Մակրոնին կտրած մատ են ուղարկել

Դիտել նաև
Մակրոնը դեմ է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին
«Արցախն Ադրբեջան է, և՝ վե՛րջ»,-հայտարարել են Միշելը, Մակրոնը, Շոլցը և Փաշինյանը
Մակրոնը Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Էմանուել Մակրոնի այց Հայաստան չի նախատեսվում
Ֆրանսիայում ստեղծված իրավիճակի պատճառով Մակրոնն ընդհատել է Բրյուսել այցը
Մարդու կտրած մատով նամակ են ուղարկել Ելիսեյան պալատ, որը Ֆրանսիայի նախագահի պաշտոնական նստավայրն է Փարիզում։ Այս մասին հայտնում է Valeurs Actuelles-ը։
Նշվում է, որ Ելիսեյան պալատի նամակագրական ծառայությունը փոստով նամակ է ստացել, որում մարդու մատ է եղել։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 9-10-ը՝ Բաստիլի գրավման ազգային տոնի նախօրեին, որը նշվում է հուլիսի 14-ին։
Թե ումից է ուղարկվել այս նամակը և ինչ նպատակով է ուղարկվել, չի նշվում։
Միաժամանակ նշվում է, որ մատը դրվել է այն սառնարանում, որտեղ ոստիկանները պահում են իրենց սնունդը։
Աղբյուր՝ «Հրապարակ»