Արյուն կթափվե՞ր Երևանում, եթե չլիներ Փաշինյանի իշխանության քաղաքական աջակցությունը ԱՄՆ-ից Արևմուտքի փարիսեցիության վախճանը. մեկնարկը տրված է․ Ձյունիկ Աղաջանյան Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. ՊՆ
15
Գործող իշխանական ռեժիմը շարունակում է անբարո և հակաիրավական մեթոդներով լայնածավալ հարձակումը ՀՅԴ նկատմամբ. հայտարարություն Իրենց կարճ խելքով փորձում են ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով,թե ում հետ գործ ունեն․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» կոչը տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներին Ինչո՞ւ ԱՄՆ-ն իր դիրքորոշմամբ փաստացի արդարացրեց հունիսի 12 –ին Փաշինյանի բռնությունները ժողովուրդի նկատմամբ Փաշինյանը փաստացի հաստատում է, որ 5000 զոհերը եղել են, որպեսզի իրեն չմեղադրեն Արցախը հոժարակամ հանձնելու մեջ Բաղրամյան պողոտայից Աշտարակի ՁՊՎ բերման ենթարկված 5 ձերբակալված քաղաքացիներից 2-ի վիճակը ծանր է Բագրատ Սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում․ ՈՒղիղ Ինչո՞ւ է Փաշինյանը 2018-ին խաբել հանրությանը Արցախի խնդրի լուծման վերաբերյալ Երկրում առկա ճգնաժամի միակ հանգուցալուծումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, խաղաղ ճանապարհով նրա հեռացումը Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից․ Մայր Աթոռ Պատերազմ Արցախում
Կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է. ՀԱԿ-ը հունիսի 12-ի դեպքերի մասին Գործող իշխանական ռեժիմը շարունակում է անբարո և հակաիրավական մեթոդներով լայնածավալ հարձակումը ՀՅԴ նկատմամբ. հայտարարություն Բագրատ սրբազանը մինչև երկուշաբթի ժամանակ է տալիս իշխանությանը. «Ազատություն» Իրենց կարճ խելքով փորձում են ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով,թե ում հետ գործ ունեն․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) «Հեսա գոտին չգցելու համար մի 2 ամսով կկալանավորեն»․ Վազգեն Սաղաթելյան Հասարակական մի շարք կազմակերպություններ դատապարտում են ոստիկանության անօրինական գործողությունները Արյուն կթափվե՞ր Երևանում, եթե չլիներ Փաշինյանի իշխանության քաղաքական աջակցությունը ԱՄՆ-ից Ամերիկացիները ևս փափագո՞ւմ են ունենալ այսպիսի ժողովրդավարություն․ Գևորգ Դանիելյան Արևմուտքի փարիսեցիության վախճանը. մեկնարկը տրված է․ Ձյունիկ Աղաջանյան Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. ՊՆ «Մայր Հայաստանի» կոչը տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներին Զախարովան համեմատել է ԱՄՆ արձագանքը՝ Հայաստանում և Վրաստանում բողոքի ցույցերին Նիկոլը ասել էր՝ պիտի արյան մեջ խեղդե՛լ. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Արամ Ա կաթողիկոսը Վատիկանից աջակցություն խնդրեց Արցախի և գերիների հարցով Փաշինյանը խոստովանեց, որ Հայաստանը ոստիկանապետություն է. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը (տեսանյութ) «Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը (տեսանյութ) Որքա՞ն է մոտ Փաշինյանի հեռացումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Ինչո՞ւ ԱՄՆ-ն իր դիրքորոշմամբ փաստացի արդարացրեց հունիսի 12 –ին Փաշինյանի բռնությունները ժողովուրդի նկատմամբ Սովորական թուղթ ՝ առանց պարտավորությունների. Մեդվեդևը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման բանաձևի մասին ԱՄՆ դեսպանատուն. «Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին...» Ադրբեջանը 2-րդ օրն է ապատեղեկատվություն է տարածում Փաշինյանը փաստացի հաստատում է, որ 5000 զոհերը եղել են, որպեսզի իրեն չմեղադրեն Արցախը հոժարակամ հանձնելու մեջ Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են խմելու ջրից, թույլ չեն տվել լողանալ և փոխել հագուստը ԱԺ աշխատակազմը խայտառակ որոշում է ընդունել Բաղրամյան պողոտայից Աշտարակի ՁՊՎ բերման ենթարկված 5 ձերբակալված քաղաքացիներից 2-ի վիճակը ծանր է Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը. հայտարարություն Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում. «Հրապարակ» Արդյո՞ք պաթոլոգիկ ստախոս ղեկավարը իրավունք ունի շարունակել կառավարել Հայաստանում. ՀԱԿ Ադրբեջանի ՊՆ-ն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել մեկ օրում

Արժե՞ ինչ-որ բան սպասել բրյուսելյան հերթական հանդիպումից

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հերթական հանդիպումը: Մոլդովայում հունիսի 1-ին տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը նախատեսել էին հուլիսի 21-ին կրկին հանդիպել, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ մի փոքր «առաջ են բերել» այդ հանդիպումը: Հարցը, թե արժե՞ ինչ-որ բան սպասել Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումից, ինչ խոսք, առկա պայմաններում առավել քան հռետորական է: Ակնհայտ է, որ ոչ մի դրական բան Հայաստանի ու հայության համար չի սպասվում, եթե Հայաստանի անունից հանդես է գալիս Արցախի վերաբերյալ թշնամու հետ նույն բանն ասող Նիկոլ Փաշինյանը:

Հատկանշական են ոչ միայն հանդիպման վայրը, ոչ միայն հանդիպման միջնորդը, եթե կուզեք՝ «քավորը», այլև այն, թե ինչ պայմաններում, ինչ հանգամանքների ուղեկցությամբ է այդ հանդիպումը տեղի ունենալու: Տեսեք. ադրբեջանական կողմը, որ արդեն իսկ բացահայտորեն ոտնահարել է բոլոր հնարավոր պայմանավորվածությունները և, թևավորված Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը ադրբեջանական է» հայտարարությունից, է՛լ ավելի է խստացրել շրջափակումը, ակտիվացրել է ռազմական բնույթի սադրանքների թիվը, չի թաքցնում Արցախի հայությանը կոտորածի, սովամահության և զրկանքների մատնելու իր նպատակներն ու գործելակերպը: Նման պայմաններում Նիկոլ Փաշինյանը, որ ինքզինքը հռչակել է «ամենահայրենասեր անձ», ծպտուն իսկ չի հանում Արցախի մասին, չի դնում որևէ նախապայման Ալիևի առաջ:

Ավելին, Փաշինյանը նման նախապայման չի դնում Շառլ Միշելի առաջ: Եթե Եվրոպային այդքան խիստ անհրաժեշտ է նման հանդիպումը, ապա թող բարի լինեն, իրենց ձկնկիթի ու նավթադոլարների և իրենց համար այդքան անհրաժեշտ գազի մատակարարի վրա բավարար ճնշում գործադրեն՝ առնվազն Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացելու, ազատ, առանց ադրբեջանական ելուզակների «բլոկպոստերին» առնչվելու տեղաշարժ ապահովելու համար: Կանե՞ն: Այդ ժամանակ էլ թող Փաշինյանն էլի վազեվազ գնար Բրյուսել՝ իր սիրելի «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ հանդիպման: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման պահանջներ կամ պայմաններ չի դնում, այլև, ասես ընդհանրապես ոչինչ չի պատահել, ընդառաջում է հանդիպումն արագացնելուն, ձեռքի հետ էլ՝ սահմանազատման հանձնաժողովի հանդիպումներին են նրա ներկայացուցիչները մասնակցում:

Էհ, եթե Հայաստանը ներկայացնողը որևէ խնդիր չի տեսնում Արցախն Ադրբեջանի կողմից բլոկադայի ենթարկելու պայմաններում Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպելու և նրա հետ ինչ-որ «խաղաղության պայմանագիր» քննարկելու հարցում, ապա ինչո՞ւ պիտի անհանգստանան նույն Շառլ Միշելը կամ որևէ այլ օտարերկրացի գործիչ: Իսկ Նիկոլ Փաշինյանը երևի շատ է ուզում ոչ միայն կատարել, այլև գերակատարել իր «խաղաղության պլանը»: Դա նշանակում է միայն նոր կորուստներ, նոր անընկալելի զիջումներ թշնամուն, նույն այդ թշնամու կողմից Հայաստանի մնացորդների վրա հարձակվելու և հայությանը բնաջնջելու պատերազմական ծրագրերի խթանում: Ուզո՞ւմ եք, 1000 հատ «խաղաղության պայմանագիր» ստորագրեք, միևնույնն է, խաղաղություն չի լինելու:

Թշնամու ծրագրերը անփոփոխ են՝ վերացնել Հայաստանը, բնաջնջել, կոտորել, սպանել, մորթել հայերին: Եթե որևէ մեկը խելքը հացի հետ է կերել և ինչ-ինչ պատրանքներ ունի, ապա նրան ոչնչով չենք օգնի: Իսկ ով նման բան չի արել, իհարկե, հասկանում է, որ նման պայմաններում, նման իրավիճակում ոչ մի խաղաղություն էլ չի կարող լինել, այլ լինելու է Հայաստանի աստիճանական, սողացող թրքացում՝ մի կողմից, և Հայաստանի ադրբեջանականացում, փաստացի զավթում՝ մյուս կողմից: Սա է, ուրիշ «խաղաղություն» Հայաստանի, ընդգծենք՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի ներկայացրած Հայաստանի համար նախատեսված չէ:

Ի դեպ, բավականին հետաքրքիր է և այն, թե ինչու հանկարծ որոշվեց առնվազն մեկ շաբաթով արագացնել Ալիև-Փաշինյան հանդիպումը: Դա նշանակում է՝ կա՛մ կողմերը արդեն հիմնական համաձայնությունները կայացրել են և այժմ զուտ տեխնիկական հարցեր պիտի ճշտեն, կա՛մ էլ եղել է մի բան, որն ստիպել է մի փոքր արագանալ ու, քանի դեռ Հայաստանում ղեկավարի պաշտոնին Փաշինյանն է, ստորագրել տալ Հայաստանի ոչնչացման պարտավորագիր, որին «խաղաղության պայմանագիր» են կոչում, որպեսզի դյուրահավատ հայերը վատ բան չկասկածեն, մինչ այն վայրկյանը, երբ արդեն ուշ կլինի ընդհանրապես որևէ բան կասկածելու համար: Իսկ ի՞նչ է եղել վերջին օրերին, ի՞նչը կարող էր, օրինակ՝ Շառլ Միշելին դրդել, որ արագացնի ամսի 21-ին նախատեսված հանդիպումը:

Դժվար է միարժեքորեն պնդել, բայց եղել է այն, որ, օրինակ՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում «շաքարլոխում»-ին կրկին փոխարինելու է գալիս «կծու-թթու»-ն: Համենայն դեպս, վերջին օրերին որոշակի սառեցում և փոխադարձ կոշտ հայտարարություններ դիտարկվում են Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Իսկ դա նշանակում է, որ կարող է կրկին «իրավիճակ փոխվել», դրանից բխող հետևանքներով, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման արտաքին ինչ-ինչ երաշխիքների հետ կապված: Ի դեպ, պատահական չէ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն բրյուսել յան հանդիպմանն ընդառաջ հնարավորինս զուսպ էր արտահայտվել, մոտավորապես՝ թող հանդիպումը լինի, ըստ արդյունքների կտեսնենք:

Միգուցե Կրեմլում կարծում են, թե արդյունքներ, որպես այդպիսին, չեն լինի, կամ դրանք չեն լինի իրենց ազդեցության տիրույթից դուրս արդյունքներ: Չնայած, չի կարելի բացառել նաև այն տարբերակը, որ զուտ սպասողական կեցվածք են վերցրել: Հիմնականը. թե տերություններից որ մեկը ինչ շահ ունի այս ամենից, կարելի է ենթադրություններ անել: Միակը, որի շահերը այս ամենի մեջ ոչ մի կերպ արտահայտված չեն, Հայաստանն է, Արցախը, հայությունը: Հնարավոր բան չէ, որ մեկը և՛ հայտարարի, թե՝ Արցախը ադրբեջանական է, և՛ Հայաստանի շահերը ներկայացնի, առավել ևս՝ դրանց հետամուտ լինի»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan