Ադրբեջանում վերացվել է պաշտպանության փոխնախարարի երկու պաշտոն
Դիտել նաև
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին
ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
Ադրբեջանում վերացվել է պաշտպանության նախարարի տեղակալների երկու պաշտոն։ ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ մինչ օրս նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի եւ անձնակազմի գլխավոր վարչության պետի պաշտոնները զբաղեցնում էին նախարարի տեղակալները:
Փոփոխությունների համաձայն ՝ երկու պաշտոններն էլ վերացվել են։ Նշվում է, որ գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-գնդապետ Քերիմ Վելիեւի նշանակումից հետո նախարարի տեղակալի, անձնակազմի գլխավոր վարչության պետի պաշտոնը թափուր է մնացել։
Նախարարի տեղակալն էր նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը։ Թե ինչ պաշտոնի է նա նշանակվել, չի նշվում։