Բաքուն նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին
Դիտել նաև
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան
«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ
Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ
Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից
«Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան
Բաքուն նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին։ Այս անգամ խոսքը անցած տարիներին Արցախ ներմուծված ապրանքների մաքսատուրքերի փոխհատուցման մասին է։ Գաղափարը լրագրողների հետ զրույցում հնչեցրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
«Նշեմ եւս մեկ փաստ, որ 30 տարվա ընթացքում Հայաստանը խախտել է Ադրբեջանի մաքսային ռեժիմը, մաքսատուրքեր կիրառել իր կողմից ներմուծվող ապրանքների վրա, որով հսկայական միջոցներ է վաստակել եւ մեծ վնաս հասցրել Ադրբեջանի բյուջեին՝ ապահովելով այդ ապրանքների ներկրումը ադրբեջանական տարածք։ Դա նույնպես պետք է առանձին դիտարկել։ Սա փոխհատուցման այլ թեմա է, որը հայկական կողմը պետք է վճարի Ադրբեջանին։ Կարծում ենք, որ դա հարց է, որը նույնպես կլուծվի առանձին իրավական հարթություններում»,-ասել է նա։
Աղբյուրը՝ yerevan.today