Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին

Դիտել նաև
«Ադրբեջանին ինչ պետք է ստանում է՝ առանց որևէ բան դիմացը տալու»․ Տաթևիկ Հայրապետյան
«Սա խաղաղության համաձայնագիր չէ, այլ՝ Ադրբեջանի առաջ նոր կապիտուլյացիա». Ոսկան Սարգսյան
ՀՀ-ն պետք է հանձնի ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին․ Հաջիև
Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել
Ադրբեջանը ցանկանում է պայմանագիր կնքել ոչ թե վարչապետի, այլ Հայաստան պետության հետ. Ասկերով
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ։ Այդ մասին երեքշաբթի «ՌԻԱ նովոստի»-ին ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։
«Ալմաթիում կկայանան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները»,-ասել է Սմեդյարովը։ Ղազախստանում երկու երկրների միջև բանակցություններ վարելու գաղափարն առաջարկել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստան և Ադրբեջան կատարած վերջին այցերի ժամանակ։