Թուրքական «անտեսանելի ձեռքը» Բեռլինում Բայրամովի և Միրզոյանի բանակցություններում (տեսանյութ) Փաշինյանը մոտեցնում է հերթական պատերազմը. Կարեն Իգիթյան (տեսանյութ) Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները Նոր Նորքում են, որտեղ բնակիչները բողոքում են իրենց տները քանդելու որոշման դեմ․ ուղիղ
1
Մարուքյանը Փաշինյանից նորից հրաժարվեց Միրզոյանն ու Բայրամովը Թուրքիա են մեկնում ֆորումի՞, թե՞ «հաշվետվության» Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները փոխադարձ համաձայնության են եկել շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ Նիկոլը ձեզ զրկելու է գոյության շանսից. Հրանտ Բագրատյանը՝ ՌԴ հետ առճակատման հետևանքների մասին (տեսանյութ) Բեռլինում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2-րդ փուլը Ինչու՞ Փաշինյանի թիմը որոշեց փչացնել դատավոր Դավիթ Բալայանին Ինչպես է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քանդում հայերի տները (լուսանկարներ) Լարված իրավիճակ․ Լվովյան փողոցում ծառերի սպանդ են իրականացնում․ ավագանու անդամ Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պայթուցիկ տեղադրողը ՔՊ-ական պատգամավորի ընտանիքի անդա՞մ կամ բարեկա՞մ է . «Ժողովուրդ» Պատերազմ Արցախում
Մարուքյանը Փաշինյանից նորից հրաժարվեց Միրզոյանն ու Բայրամովը Թուրքիա են մեկնում ֆորումի՞, թե՞ «հաշվետվության» Փաշինյանի զրո լեգիտիմությունն ու ՀԱՊԿ-ը. «Կարճ ասած» (տեսանյութ) Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Թուրքական «անտեսանելի ձեռքը» Բեռլինում Բայրամովի և Միրզոյանի բանակցություններում (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները փոխադարձ համաձայնության են եկել շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ Նիկոլը ձեզ զրկելու է գոյության շանսից. Հրանտ Բագրատյանը՝ ՌԴ հետ առճակատման հետևանքների մասին (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը մեղադրել է Ռուսաստանին 44-օրյա պատերազմի մասնակիցը լինելու մեջ. Տեսանյութ Մենք նրանց դուրս ենք շպրտելու մեր սահմանների շրջագծից. Ադրբեջանը կրկին սպառնում է Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դժվար ճանապարհով․ Բերբոք Բեռլինում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2-րդ փուլը Եվրամիության վրա հույս դնելը հայ ժողովրդին խաբելն է. Վլադիմիր Սերգիենկո (տեսանյութ) Զելենսկու այցը կթաղի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները. Ալեքսեյ Լեոնկով (տեսանյութ) Միգրացիան կարող է ազգային անվտանգության լուրջ խնդիր առաջացնել. Մանուկ Մալխասյան (տեսանյութ) Փաշինյանը մոտեցնում է հերթական պատերազմը. Կարեն Իգիթյան (տեսանյութ) «Հայաստանը դե յուրե չի դադարեցրել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին». Ղազախստանի ԱԳՆ Մենք ապրում ենք անպատվության և գողացված ուրախության ժամանակներում․ Բագրատ սրբազան. Տեսանյութ Մարտի 1-ից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային. նախագիծն ընդունվեց Ինչու՞ Փաշինյանի թիմը որոշեց փչացնել դատավոր Դավիթ Բալայանին «Խնդիրը տնօրենի կողմից կիրառվող մեթոդներն են». թիվ 130 դպրոցի փոխտնօրենները՝ աշխատանքից ազատման դիմումների մասին Ինչպես է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քանդում հայերի տները (լուսանկարներ) Ամերիկյան Abrams տանկը խոցած ռուս զինվորները 10 միլիոն ռուբլի պարգևավճար կստանան Ո՞ւմ հետ էիր «շաշկի խաղում» և հատկապես ո՞ւմ գրպանի հաշվին. «Փաստ» Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները Նոր Նորքում են, որտեղ բնակիչները բողոքում են իրենց տները քանդելու որոշման դեմ․ ուղիղ Դա ինքնախաբեությունից էլ վատ է, դա գիտակցված հիմարություն է. «Փաստ» Լարված իրավիճակ․ Լվովյան փողոցում ծառերի սպանդ են իրականացնում․ ավագանու անդամ Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պայթուցիկ տեղադրողը ՔՊ-ական պատգամավորի ընտանիքի անդա՞մ կամ բարեկա՞մ է . «Ժողովուրդ» Եթե քաղաքացին գնում է արտագնա աշխատանքի, ուրեմն կառավարությունը թերացել է. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Մարտի 1-ից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային. Պացիենտը դեղատուն պետք է գնա անձնագրով. Ինչպե՞ս է գործելու համակարգը Սա կլինի դագաղի վերջին մեխը՝ փոքր ներկրողների համար. գործարար

«Կառավարությունը հեքիաթներ է պատմում, խաբում է ժողովրդին». Ֆերմերները փակում են Արտաշատ-Երևան ճանապարհը

Արարատի մարզի, մասնավորապես՝ Արտաշատի տարածաշրջանի մի խումբ ֆերմերներ պատրաստվում են փակել Արտաշատ-Երևան ճանապարհը՝ կառավարությունից պահանջելով չեղարկել դեկտեմբերի 6-ից մորթը պարտադիր սպանդանոցներում իրականացնելու որոշումը։ 168.am հետ զրույցում ֆերմեր Վաղինակ Այվազյանն ասաց, որ կառավարությունը դեռևս ամբողջությամբ սպանդանոցների հարցը չլուծած, ժողովրդին կրակն է գցում իր որոշումներով։
«Մենք Արտաշատ-Երևան ճանապարհը փակելու ենք, ինչն ուղղված է կառավարության որոշման դեմ։ Ժողովրդի վիճակն անտանելի ծանր է, կոնկրետ մեզ որևէ մոտիկ սպանդանոց չկա, որտեղ տանենք-հասցնենք անասունին, որ մորթենք։ Կառավարությունը մեզ պարտադրում է, որ ենթարկվենք իր որոշմանը, չենք ուզում, մենք դարերով անասունին մորթել ենք ավելի լավ պայմաններում, քան սպանդանոցներում է։ Եթե սպանդանոց են կառուցել, թող այնպես աշխատեցնեն գոնե, որ ժողովուրդն ինքն իր կամքով գնա ու անասունին այնտեղ մորթի։ Հիմա մի խոզ մի ամբողջ տարի պահում ես, իսկի 80 հազար դրամով չես կարողանում վաճառել, հիմա ո՞ւր տանեմ հասցնեմ, որ կարողանամ մորթեմ, մի բան էլ միսն իրացնեմ»,- դժգոհեց մեր զրուցակիցը։
Մեր զրուցակիցն ապրում է Արտաշատի Մրգավետ գյուղում, իսկ սպանդանոցը, ըստ նրա, կառուցված է Ազատավան գյուղում, հետևաբար, ինչպե՞ս կարող է անասունին հասցնել սպանդանոց։
«Կառավարությունն ասում է, թե սպանդանոցից գալիս՝ անասունին տանում են սպանդանոց՝ չհավատաք, նման բան չկա, մենք պետք է մեր ուժերով հասցնենք այնտեղ։ Կառավարությունը հեքիաթներ է պատմում, խաբում է ժողովրդին»,- վստահեցրեց մեր զրուցակիցը։
Միաժամանակ նա ընդգծեց՝ եթե Կառավարությունն իր պահանջին ընդառաջ չգնա, ապա ամբողջ մարզն է ոտքի կանգնելու, քանի որ մի քանի շրջանից մարդիկ արդեն ոտքի են կանգնել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու։
«Թող գնան իրենց սպանդանոցներն աշխատեցնեն, մեզ ինչո՞ւ են պարտադրում։ Ես չգիտեմ էլ, թե ինչքան գումար են վճարում սպանդանոցում մորթի համար, ասում են՝ խոշորի դեպքում՝ 14 հազար է, մանրերի դեպքում՝ 2-5 հազար դրամ։ Սրանք չեն հասկանում, որ անասունին մեքենա հանելով, այդքան ճանապարհ տանելով՝սթրեսի ենք ենթարկում, միսը կորցնում է որակը։ Չարչարվում, անասուն ենք պահում, որ տանենք գցենք ջո՞ւրը»,- եզրափակեց Վաղինակ Այվազյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan