«Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
1
Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Հայ ժողովրդի աչքերը բացում է Ալիևը․ ինչե՞ր կբացահայտվեն իշխանափոխությունից հետո․ «Կարճ ասած». Տեսանյութ

Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի հերթական հանդիպումից առաջ վերջինս հրապարակային ուղերձով դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ գոհունակություն հայտնելով, որ տևական ժամանակ է՝ Ադրբեջանի պահանջները կատարում է։ Ալիևն ասում է՝ եթե նախորդ տարվա հոկտեմբերին Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց և արդեն պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի կազմում Ղարաբաղը և անկլավային գյուղերը։ Հիմա մնում է, որ ինչ բանավոր խոստացել է, ընդամենը թղթի վրա անցկացնենք։

2022թ․ հոկտեմբերին Պրահայի բանակցություններից հետո ինչ-որ փաստաթուղթ գաղտնազերծվեց, իշխանությունը պաշտոնապես գաղտնի պահեց բանակցությունների բովանդակությունը, չնայած արդեն հասկանալի էր։ Դրանից հետո Ալիևը, ամենայն հավանականությամբ, ունենալով Ղարաբաղը բանավոր կերպով ճանաչելու խոստումը, փակեց Լաչինի միջանցքը ու այդպես պահում է դեկտեմբերի 12-ից մինչ օրս։ Օրերս հերթական անգամ անջատեց գազը, լույսն անջատել է, սնունդ-վառելիք-դեղորայք ներմուծումը դադարեցրել է, հիվանդների տեղափոխումը դադարեցրել է։ Ադրբեջանի նպատակն է, որ մարդիկ դատարկվեն Արցախից։ Ալիևը փակելով կոմունիկացիաները, նաև աշխարհաքաղաքական խնդիր է իր համար լուծում, որովհետև շնորհիվ Արցախում իր վայրագ քաղաքականության, անընդհատ նա գլխավոր հերոս է, նրան խնդրում են միջանցք բացել, խնդրում են գազ տալ, իրենից ինչ-որ բան են խնդրում, առաջարկում ու քննարկում, դիմում ու կոչ անում։

Գալով Ալիևի ելույթին․ հարց է առաջանում, որ Նիկոլը համաձայնել է, Ալիևը գոհ է՝ ապա ինչո՞ւ է հենց այսօր Տեղ գյուղի հատվածում կրակել-վիրավորել զինծառայողների՝ գիշերը և կեսօրին։ Կարծում եմ՝ պատասխանը հասկանալի է՝ Ադրբեջանը գոհ է, բայց էլի է ուզում, որովհետև ամեն կրակոցի ֆոնին բանակցություններից ավելին է ստանում, քան պահանջում էր, նոր խոստումներ է ստանում։ Ալիևն ասում է՝ աշխարհում առաջնահերթը ուժի գործոնն է, ուժի հետ հաշվի են նստում: Թող ՄԱԿ-ում, ԵԽ-ում, միջազգային դատարանում բանաձևեր ընդունեն, կոչեր անեն բացել Լաչինի միջանցքը, ինքը ուժով իր գործերն առաջ է տանում։ Եվ ասում է՝ դա իմ ներքին գործն է, դու ասել ես Ղարաբաղը Ադրբեջան է, Լաչինի միջանցքը Ադրբեջան է, Ադրբեջանի իշխանությունը «Ադրբեջանում» անում է այնպես ինչպես ուզում է։ Ադրբեջանն ասում է իմ քաղաքականությունը ես վարում եմ ոնց իմ շահերն են ինձ թելադրում, ոչ թե կոչերը։ Թող Հայաստանն էլ իր շահերով շարժվի, ոչ թե ամեն ինչ հանձնի ու հղում անի միջազգային դատարանի որոշումներին ու կոչերին։ Որպեսզի փաստաթուղթը ուժ ունենա, պետք է ուժեղ լինես հա՛մ սեղանի շուրջ, հա՛մ սահմանին։ Չես կարող բանակցությունների ժամանակ կզել սեղանի տակ, սահմանից հետ քաշես զորքդ ու մեղադրես ուրիշներին։ Մեր ԱԳՆ-ն ասում ա Ադրբեջանի պահանջներն օրեցօր փոխվում են։ Բա կփոխվի, բա ինչ կանի, օրը մի բան զիջում եք, այլ բան անելու էլ ընդունակ չեք։ Կրկնում եմ Ադրբեջանի համար կարևորը զենքն է, ուժը․ մեզ համար էլ էր կարևորը դա էնքան ժամանակ, մինչև ունեինք ռազմական բալանս։ Մինչ դու ասում ես ինձ զենք չեն ծախում, Ադրբեջանը 100 հազար տոննա քաշով տանկեր է առել, անուն էլ դրել է «Շուշա, Ղարաբաղ, Զանգեզուր»։ Ու ասում է՝ եթե զենքով ճնշել եմ ու Նիկոլը 7 ամսում հա՛մ ճանաչել է իմ տարածքային ամբողջականությունը, հա՛մ ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս, հա՛մ էլ Հայաստանից տարածքներ է տալիս, ուրեմն պետք է շարունակեմ սենց։ Իսկ կարող է՞ Զանգեզուր անունով տանկը հենց Սյունիք էլ մտնի։

Ընդ որում, որքան էլ լեզուս չի բռնում ասելը, հայ ժողովրդի հետ Ալիևն ավելի ազնիվ է, քան Նիկոլը, որովհետև Ալիևն ասում է ինչ նպատակ ունի և ի տարբերություն Նիկոլի՝ ասում է ինչ են բանակցում։ Դուք Նիկոլից լսե՞լ եք հոկտեմբերի բանակցությունների բովանդակության մասին․ ոչ, ձեր աչքերը բացում է Ալիևը։ Ըստ երևույթին, ինչը Նիկոլը դժվարանում է ասել, ասում է Ալիևը, պայմանավորվել են երևի՝ սա ես կասեմ, սա դու ասա։ Նիկոլը Ալիևի մոտ ասում է Ղարաբաղն Ադրբեջան է, գալիս է էստեղ ու ասում է՝ մտքեր ենք փոխանակել ընդամենը ու մեղադրում է, թե՝ ռուսներ, Լաչինի միջանցքը ինչու են փակել, լավ չեք աշխատում։ Ես, օրինակ, ռուսների պասիվությունը Լաչինի միջանցքում կբացատրեի ոչ թե Ուկրաինայով, այլ նրանով, որ ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում՝ Նիկոլը փաստի առաջ է կանգնեցրել ռուսներին։ Ալիևն ասում է՝ այ Պուտին, էս ո՞ւմ համար ես զորք ուղարկել, սա իմ հողն է, բա տես Նիկոլն էլ ինչեր է խոստացել։ ԱԽ քարտուղարն ասում է՝ խաղաղապահներն իրենց խոստացածը չեն կատարել, պետք է Լաչինի միջանքով տեղի ապահովեին ազատ տեղաշարժ, չի եղել։ Իսկ էդ ճգնաժամը լաչինի միջանցքում ո՞վ է ստեղծել։ Ազնիվ չեք։

ՔՊ-ականները էշի տեղ են ուզում դնել ժողովրդին, բայց իրականում՝ իրենք իրենց։ 2 թեզի անդրադառնամ։ Նիկոլն ասում է՝ դե թող 30 տարի էդ հարցը լուծեիք, որ ես չհանձնեի։ Ժողովուրդ, աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք իրար հետ ունեն տարածքային խնդիր․ չի լուծվել, բայց բանակցում են տարիներ շարունակ, անգամ՝ հարյուրամյակ։ Նույնը մեզ մոտ է եղել, 25 տարի բանակցել են, պատերազմ չի եղել․ քայլ առ քայլ մի բան արել են։ Եղել է ժամանակ, երբ մոտ են եղել լուծմանը, եղել է ժամանակ՝ հեռու են եղել, բայց պատերազմ չի եղել։ Դա էլ է լուծում։ Դու էլ թող տենց անեիր։ Իսկ ո՞վ ասաց, որ պատերազմն անխուսափելի էր։ Քեզ ո՞վ էր խնդրել գաս ու միանգամից «լուծես»։ Թող բանակցեիր, չբերեիր պատերազմ։ Արմեն Գրիգորյանն ասում է՝ եթե Օսկանյանը կարողանում էր բանակցել, հարց լուծել, թող 10 տարի լուծեր։ Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի ժամանակ արտաքին գործերի նախարար է եղել 10 տարի, եղել են ամենախաղաղ տարիները, բա դա լուծում չէ՞։ Դուք ո՞ւմ եք դնում հիմարի տեղ։ Եկել հանձնում եք ու ասում եք՝ դե թող հարցը կարգավորեին, որ չհանձնեի։ Չէին կարգավորել, դու կարգավորեիր, չհանձնեիր կամ դու էլ չկարգավորեիր․ իսկ ինչի՞ լուծումը տեսար միայն հանձնելու մեջ, և ոչ թե պահելու։

Ազնվություն ա պետք ունենալ, ոչ թե մի կտորը ծախես, մի կտորը բանավոր հանձնես, մի կտորը գրավոր, մյուս մասը պատերազմով ու ասես՝ դե թող սենց անեին։ Ասում էիր՝ ինչ անելու լինեմ՝ կքննարկեմ ժողովդի հետ, հետո մենք ռուսների գաղտնազերծած թղթերից ու Ալիևի ելույթներից ենք իմանում ինչեր ես արել։ Իլհամ Ալիևը Զանգեզուրի մասին ինչի՞ է էդքան վստահ խոսում․ իսկ կարող ա՞ դա բնավոր պայմանավորվել եք, կարող ա՞ դրա համար է ասում՝ մնում է բոլոր բանավոր խոսացածները թղթն հանձնենք։ Վաղը մենք ի՞նչ նոր պայմանավորվածությունների մասին ենք իմանալու։ Հլը պատկերացրեք, որ մենք ամբողջ բովանդակությանը ծանոթանանք ձեր բանակցությունների, ինչեր ենք բացահայտելու։ Կարող ա՞ պարզվի, որ հենց 2018 թվականի առաջին բանակցություններից դու լրիվ ուրիշ ուղղությամբ ես տարել։ Ինչից շատ են խոսում ու հատկապես պահելուց, ուրեմն տվել են արդեն։ Ասացին Արցախը Հայաստան է, տվեցին, ասացին մեզ ընտրեք, Շուշին բերենք, ճանչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությն մեջ։ Հիմա շատ են խոսում Մեղրիից։ Ինչ խոսում ես, դեմ են տալիս էն նախկին ԲՀԿ-ականին, որն էլ հա մի բան է կրկնում՝ Մեղրի էիք փոխանակում․ խարտոցի անեկդոտի պես, սրանք ուրիշ հերոս չգիտեն։ Մեղրին նրա՞նք էին տալիս, թե դուք։

Կարճ ասած՝ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հերթական հանդիպումն են ունենալու։ Ադրբեջանը ասում է, որ ակնկալում է Փաշինյանը բանավոր խոստումները թղթին հանձնի։ Բայց վստահեցնում եմ՝ Ադրբեջանին չի զսպի ոչ մի փաստաթուղթ։ Նրան զսպելու է այն, ինչ զսպել է առաջ՝ Նիկոլից դեռ շատ առաջ՝ Հայաստանում խելքը գլխին, նորմալ, ուժեղ իշխանությունը։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan