Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ իրեն կազատազրկեն Փաշինյանը շուտով ընդդիմությանը կհայտարարի ֆաշիստներ. Վարդան Հակոբյան
13
Նիկոլը ճիշտ չէր, Սերժը պարտվեց. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քաղաքացիները տոտալ դեմ են տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Հանկարծ Նիկոլի Ավինյանը չիմանա... Սերբիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը դարձել է ԱՆՎՃԱՐ Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է Նիկոլ Փաշինյանն Ալիևի ձեռքում գործիք է Հայաստանի դեմ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մոսկվայում Ալիևին անվանել են «օբիժեննիկ» և «պի***ռաս» Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հայաստանը կանգնած է արտաքին և ներքին թշնամիների հարվածի վտանգի առջև. Ի՞նչ անել Բա էն 550 մլն դրամը կամ 1 մլն 300 հազար դոլարն ինչի՞ վրա եք ՄՍԽԵԼ (տեսանյութ) Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Կալիֆորնիայում անտառային հրդեհները խլել են 16 մարդու կյանք Ծառայողական ավտոմեքենաները կրճատվել են ոչ թե 90, այլ 24 %-ով Նիկոլը ճիշտ չէր, Սերժը պարտվեց. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թալանել են զոհված հերոս Արմեն Գասպարյանի տունը Խոստացված ֆիլմ այն մասին, թե ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան Լոս Անջելեսի շրջանի անտառային հրդեհների ժամանակ 13 մարդ է անհետ կորել ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված. Լիլիթ Գալստյան Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան ԵՄ-ն ՀՀ-ին գայթակղում է «գազարով» և «սուտ խոստումներով». Անդրեյ Արեշև (տեսանյութ) Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը Քաղաքացիները տոտալ դեմ են տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Տապալել եք ձեր հերթական խայտառակ որոշումը Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ իրեն կազատազրկեն Փաշինյանը շուտով ընդդիմությանը կհայտարարի ֆաշիստներ. Վարդան Հակոբյան Նիկոլ Փաշինյանին անգամ սեփական թիմում չեն հարգում. Էլեոնորա Մանանդյան Հանկարծ Նիկոլի Ավինյանը չիմանա... Սերբիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը դարձել է ԱՆՎՃԱՐ Բարորակ և չարորոկ նորագոյացությունների, միզաքարերի փշրման եզակի մոտեցումը արդեն Հայաստանում է Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է Եվրոպայի որևէ երկիր ասե՞լ է, որ հայերին աշխատանքային վիզաներ է տալու․ Արթուր Խաչիկյան Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Տարածաշրջանում չկա ավելի ֆաշիստական պետություն, քան Ադրբեջանը․ ադրբեջանցի լրագրող Նախկին պատգամավորի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել Հանրապետության տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն Նոր «Մասկի շոուներ» կլինեն Նիկոլ Փաշինյանն Ալիևի ձեռքում գործիք է Հայաստանի դեմ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թե բա. «Բաքուն Երևանի դեմ բողոք ունի ջրային ռեսուրսների մասով»․ Կարեն Վրթանեսյան Նիկոլ Փաշինյանն ամեն օր մոտեցնում է պատերազմը․ Բորիս Մուրազի (տեսանյութ) «Արթիկ» ՔԿՀ–ում 27-ամյա կալանավորին գտել են կախված Փաշինյանը կտրվել է իրականությունից, չի հասկանում՝ իրենից ինչ են ուզում․ «Կարճ ասած»

«Խաղաղության պայմանագիրը կունենա՞ հատուկ երաշխավոր». Շառլ Միշելը խուսափել է ուղիղ պատասխանից

Թեև Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ չունի, բայց հաղորդակցության ուղիների բացման հարցում կան տարաձայնություններ։
Այս մասին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, անդրադառնալով դիտարկմանը, թե ո՞րն է մտավախության հիմքը, որ արևմուտքից շարունակ զգուշացումներ են տրվում Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու վերաբերյալ:

«Իրականում, եթե իսկապես ստույգ լինենք, բանավեճ կա Նախիջևանը Ադրբեջանին կապելու կոնկրետ եղանակների շուրջ՝ համոզվելու, որ դրանք հարգում են Հայաստանի ինքնիշխանությունն ու օրենսդրությունը»,-ասել է Միշելը։

Չնայած տարածաշրջանի խաղաղությանը նպաստելու արևմուտքի ջանքերին՝ փաստացի, Եվրամիության ու Վաշինգտոնի միջնորդությամբ ընթացող բանակցությունները վերջին մեկ ամսվա ընթացքում դադարել են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկը մյուսի ետևից արդեն երեք հանդիպում է մերժել՝ տարբեր պատճառաբանություններով։

«Տպավորություն չունե՞ք, որ ադրբեջանական կողմը ձգձգում է գործընթացը և մոլորեցնում է ձեզ»,-«Ազատության հարցին Միշելն արձագանքել է՝ Բրյուսելը լավատես է, և «շարունակում է նոր հանդիպում կազմակերպելու փորձերը»։

Բաքուն, սակայն, բարձր մակարդակով հանդիպման համաձայնություն դեռ չի տվել։

***

Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում, «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, հավելելով՝ Եվրամիությունը այդ հարցի շուրջ շարունակում է բանակցությունները Բաքվի ղեկավարության հետ։

«Կարծում ենք, որ էթնիկ հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան կամ գոնե կարողանան այցելել Ադրբեջանի այդ հատված, և նրանց անվտանգությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն։ Փոքրամասնությունների պաշտպանության մասով կան միջազգային չափանիշներ, որոնք պետք է հարգվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, որի շրջանակում էլ պետք է փոքրամասնությունների այդ իրավունքները երաշխավորվեն»,-ասել է Միշելը։

«Հայկական կողմը ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո պնդում էր, թե Ղարաբաղի հայերին պետք է անվտանգության ու իրավունքների պահպանման միջազգային երաշխիքներ տրվեն։ Խաղաղության համաձայնագրում այդ հարցին անդրադարձ կա՞, թե՞ Ղարաբաղի հայաթափումից հետո այն կորցրել է հրատապությունը», հարցին Եվրոպական խորհրդի ղեկավարն արձագանքել է՝ չի ուզում խորանալ մանրամասների մեջ, միաժամանակ ընդգծել, որ այդ հարցով երաշխավորը պետք է Ադրբեջանի իշխանությունները լինեն։

***

Ոչ թե վայրն է կարևոր, այլ՝ բովանդակությունը: Այս մասին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ անդրադառնալով հարցին, թե որտեղ կարող է խաղաղության պայմանագիրը կնքվել՝ կողմերի միջև ուղիղ երկխոսությա՞ն արդյունքում, թե՞ Եվրամիության ու Միացյալ Նահանգների հովանու ներքո

«Այն, որ մի քանի օր առաջ հնարավոր դարձավ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, դա մասամբ նաև մեր օգնության շնորհիվ է։ Մենք խրախուսում ենք նրանց, աշխատում ենք նաև կազմակերպել հանդիպում, որը կարող է կայանալ Բրյուսելում։ Բայց կարևորը, մեր կարծիքով, ավելի շատ արդյունքն է, քան հանդիպման վայրը, որովհետև Հայաստանում, Ադրբեջանում ապրող մարդկանց և մեզ համար խաղաղությունը, անվտանգությունը, բարգավաճումն են առաջնային»,-ասել է Միշելը:

***

Բանակցությունների առանցքում առաջին հերթին հարաբերությունների կարգավորումն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Այս մասին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որը երկու տարի է՝ 2021-ի դեկտեմբերից հանդիպումներ է կազմակերպում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև, այս ընթացքում նրանք մի քանի անգամ համատեղ հայտարարություն են ընդունել՝ հարաբերությունների կարգավորման համար։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր՝ նրանց հարաբերությունների կարգավորումը կազմակերպելու համար։ Այս խաղաղ պայմանագիրը պետք է հիմնված լինի սահմանազատման գործընթացի վրա, խաղաղության այս պայմանագիրը կարող է նաև լավ շրջանակ լինել, որը մենք կարող ենք օգտագործել որպես գործիք՝ տարածաշրջանում հաղորդակցությունը բարելավելու համար, ինչը նաև լավ է այս տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում, օրինակ, Վրաստանի տնտեսական զարգացման համար»,-ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

Նշենք, որ պաշտոնական Երևանը բանակցությունների ողջ այս ընթացքում շեշտում էր նաև՝ կարևոր է ոչ միայն փաստաթուղթը, այլև դրա կիրարկումը։

«Խաղաղության պայմանագիրը կունենա՞ հատուկ երաշխավոր, որը կվերահսկի ձեռք բերված պայմանավորվածութունների իրագործումը», «Ազատության» հարցին Եվրոպական խորհրդի ղեկավարն ուղիղ չի արձագանքել. «Փաստացի միջազգային հանրությունը, ներառյալ ԵՄ-ն, նայում է, թե ինչ է կատարվում աշխարհի այս հատվածում»,-ասել է նա՝ չտալով որևէ երաշխավորի անուն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan