Ասադի և Փաշինյանի նույնական սխալները. ի՞նչ է սպասվում Հայաստանին Երբ «Սիրիան» կպայթի Կովկասում (տեսանյութ) Թուրքիան Հայաստանում կարող է կրկնել սիրիական սցենարը. Վարուժան Գեղամյան
11
Թուրքիան արդեն հայտարարել է, թե ինչ չորս խնդիր է հետապնդում Սիրիայում Հաղորդում հանցագործության մասին՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և կառավարության Տնետուն իրազեկման աշխատանքները շարունակվում են Հայաստանում կան քաղաքական հետապնդումներ և բռնաճնշումներ. Լիլիթ Թումանյան Պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է պարտվողին խաղաղություն առաջարկում․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Երկրի գոյությանն սպառնացող իշխանության ներկայացուցիչն այլոց է «սպառնալիք» պիտակում. «Փաստ» Կարմիր գծերը 13 անգամ թանկացնելու դեմ «Մայր Հայաստանի» հայցի վերաբերյալ 5-րդ ալիքի ռեպորտաժը Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է և անթույլատրելի․ «Մայր Հայաստան» Ինչ է սպասվում Հայաստանին Սիրիայի դեպքերից հետո. ինչպես իրենց կպահեն Ռուսաստանն ու Իրանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սիրիայի դեպքերի զարգացման 5 սցենար․ ի՞նչ վտանգի տակ է Հայաստանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Գաղտնիք չէ, որ պարեկային ծառայողներն արցախցիների նկատմամբ ունեն «յուրահատուկ» վերաբերմունք. Ռոման Երիցյան Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում Պրոցեսները ռեգիոնում կարող են շատ արագ փոխվել. Ալեն Ղևոնդյան Հետխորհրդային տարածքում Վաշինգտոնը սկսել է տապալվել. ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ալիևի քաղաքականությունը խաղաղության հաստատման հետ որևէ իրական աղերս չունի․ Տաթևիկ Հայրապետյան Վրաստանում 2025-ին թոշակները կհասնեն մինչև 200 դոլարի Ասադի և Փաշինյանի նույնական սխալները. ի՞նչ է սպասվում Հայաստանին Հովիկ Աղազարյանը դիմել է դատախազություն, որ պարզեն, թե ինչպես են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ Թուրքիան արդեն հայտարարել է, թե ինչ չորս խնդիր է հետապնդում Սիրիայում Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» բողոքի ակցիան (ուղիղ) Ցանկանում ենք, որ պատմական հնարավորությունը հանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան Երեխաների առողջություն, կրթություն, գիտություն․ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի քվեարկության միջանկյալ արդյունքները Երբ «Սիրիան» կպայթի Կովկասում (տեսանյութ) Հաղորդում հանցագործության մասին՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և կառավարության 1991 թվականի այս օրը Արցախում «այո» ասացին անկախության գաղափարին. Տիգրան Աբրահամյան Բացե՛ք «Գոյ»-ի դռները. hազարավոր մարդիկ մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո․ հայտարարություն ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է «Պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է խաղաղություն առաջարկում պարտվողին». Մամեդով Լարված իրավիճակ՝ Լոռու մարզում․ Մեծավանցիները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը Տնետուն իրազեկման աշխատանքները շարունակվում են Տարածաշրջանը փոփոխվում է բառացիորեն օրերի ընթացքում. Վարդան Ոսկանյան Հայաստանում էներգետիկ ըմպելիքները երեխաներն օգտագործում են ուտելիքի փոխարեն. Սննդագետի ահազանգը Հայաստանում կան քաղաքական հետապնդումներ և բռնաճնշումներ. Լիլիթ Թումանյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է Եռաբլուր Պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է պարտվողին խաղաղություն առաջարկում․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Թուրքիան Հայաստանում կարող է կրկնել սիրիական սցենարը. Վարուժան Գեղամյան Իսրայելական տանկերը հասել են Դամասկոսի արվարձաններ Մարդու... չիրավունքներ. «Փաստ»

Ինքնիշխան կապ շրջափակման պայմաններում

Հայկական «Զանգի» ընկերությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի, Արցախի կառավարության հետ ստորագրված հուշագրի համաձայն, հիմնադրել է «Արցախ Իքս» (Artsakh X) մեսենջեր հավելվածը, որը նախատեսված է Արցախում կայուն և անվտանգ հաղորդակցության համար և գործում է նաև Արցախում ինտերնետային կապի խափանման դեպքում: Հավելվածի մյուս կարևոր առանձնահատկությունը տվյալների արտահոսքից բարձր պաշտպանվածությունն է, քանի որ բոլոր սերվերները գտնվում են Արցախում։

Oգոստոսի 17-ին Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետի մոտակայքում թշնամին կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ: «Արցախ Իքս»-ը հաղթահարեց իր առաջին իրական փորձարկումը՝ ապահովելով բավարար չափով անխափան կապ Արցախի ներսում։

«Հայկական ալիք»-ն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Զանգի» ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի հետ հարցազրույցը, որում անդրադառնում ենք «Արցախ Իքս»-ի ստեղծման պատմությանը, հնարավորություններին և հեռանկարներին։

– Պարո՛ն Մարտիրոսյան, ի սկզբանե ի՞նչպես է ծագել «Արցախ Իքսի» (Artsakh X) գաղափարը, և իրականացման ի՞նչ փուլեր է անցել։

«Արցախ Իքսի» գաղափարը ծագել է 2016 թ․ ապրիլյան պատերազմից հետո։ Ճիշտ է՝ այն ժամանակ մենք դեռ նմանատիպ պատրաստի համակարգեր չունեինք, բայց նմանատիպ առաջարկով մենք Ապրիլյանից հետո պաշտպանության նախարարության հետ մի քանի հանդիպումներ ունեցանք, որ գոնե փորձենք լավացնել մեր երկրի կապի անվտանգությունը։ Այդպես խորասուզվեցինք տարբեր քննարկումների մեջ, սակայն ոչինչ չստացվեց։ 2020 թ․-ին՝ պատերազմից շաբաթներ առաջ, հետաքրքրություն եղավ Արցախից, ես Արցախի կառավարության հրավերով գնացի Արցախ։ Փորձում էինք ինչ-որ քայլ անել՝ ընդհանուր անվտանգության խնդիրը լուծելու համար։ Բայց ընդամենը շաբաթներ անց սկսեց պատերազմը, չստացվեց այդ ժամանակ ոչինչ անել։ Հիմա նորից՝ 2022 թ․-ի վերջին, Արցախի կողմից հետաքրքրություն եղավ, սկսեցինք, ը այս անգամ նախագիծն ստացվեց։ Սա իրականում շատ եզակի լուծում է, ստանդարտ լուծում չէ, աշխարհում չկա նմանատիպ լուծում։ Օրինակ՝ ինտերնետն անջատել էին Արցախում, ճիշտ է՝ բավականին սահմանափակումներ եղան, բայց ընդհանուր առմամբ կապի համակարգն աշխատում էր։ Հիմա աշխատում ենք մնացած սահմանափակումները վերացնելու վրա, որ համակարգն ամբողջությամբ աշխատի։

– Ապագայում ազգային իշխանություններ ունենալու պարագայում, եթե այս հայտնագործությունն ստանա պետական աջակցություն, կարո՞ղ է ձեռք բերել երկակի նշանակություն և կիրառվել նաև ռազմական կապի նպատակով։

Միանշանակ։ Այն արդեն երկակի նշանակություն ունի Արցախում։ Շատ տեղերում, օրինակ՝ բունկերային պայմաններում, որտեղ սովորական կապ չկա, այսպես հնարավոր է կապ հաստատել։ Որտեղ ռացիա չկա, բայց կա կապ, մեր տեխնոլոգիաները թույլ են տալիս կապ հաստատել, և ամենակարևորը՝ անվտանգ։ Եթե սովորական հեռախոսով խոսելու դեպքում մեծ հավանականությամբ լսում է նաև թշնամին, ապա այս դեպքում դու կարող ես խոսել, ու թշնամին չլսի։ Այսինքն՝ որոշակի դեպքում այն նույնիսկ գերազանցում է ռացիայի հնարավորությունները։

– Եթե չկա ինտերնետ հասանելիություն, և այդ պահին կա տեղական, օրինակ՝ մալուխային համակարգ, ո՞րն է հավելվածի նավիգացիոն համակարգը։

Այն աշխատում է լոկալ համակարգով։ Եթե տանը դնում ես վայ-ֆայ, դա լոկալ համակարգ է։ Այսինքն՝ կարող է ինտերնետ չլինել, բայց վայ-ֆայը կարող է միանալ հեռուստացույցին։ Դուք կարող եք Ձեր հեռախոսից վայ-ֆայի միջոցով հեռարձակումը փոխանցել հեռուստացույցին։ Արցախում արդեն ցանկացած տեղ կա լոկալ ցանց։ Լոկալ ցանց կարելի է համարել վայ-ֆայների ցանցը, GSM օպերատորի ցանցը։ Դա կոչվում է «մեչինգ նեթվորք» («զուգադիր ցանց»՝ անգլերեն matching network-ից – խմբ), որն աշխատում է փոքր ցանցի մասշտաբով։ Հենց այս հիմքի վրա է դրված Արցախում կիրառված տեխնոլոգիան։

– Արդյոք նաև Արցախից դուրս գտնվող հայերը կարո՞ղ են օգտվել հավելվածից։

Ոչ, հավելվածը միայն Արցախի համար է, կապված է Արցախի հեռախոսի հետ։ Գրանցվելու համար անհրաժեշտ է ունենալ Արցախի հեռախոսային կոդով համար։

– Ոչ արևմտյան կամ հակաարևմտյան երկրներում հաճախ է խոսվում ինքնիշխան ինտերնետի մասին, որը ենթադրում է ինքնիշխանություն ինչպես ֆիզիկական բաղադրիչի վրա (մալուխներ և այլն), այնպես էլ կոնտենտի և կարգավորման մեխանիզմների։ Ըստ որում՝ հաճախ արդարորեն նշվում է, որ այդօրինակ ինքնիշխան համացանց ունի միայն Հյուսիսային Կորեան։ Կարո՞ղ ենք նշել, որ «Արցախ Իքս»-ը հայկական ինքնիշխան համացանցի նախահիմքն է։

Իհարկե։ Այստեղ հարցը ոչ թե մեկուսացումն է, այլ ինքնիշխանությունը։ Եթե ինտերնետային կապը կա, շատ լավ է, քանզի հավելվածն ընդհանուր համացանցի ներքո աշխատում է, սակայն եթե չկա ինտերնետային կապ, ծրագիրը շարունակում է աշխատել։ Այսինքն՝ դրսից հնարավորություն չկա ներգործելու կամ անջատելու։ Հյուսիսային Կորեայի դեպքում դա մեկուսացում է, մեր դեպքում՝ ինքնիշխանություն, քանի որ տալիս է մեզ անհրաժեշտ լուծումը։ Իսկ լուծումն այսօր կիբերանվտանգության տեսանկյունից տվյալների տեղափոխությունն ու պահպանությունն են։ Հենց ըստ այս երկու չափանիշների է դրված լուծումը «Արցախ Իքսի» մեջ։ Տվյալների տեղափախության ժամանակ դրված են լավագույն կոդավորման համակարգերը, և այդ տվյալները գտնվում են միայն Արցախի ներսում։ Այսինքն՝ հնարավոր չէ տվյալը վերցնել կամ փակել։ Այս եղանակով համակարգն ավելի ինքնիշխան է դառնում։

– Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղվածությունը կենսակերպի առումով չի պահանջում հողի և կենսատարածքի ամենօրյա կարիք։ Հասարակագիտության ոլորտի գիտնականները հաճախ հենց սրանով են բացատրում ՏՏ ոլորտի անձանց՝ միջինից ավելի մեծ հակվածությունը դեպի ձախ և գլոբալիստական հայացքներ։ Ի՞նչպես է ստացվել, որ Դուք տրամագծորեն հակառակ եք այս մոտեցումից։ Դուք ՏՏ ոլորտի մասնագետ եք, որի ֆեյսբուքյան պատին կարելի է գտնել նույնիսկ Մեխակավանի (Ջաբրայիլ) պաշտպանության ռազմագործողության սիրողական քարտեզ…

Այնքան էլ համաձայն չեմ, որ դա ողջ ՏՏ ոլորտին է վերաբերում։ Իհարկե, դա կապված է ՏՏ ոլորտի յուրահատկության հետ։ Այն բերում է որոշակի «քոչվորություն»։ Այսինքն՝ դու կարող ես աշխարհի ցանկացած տեղից, չունենալով հայրենիք, հող, կապվածություն, լինելով քոչվոր, և՛ ունենալ քո առօրյա հացը, և՛ արագ զարգանալ։ ՏՏ ոլորտն ավելի ազատական ու գլոբալիզացված է։ Ես անձամբ կարծում եմ, որ ամեն մարդ պետք է ունենա հայրենիք, արմատներ գցելու տեղ։ Եթե դու անգամ լինես շատ հարուստ, բայց չունենաս հայրենիք, դու կդառնաս պարզապես «անտուն հարուստ»։

– Ֆեյսբուքում Դուք գործարկել եք #մերուժըմերմեջէ արշավը և հաճախ եք կրկնում, որ մեր բոլոր խնդիրները թուլությունից են։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է այդ թուլության նախահիմքը, և ի՞նչպես է հնարավոր ուժեղանալ։

Թուլությունը մեր անկազմակերպվածության մեջ է։ Մի կողմ թողնելով կառավարիչների ապիկարությունը կամ դավաճանությունը՝ եթե այդ թուլությունը դիտարկենք որպես երևույթ, դրա պատճառը անկազմակերպվածության մեջ է։ Անկազմակերպվածությունը բերում է թուլություն, կազմակերպվածությունը բերում է ուժեղություն։ Սրանք մեր սեփական պատմությամբ ապացուցված փաստեր են։ Որտեղ մենք եղել ենք կազմակերպված, մեզ հաղթելը եղել է գրեթե անհնար։ Եվ ընդհակառակը՝ որտեղ անկազմակերպ ենք եղել, ինչպես վերջին պատերազմում, պարտվել ենք։ Բոլորը, նույնիսկ ներկա կառավարիչներն են ընդունում, որ պատերազմի պարտության հիմնական պատճառը եղել է անկազմակերպվածությունը։ #Մերուժըմերմեջէ նշանակում է, որ մեր պոտենցիալը մեր մեջ է։ Իսկ պոտենցիալը ռեալիզացնելու համար սոցիումի տեսանկյունից միակ ձևը կազմակերպվածությունն է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan