Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ՝ հունիսի 14-ին
Դիտել նաև
Կառավարությունը որոշել է փոխել «կարմիր գծերի» գույնը
Կառավարությունը տարկետում տվեց, նաև բանակից ազատեց մի շարք անձանց
Գիտատեխնիկական գրադարանի լուծարումը ծանր հարված կլինի Հայաստանին (տեսանյութ)
Աստիճանաբար բացվում են փակագծերը. ի՞նչ է առաջարկում շարժումը. «Փաստ»
Լարված իրավիճակ. Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը կառավարության մոտ է. ուղիղ
Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ՝ հունիսի 14-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարությունից:
Նիստի ժամը լրացուցիչ կտեղեկացվի: Նշենք, որ երեկ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ կառավարության նիստի ժամը տեղափոխել են ժամը 9-ին եւ կոչ էր արել իր կողմնակիցներին հավաքվել կառավարության շենքի մոտ: Բացի այ, կային տեղեկություններ, որ ժամի տեղափոխումը կապված է նրա հետ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է լինի Ազգային ժողովում՝ 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկումներին:
Այս պահին կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված, որոնք զինված են վահաններով: Բագրատ Սրբազանն իր կողմնակիցների հետ երթով հասել է Հանրապետության հրապարակ: