Իրանական զորքերը մտան Արցախ Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան
22
Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը Տրագիկոմեդիայի նոր արարը կամ ինչպե՞ս են դիմավորել Փաշինյանին ու Լավրովին Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ Պատերազմ Արցախում
Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Չախոյան Ո՞ւմ պետք է կանչել Թոխմախ, երբ Աննա Հակոբյանն է հայհոյում․ Նիկոլի կինը խայտառակում է ռեսպուբլիկան (տեսանյութ) ՔՊ-ի հերթական «լավությունը»․ ինչու են աղբահանության տուգանքները ներում Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը․ Հետք Տնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը և Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս մնաց նոյեմբերի 9-ի փաստաթղթից․ Լավրով ՊՆ պաշտոնյաները կաշառք են ստացել. 7 անձի մեղադրանք է առաջադրվել Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել. կոնյակագործ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին. հայտարարություն Իրանական զորքերը մտան Արցախ Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները Լավրովը ճշտումներ է անում. Ձյունիկ Աղաջանյան ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան Հայաստանը Պուտինի և Էրդողանի միջև. աշխարհաքաղաքական գնահատական Քոչարյանից 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբի 13 անդամ է ձերբակալվել Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը «Ավելի տխուր չի լինում». Լիլիթ Գալստյան ՀՀ քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն Արտահանողները բողոքի ակցիա են իրականացնում Վրաստանի դեսպանատան դիմաց (տեսանյութ) Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Ջերմուկի դեպքերի առիթով ՀԱՊԿ-ի կողմից կոնկրետ առաջարկներ է եղել, որը մերժվել է․ Լավրով Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը Հայ արտահանողները կրկին Վրաստանի դեսպանատան դիմաց են. Տեսանյութ ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը

Էլ ի՞նչ է ասել Շառլ Միշելը Ալիևի ականջին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կրկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած շփումների մասին: Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, Գրանադայում ընթացող «Եվրոպական քաղաքական ընկերակցության» գագաթաժողովում Շառ Միշելը պատմել է Ալիևի հետ վերջերս ունեցած զրույցի բովանդակության մասին: Նրա խոսքով զրույցը տեղի է ունեցել 2 օր առաջ: Եվրոպական խորհրդի նախագահը նշել է. «Խոսել եմ նախագահ Ալիևի հետ, և նրան հստակ ասել եմ, որ նա չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից։ Սա պետք է բարձրաձայն ասվի, և պետք է երաշխավորվի, որ կա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում»
Ինչ վերաբերում է Ալիևի՝ Գրանադա չգալուն և, մեծ հաշվով՝ «Եվրոպական քաղաքական ընկերակցության» հանդեպ արհամարհանքի ցուցադրությանը, ապա Շառլ Միշելն ասել է, թե մտադիր չի մեկնաբանել նրա՝ Գրանադա չգալու որոշումը «այստեղ, մարդկանց մեջ», ապա հավելել է, «Ես ամեն ինչ կասեմ նրան անձամբ, թե ինչ եմ մտածում այդ մասին»։
Երևի այնպիսի բան է ասելու, որ «մարդկանց մեջ» ասելիս այնքան էլ լավ չի հնչում: 
Իսկ «մարդկանց մեջ», այսինքն հրապարակավ հայտարարել է, որ ԵՄ միջնորդությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև, ուղղված է այս տարածաշրջանում Եվրամիության շահերի պաշտպանությանը։ 
Զարմանալի է, թե եվրոպական ամենից բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ինչո՞ւ է հարկ համարել առանձնահատուկ շեշտել, որ իրենց քայլերը ուղղված են տարածաշրջանում Եվրամիության շահերի պաշտպանությանը, այլ ոչ թե, ասենք, Թուրքիաայի կամ Ադրբեջանի շահերի սպասարկմանը: 
Իսկ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեփ Բորելն էլ, ի դեպ, հույս է հայտնել, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները կարող են տեղի ունենալ Բրյուսելում, հատկապես, հակամարտության հետագա զարգացումը կանխելու և Հայաստանը քաղաքականապես կայունացնելու նպատակով»: 
Նա նաև նշել է, թե քանի որ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները Գրանադա չեն եկել, ուրեմն իրենք չեն կարող խոսել «այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին այն փաստն է, որ ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները»:
Երևի Ժոզեփ Բորելն ուզում էր Ալիևի աչքերի մեջ նայելով այդ մասին խոսել, բայց վերջինս որոշեց չմեկնել Գրանադա ու նրա բացակայությամբ, պարզվում է, Արցախի բնիկ ժողովրդի՝ հայության էթնիկ զտման ու հայրենազրկման մասին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան չի կարող խոսել: 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan