Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիում պղծեն, ձեզ չտեսնելու տաք, այ էդ եք դուք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ընդդիմությունը հստակ պայման պետք է դներ Լարված մթնոլորտ Ազգային ժողովում (տեսանյութ)
22
ՔՊ-ն կրկին փախավ ավագանու նիստից․ պետք է քննարկվեր տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը (ուղիղ) Թուրքական ազդեցության գործակալները վխտում են Հայաստանում. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թուրքական ազդեցության գործակալները վխտում են Հայաստանում. Երվանդ Բոզոյան ՔՊ-ն Գյումրիում իր եվրաբաջանաղների հետ պարտվեց. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Երևանի ավագանու նիստը․ օրակարգում է նաև տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը (ուղիղ) Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար. «Փաստ» «Մայր Հայաստան» խմբակցության անդամները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը (տեսանյութ) Հանդիպել են Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը (լուսանկար) «Քաղաքացիական պայմանագրի» ապօրինությունների, այդ ուժի դատական պարտոթյունների և «Մայր Հայաստանի» հետագա քայլերի մասին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հակասահմանադրական ճանաչված գործով հերթական դատական նիստը. ուղիղ Պատերազմ Արցախում
Էդ ձեր վնգստացողների ընդդիմադիրը երկու անգամ էլ համաներվել է. Փոստանջյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիում պղծեն, ձեզ չտեսնելու տաք, այ էդ եք դուք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ռազմիկ Ամյանը քրոջ՝ Սրբուհի Ամյանի հետ զուգերգ է ներկայացրել․ «Սերս Տարար». Տեսանյութ Ազատագրել ենք Երևանի ավագանու նիստերի դահլիճը փոքրամասնության իշխանությունից․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանը Էրդողանի գիրքն ա գրկում, է՞դ ա ձեր ինքնիշխանության ինդիկատորը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊ-ն կրկին փախավ ավագանու նիստից․ պետք է քննարկվեր տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը (ուղիղ) Հռոմի պապի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին Թբիլիսին պատրաստ է նպաստել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. Վրաստանի ԱԳ նախարար Թուրքական ազդեցության գործակալները վխտում են Հայաստանում. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա՝ կբարձրանա Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման առիթով Ընդդիմությունը հստակ պայման պետք է դներ Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիում պղծեն ձեզ չտեսնելու տաք, այ էդ եք դուք (տեսանյութ) Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսին՝ ի գիտություն ՔՊ-ին. Արշակ Սարգսյան Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի․ իշխանությունն ունի երկու ընտրություն․ Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ նոր նախագծի մասին 4 անձի սպանություն կատարած Թելման Քալաշյանը ցմահ ազատազրկվեց Թուրքական ազդեցության գործակալները վխտում են Հայաստանում. Երվանդ Բոզոյան 2024թ. իմացել եք, բայց բյուջեի մեջ չեք նախատեսել. Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Փաստացի, աղբահանության վճարը թանկացել է, մնացածը մանիպուլիացիաներ են. Արմենակ Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ն Գյումրիում իր եվրաբաջանաղների հետ պարտվեց. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Լարված մթնոլորտ Ազգային ժողովում (տեսանյութ) Իսրայելական բանակը զորավարժություններ է սկսել Իրանին հարվածելու համար Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը՝ սկսած ապրիլ 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելուց. թյուրքագետ Փաշինյանը Մոսկվայում վստահություն չունի. Հայկ Խալաթյան Հայաստանի հավաքականը լավագույնն է Եվրոպայում՝ թիմային հաշվարկով, մեդալների քանակով․ հայ մարզիկների արդյունքները ծանրամարտի ԵԱ-ում Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ» Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են. «Փաստ» Ընդդեմ մոռացության և ուրացման. ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ» Երևանի ավագանու նիստը․ օրակարգում է նաև տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը (ուղիղ)

Աստիճանաբար բացվում են փակագծերը. ի՞նչ է առաջարկում շարժումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ հնարավոր իշխանափոխությունից հետո ամենևին էլ հեշտ չի լինելու, երևի թե շատ քչերին միայն պարզ չէ: Իրականության զգացողությունը պահպանած հայրենակիցները հստակ գիտակցում և իրենք իրենց հաշիվ են տալիս, որ ոչ միայն դյուրին չի լինելու Հայաստանն ավերակած Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, այլև շատ ավելի բարդ ու դժվար է լինելու դրանից հետո: Այդ «հետո»-ի վերաբերյալ նախօրեին որոշակի պատկերացումներ հրապարակայնացրեց «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ներկայացնելով «Անցումային կառավարության» գործառույթների վերաբերյալ պատկերացումների հիմնական թեզերը:

Ըստ այդմ, անցումային կառավարությունն ունենալու է 3 հիմնական գործառույթ.

1. Հաշտության կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում:

2. Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա իր ուրույն ընթացքը պահել:

3. Պատրաստել արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, որը կսահմանվի, իսկ ժամանակավոր կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը:

Ամեն ինչ հնարավորինս պարզ է, ընկալելի, բայց թե՛ այդ թեզերից յուրաքանչյուրը, թե՛ դրանց առանձին բաղադրիչներ, այսպես ասենք՝ փակագծերը բացելու կարիք ունեն: Հարկավ, հունիսի 9-ին հայտարարված հանրահավաքում Բագրատ Սրբազանն ու շարժման ղեկավար կազմ ընկալվող գործիչները, երևի թե, հնարավորինս կբացեն ակնարկյալ փակագծերը: Սակայն մինչ այդ էլ հնարավոր է պատկերացումներ ներկայացնել հռչակված թեզերից յուրաքանչյուրի վերաբերյալ, այդ թվում՝ հիմնվելով շարժման ընթացքում գլխավոր հարթակից հնչած հայտարարությունների, մոտեցումների վրա: Առաջինը ժամանակավոր կառավարության հարցն է:

Հասկանալի է, որ «արտահերթ իշխանափոխության» պարագայում դա ամենից տրամաբանական քայլը կարող է լինել: Իսկապես, հնարավոր իշխանափոխությունից կամ, ավելի ճիշտ, Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո ձևավորվելիք կառավարությունը պետք է լինի ժամանակավոր: Կարելի է այն անվանել «անցումային», «հաշտության», «ճգնաժամային», այլ տարբերակներ, բայց դրանից նրա ակնկալվող գործառույթներն ու տրամաբանությունն, ըստ էության, չեն փոխվում: Ամեն պարագայում, էականը ժամանակավոր կամ անցումային լինելն է այդ կառավարության: Տրամաբանական է, որ նման կառավարությունը գլխավորի այն գործիչը, որի առաջնորդությամբ հնարավոր դառնա իշխանությունից Փաշինյանի հեռացումը: Նմանապես տրամաբանական է, որ այդ կառավարությունը ձևավորվի՝ ներկայացնելով ցանկությունները այն շրջանակների, որոնք անմիջականորեն ներգրավվել են այդ պայքարում:

Բայց մյուս կողմից՝ դա պետք է լինի «մասնագետների կառավարություն» կամ, ինչպես սիրում են ասել քաղաքագետները, տեխնոկրատ կառավարություն, զերծ զուտ կուսակցական կամ կոալիցիոն ռևերանսներից, քվոտավորումից ու նմանօրինակ դրսևորումներից: Հիմնականն այստեղ հաշտության պահն է. մեր հանրությանը՝ երկրի ներսում, և մեր ազգին՝ ի սփյուռս աշխարհի, այդ ներքին համերաշխությունն իսկապես էլ անհրաժեշտ է: Դա էական գործոն է՝ առկա ու հաջորդիվ ավելի սրվելիք մարտահրավերներին դիմակայելու համար: Իսկ դիմակայել հնարավոր է այն պարագայում, եթե մենք մոբիլիզացնենք մեր գլխավոր «ունեցվածքը», այն է՝ ազգային գիտական, մտավոր, տեխնիկական, մարդկային, կադրային բոլոր ռեսուրսները:

Կարևոր է և այն շեշտադրումը, որ հաշտությունը կարող է ու պետք է լինի արդարադատության պայմաններում. այսինքն՝ ավերակումների համար կոնկրետ մարդիկ և շրջանակներ պետք է կրեն քաղաքական պատասխանատվություն, իսկ որոշակի դեպքերում, օրենքի պահանջներին համապատասխան, պետք է կրեն նաև քրեական պատասխանատվություն:
Մյուս կողմից՝ որքան էլ քիչ է խոսվում այդ մասին, բայց երևի բոլորն էլ հասկանում են, որ անցումային կառավարության առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի երկրի տնտեսական վիճակի կայունացումը, սոցիալ-տնտեսական առողջացումը կամ առնվազն կայունացումը, տնտեսության առանցքային ուղղություններով որոշակի բարելավումը, ամենից կարևորը՝ պետության պաշտպանունակության աստիճանի բարձրացումը, բանակի վերազինումն ու մարտունակության վերականգնումը:

Տվյալ դեպքում «հաշտության կառավարություն» ասվածը կարելի է դիտարկել ոչ թե որպես գործառույթ, այլ առաքելություն:
Ինչ վերաբերում է երկրորդ կետին՝ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա առաջին հերթին դա, բնականաբար, վերաբերում է մեր ավանդական ու բնական դաշնակիցներին, բարեկամներին, որոնք են Իրանը, Վրաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, որոշակի առումով՝ մեր տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող Չինաստանը, Հնդկաստանը: Բայց միաժամանակ պետք է պահպանել գործընկերային հարաբերությունները թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ-ի հետ: Իրավիճակն այնպիսին է, որ Վրաստանի հետ փոխհամաձայնեցված քայլերի դեպքում հնարավոր է տարածաշրջանում հասնել որոշակի հավասարակշռության՝ առնվազն այս փուլում խուսափելով համատարած թրքացման ու թյուրքական էքսպանսիայի գոյաբանական սպառնալիքից:

Հատկապես բարդ է լինելու Ռուսաստանի հետ փաշինյանական իշխանության փլուզած հարաբերությունների կարգավորումը: Բայց դա անհնար չէ: Համենայն դեպս, կան որոշակի հնարավորություններ՝ խելամիտ և արտաքին գործընկերների համար ընկալելի քաղաքականություն վարելու դեպքում հասնել որոշակի արդյունքների՝ նպատակակետ ունենալով սեփական երկրի անվտանգության ապահովումն ու տարածաշրջանային կայունությունը:
Ինչ վերաբերում է «անցումային կառավարության» համար նշված երրորդ կետին՝ ընտրություններ նախապատրաստելուն՝ դրանց չմասնակցելու պայմանով, ապա դա առանցքային պահ է, որը, կարծում ենք, ընդունելի է քաղաքական դաշտի համար:

Ավելին, ի սկզբանե նման հատուկ շեշտադրում անելը, կարծում ենք, լրացուցիչ ընդգծումն է այն բանի, որը Բագրատ Սրբազանը նշում է նաև որպես «չակնկալիք», այսինքն՝ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն առաջնորդողների նպատակը ոչ թե իշխանություն ունենալն է, այլ պետությունը պահպանելը և այն կայուն ու բնականոն ընթացքի հուն վերադարձնելը: Անցումային կառավարության չմասնակցությունը ընտրություններին թույլ կտա վերջապես ունենալ արդար ընտրություններ՝ զերծ վարչական ռեսուրսների կիրառումից: Այդ դեպքում, ում կընտրի ժողովուրդը, ուրեմն նա էլ կկառավարի երկիրը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan