթափելը։ Սակայն փաստ է, որ մարդիկ դրա համար հիմա ստիպված են վճարել մի քանի անգամ ավելի շատ։

2024-ին Հանրապետության բնակիչներն ավելի շատ կվճարեն նաև անշարժ գույքի համար։ 2021-ից սկսված գույքահարկի դրույքաչափի բարձրացումը շարունակվում է։ Որպեսզի հարկային բեռը մարդկանց վրա միանգամից չծանրանա, բարձրացման համար սահմանվեց անցումային 6 տարի։ Այս տարի կգանձվի նախատեսված գումարի 45 տոկոսը։

2024-ի սկզբից տասը տոկոսով ավելանում է ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը։ Դա կհանգեցնի նշված ապրանքների թանկացման։

2024-ի աշնանը, ըստ ամենայնի, կբարձրանա նաև տաքսու գինը, քանի որ սեպտեմբերից կհարկվեն նաև օնլայն տաքսիները։ Տարեկան տուրքը սահմանվել է 1 մլն դրամ։ Այն կվճարեն առցանց տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունները։ Հարկայինին կփոխանցվի նաև յուրաքանչյուր պատվերի դիմաց ստացած գումարի մի մասը։ Կանխիկ վճարման դեպքում դրույքաչափը կլինի 2 տոկոս, անկանխիկի դեպքում՝ 1,5 տոկոս։ Աստիճանաբար տոկոսները կավելանան, 2026-ին հասնելով 5 և 4 տոկոսի։

Եթե մինչև հիմա վարձակալության հանձնված բնակարանների համար մարդիկ եկամտահարկ չէին վճարում, ապա այսուհետև դրանից խուսափել հնարավոր չի լինի։ Պետք է վճարեն վարձակալությունից ստացած եկամտի տասը տոկոսը։ Հակառակ դեպքում՝ կտուգանվեն։ Առաջին խախտման դեպքում 500 հազար դրամ։ Մեկ տարվա ընթացքում խախտումը երկրորդ անգամ հայտնաբերելու դեպքում՝ մեկ միլիոն դրամ։ Օրենքն ուժի մեջ է մտել 2023-ի դեկտեմբերի 1-ից։ Հարկային մարմինը վճռական է տրամադրված։ Հարևաններին ու վարձակալներին հարցուփորձ անելով ճշտելու են՝ բնակարանը վարձակալության է հանձնված, թե ոչ։ Վստահեցնում են՝ պետական մարմնին մոլորեցնել չեն կարողանալու։ Այնպես որ, չտուգանվելու համար հորդորում են վճարել հարկերը։

2024-ին համընդհանուր հայտարարագրումը կտարածվի ավելի մեծ թվով մարդկանց վրա։ 2023-ի եկամուտների և ծախսերի վերաբերյալ հայտարարագիրը մինչև այս տարվա մայիսի 1-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն պետական ու համայնքային ծառայողները, խոշոր ձեռներեցները։ Իսկ 2024-ի եկամուտն արդեն պետք է հայտարարագրեն բոլոր աշխատող քաղաքացիները։ Հարկային մարմինը կստուգի ստացած եկամուտն ու կատարած ծախսերը։ Կհաշվի ու կպարզի՝ արդյոք դրանք համապատասխանում են, եկամուտներն օրինական են, թե ոչ։ Հայտարարագիրը պետք է ներկայացնել մինչև 2025-ի մայիսի 1-ը։

2024-ից կսկսվի նաև առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը, սակայն այն կկիրառվի 2025-ին։ Սկզբում քննարկվում էր, որ առողջության ապահովագրության համար կգանձվի աշխատավարձի 4-6 տոկոսը։ Նախարարությունն այժմ քննարկում է ֆիքսված ապահովագրավճարի տարբերակը՝ տարեկան մոտ 200 հազար դրամի չափով։ Առողջության համապարփակ ապահովագրության օրենսդրական փաթեթը դեռ խորհրդարան չի ներկայացվել։

Աղբյուրը՝ news.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan