Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Հանդարտվե’ք, պարոնայք. Մետաքսե Հակոբյան

Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը գրում է. «Նկարում մեր ընտանիքի ընկերոջ հասակակիցներն են…Մեր ընկերն ու ավագ քույրը Աստծո կամոք փրկվել էին Սումգայիթի ջարդերից… 2008-ի փետրվարն էր…Ստեփանակերտում դեռ տուն չունեինք, վարձակալած բնակարանում էինք ապրում։ Երեկոյան ընկերների հետ արդեն ավանդույթ դարձած թեյախմությունն էր «մեր» տանը։ 20 տարի էր անցել ու մեր ընկերն առաջին անգամ սկսեց պատմել։ Ադրբեջանցիների հրոսակախումբն արդեն իրենց փողոցում էր։

Ծնողները երեխաներին հասցրեցին թաքցնել նկուղում, երբ արնակալած աչքերով, վայրագները տուն մտան։ Քույր ու եղբայր փորձում էին գլխավերևի ճեղքերից ինչ-որ բան տեսնել, երբ արյան կաթիլները սողոսկելով տախտակների ճեղքերից, անձայն խառնվելով նկուղի հողե հատակին, ականջաթաղանթները պայթեցնող լռությամբ պարուրեցին։ Երեխաները շունչները պահած, սարսափի կանխազգացումով, դուրս եկան նկուղից։ Մեր ընկերը լռեց, մենք ևս լուռ էինք, չնկարագրվող ծանրություն կար…արդեն երկու երեխաների հայրը՝ հասուն տղամարդ, սկսեց հեկեկալ և հեկեկոցի մեջ արհավիրքն էր. «Հորս ու մորս գլխատել էին»…

2008-ից ևս 16 տարի է անցել, բայց ադրբեջանցու (թուրքի) նպատակը չի փոխվել՝ սպանել հային։ Փոխել են հայի նպատակները՝ վախենալ ամեն տեղ ու ամեն ինչից, մուրալ, պահել հայատյաց իշխանություն, որն իրենց աչքի առաջ, լուռ համաձայնությամբ, իսկ ավելի հաճախ վարելով հակահայ «քաղաքականություն», մասնակիցը դարձավ Արցախի հանձմանը թշնամուն ու 150000 հայերի գաղթին…

Հ.Գ. Սումգայիթի ջարդերից, Արցախի ազատագրական պայքարի մեկնարկից 36 տարի անց, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում, պատգամավորը առաջարկում է ՀՀ Կառավարությանը Արցախից բռնի տեղահանված հայերին հնարավորություն չտալ բնակվել Երևանում կամ հարակից բնակավայրերում, այլ բնակեցնել դատարկված կամ դատարկվող գյուղերում։ Իսկ Արցախի հայերի անունից կամ նրանց փոխարեն առաջարկ անողներին կամ որոշում ընդունողներին հիշեցնեմ. մենք Հայրենիք ենք կորցրել, որտեղ մեր օջախներն են, մեր հարազատների շիրիմներն են, ձեր որոշումների արդյունքում…մեզ է մնացել մեր չափազանց զգայուն դարձած արժանապատվությունն ու անպայման Արցախը վերադարձնելու ուժգնացող ցանկությունը…Հանդարտվե’ք, պարոնայք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan