Եվրոպամետ կոչվածները պետք է միավորվեն ՔՊ-ի հետ ու առաջիկա ընտրություններում հանդես գան «Թուրքական դաշինք» անունով Իմպիչմենտով փորձում են «լուծել» Քոչարյանի հարցը. Բորիս Մուրազի Այս մարդիկ գիտե՛ն, որ արդեն գնում են, դրա համա՛ր գործ չեն անում. Սամվել Հակոբյան (տեսանյութ)
30
Արամ Զավենիչի «եվրոպական» արժեքները ցայտուն կերպով երևացին Նոր Նորքի թաղապետարանում Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով 6 անձ է ձերբակալվել. ոստիկանություն Լկտիությունը չպետք է անհետևանք մնա. Մանուկ Սուքիասյան (ուղիղ) Փաշինյանի ոստիկանները բերման ենթարկեցին ոչ թե յուրային պաշտոնյային ու նրա մանկլավիկներին, այլ նրանց հարձակումից տուժած քաղաքացուն Մի՛ մտեք մեր գրպանը. տնտեսվարողների բողոքի ակցիան ԱԺ-ի մոտ. ուղիղ Փաշինյանի խուլիգան պաշտոնյաները. խմբակային հարձակվել և վարչական շենքում ծեծել են քաղաքացուն (տեսանյութ) Նիկոլը Մայիսի 9-ին չի կարող չգնալ Մոսկվա․ հիմա բացատրեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Երևանում կառավարման խոր ճգնաժամ է և մայրաքաղաքը անտերության է մատնված (տեսանյութ) Արցախի ներկայացուցչության շենքը անցել է Արցախն ուրացած Փաշինյանի կառավարության տնօրինմանը. Պատերազմ Արցախում
Փաշինյանին հիշեցրեցին տված խոստումը. Վիգեն Հակոբյան Եվրոպամետ կոչվածները պետք է միավորվեն ՔՊ-ի հետ ու առաջիկա ընտրություններում հանդես գան «Թուրքական դաշինք» անունով «Արթուր Չախոյանը մի քանի օր կմնա հիվանդանոցում»․ Վահե Եփրիկյան Եվրոպամետ կոչվածները պետք է միավորվեն ՔՊ-ի հետ ու առաջիկա ընտրություններում հանդես գան «Թուրքական դաշինք» անունով Արամ Զավենիչի «եվրոպական» արժեքները ցայտուն կերպով երևացին Նոր Նորքի թաղապետարանում Սա քաղաքական բարձրագույն հովանավորության արդյունք է. Թաթոյանը՝ Չախոյանի հետ կապված միջադեպի մասին Արթուր Չախոյանին տեղափոխեցին հիվանդանոց «Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Արթուր Չախոյանին կտանեն քննչական բաժին»․ Վահե Եփրիկյան Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով 6 անձ է ձերբակալվել. ոստիկանություն ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանի մոտ սրտի սուր ինֆարկտ է տեղի ունեցել Նորմալ երկրում այս պահին արդեն կեսը աշխատանքից ազատված կլինեին, մյուս կեսն էլ՝ ձերբակալված․ Սամվել Հակոբյան Իրավական նիհիլիզմն այսպիսի տեսք է ունենում. Արամ Վարդևանյան Գիտակից ցանկացած հայաստանցու համար պարզ է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է հրահրել պատերազմը, որը կարող էր եւ չլինել «Մայիսը նույնպես կլինի տեղումնառատ». Գագիկ Սուրենյան Չախոյանին ծեծի ենթարկած ՔՊ-ական թաղապետը աղմկոտ քրեական գործով է անցել. մանրամասներ Պահանջվում է քրեաիրավական գնահատական փաշինյանական թաղապետի ու նրա մանկլավիկների խուլիգանությանը, քաղաքապետ համարվողին՝ քաղաքական պատասխանատվություն Լկտիությունը չպետք է անհետևանք մնա. Մանուկ Սուքիասյան (ուղիղ) Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին Իրավապաշտպաններն ակնկալում են, որ հնարավոր կլինի իրավապահներին վերադարձնել օրինականության դաշտ Փաշինյանի ոստիկանները բերման ենթարկեցին ոչ թե յուրային պաշտոնյային ու նրա մանկլավիկներին, այլ նրանց հարձակումից տուժած քաղաքացուն Մի՛ մտեք մեր գրպանը. տնտեսվարողների բողոքի ակցիան ԱԺ-ի մոտ. ուղիղ Ինչ կատարվեց Մոսկվայում Իմպիչմենտով փորձում են «լուծել» Քոչարյանի հարցը. Բորիս Մուրազի Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ. «Իրավունք» Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում գտնվող հագուստի շուկայում Այս մարդիկ գիտե՛ն, որ արդեն գնում են, դրա համա՛ր գործ չեն անում. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանի խուլիգան պաշտոնյաները. խմբակային հարձակվել և վարչական շենքում ծեծել են քաղաքացուն (տեսանյութ) Երևան քաղաքն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը Մինչև արմունկները մտել են քաղաքացիների գրպանը 4 ամիս է ինչ ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը պետ չունի

«Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան

«Հրապարակը» գրում է. «Վերջին օրերին Տավուշում ծավալվող պայքարն ու Բագրատ Սրբազանի անձը վարկաբեկելու գործին են լծվել ոչ միայն ՔՊ-ականները, նրանց լրատվամիջոցները, այլև որոշ դերասաններ։ Օրինակ՝ Հովհաննես Դավթյանը, ով հանրությանը հայտնի է կենցաղային հումորով ու նմանակումներով, ով շուն է անվանել իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին: Վերջինս ընդամենը բարձրացել էր բեմ եւ պարզել «Դավաճանը հանձնում է Հայաստանը» գրությամբ պաստառ։ Հովհաննես Դավթյանը ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է, թե այս երիտասարդը վճարվել է ակցիա անելու համար, ու իրեն նման հայտարարություն անելու հիմք է տվել  այն, որ «երբ իրեն մի երկու ճլոթի տվեցին, իրեն արդեն փաստաբանը սպասում էր»։ 

Մեկ այլ դերասան՝ Սերգեյ Դանիելյանն իրեն ավելի մեծ դեր է վերապահել, նա ուղիղ եթեր էր մտել՝ փորձելով հանրությանը համոզել, որ գյուղերը, որոնք Նիկոլ Փաշինյանը հանձնում է, իրապես թուրքական են, ու տավուշցիների աղմուկը կազմակերպված սաբոտաժ է Նիկոլ Փաշինյանի դեմ․

«Երեկ մի կին մոտեցավ ինձ, ասեց՝ պարոն Դանիելյան, բա ի՞նչ ա ըլնելու էդ Տավուշի մարզի գյուղերի հալը, բա որ տվեցին, բա էդտեղի ժողովուրդը ոնց պտի ապրի, ինչ պտի անի, բա դրանց տների հարցը ո՞վ ա լուծելու և այլն։ Գիտեք՝ էնքան հետաքրքիր էր, որ էդքան խոսալուց հետո էլի մարդկանց թվում ա, թե էնտեղ մարդիկ են ապրում, որ հիմա էդ գյուղերը հանձնել են և էդ մարդիկ պետք ա իրենց տան հարցերը հոգան։ Քանի  անգամ ասվել ա, որ դրանք ադրբեջանական գյուղեր են ու էնտեղ մարդ չի ապրում և այլն, բայց մեր դեմ տարվում ա շատ լուրջ տեղեկատվական պատերազմ հիմա։ Նույն հարցը ինձ Փարիզում տվեցին, էնտեղ էլ բացատրեցի, որ դուք երևի մենակ «ընդդիմադիր» մամուլն եք լսում, բայց իրականում էդտեղ մարդ չի ապրում ու դրանք իսկապես թուրքական գյուղեր են՝ լքված, 90-ականների գրաված»,- ասում է Սերգեյ Դանիելյանը։ 

Բացի նշվածներից ակտիվացել են նաև տարբեր տեսակի «զորացրված քաղաքագետներ», «բլոգերներ», «Սիվիկի դավիթներ», «ՔՊ-ահպատակ երգիչ- երգչուհիներ» և այլն, որոնք հանրությանը փորձում են համոզել, որ Փաշինյանը թուրքերին իրենց հողն է տալիս, որ այդ հողերում մարդ չի ապրում, իսկ Բագրատ Սրբազանն ու ճանապարհ փակած տավուշցիները «ռըսի ագենտ» են, որոնք Ռուսաստանից միլիոնավոր դոլարներ են ստանում` ռուբլով։ 

Թատերագիր Վահրամ Սահակյանին հարցրեցինք՝ ո՞վքեր են այս մարդիկ, ինչո՞ւ են նման հայտարարություններ անում, ու փորձում արդարացնել այն, ինչն ուղղակի արդարացնել չի կարելի․

«Ես՝ ինքս ունեմ տեսանյութեր տարբեր հարթակներում՝ նվիրված Ձեր ասած անձանց, ու այդ տեսանյութերի մեջ ես ասում եմ, թե նրանք ծագումով ովքեր են։ Ծագումով՝ այսինքն արյունով, ծնունդով, ընտանիքով և այլն։ Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են, որոնք, ինչքան գիտեմ, մեծ գումարներ չեն էլ ստանում, որովհետև իրենք մեծ գումար երբևէ չեն էլ տեսել, որ ստանան։ Ինչքան գիտեմ՝ սրանց քարտերի մեջ գցում են 100-ից 200 դոլար, այսինքն՝ այնպիսի փող, որ նորմալ աշխատող մարդու համար այդ գումարը կլինի, թե չի լինի, մեծ նշանակություն չունի, իսկ իրենք կարոտ են այդ փողին։ Այդ ամեն ինչը գալիս է իրենց արյունից ու իրենց ծագումից, իրենց կեղտոտ ընտանիքներից»,- ասաց Սահակյանը՝ շարունակելով․

«Քանի որ ես գրել եմ «Ժամանակակից հայոց պատմություն» գիրքը, ես ուսումնասիրել եմ նաև ընդհանուր հայոց պատմությունը, և բոլորի համար ևս մեկ անգամ կարող եմ ասել, որ հայոց պատմության մեջ Ձեր նշածների նման դավաճաններ ոչ մի դարում չեն եղել։ Եթե վերցնենք ինչ-որ հայտնի դեմքերի, օրինակ՝ Վասակը կամ Պետրոս Գետադարձը և այլն, սրանք այսօրվա էս դավաճաններին սպասարկողների մոտ անմեղ, նորածին երեխեք են։ Սրանք հանգիստ, բոլորի աչքի առաջ կատարում են դավաճանական գործողություն, առանց հաշիվ տալու, որ այս ամենն ինչ-որ մի օր ավարտ է ունենալու, իսկ ավարտ ունենալուց հետո ես չեմ կարծում, որ նրանք և նրանց  ընտանիքի անդամների վիճակը նախանձելի կլինի, որովհետև, այսպես թե այնպես, նրանց անորակ երեխաներն ամեն օր լսելու են «ծախվածի վաստակ» արտահայտությունը։ Ինչպես հասկացաք «ծախված» բառը փոխարինվելու է ավելի գեղեցիկ բնորոշումներով, որոնք առավել ևս վերաբերում են իրենց հայրերի բարոյաէթիկական կերպարին»,- ասաց Սահակյանը։ 

Հատուկ Սերգեյ Դանիելյանի համար նորից նշենք, որ եթե Տավուշում Նիկոլ Փաշինյանը հանձնի տարածքները, ապա Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակման մեջ է հայտնվելու ադրբեջանական զորքի կողմից, իսկ արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո։ Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո։ Աճարկուտ տանող ճանապարհը հայտնվելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո։ Ոսկեպարի ճանապարհի առանձին հատվածներ հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվելու է գրեթե սահմանագծին` ադրբեջանական անմիջական զինված թիրախի ներքո եւ մարդիկ չեն կարողանալու այցելել։ Ոսկեպարում, Կիրանցում ու այլ գյուղերում քաղաքացիական տները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։
Թվարկվածը սպասվելիք աղետների միայն չնչին մասն է, եթե Նիկոլ Փաշինյանը հանձնի տարածքները։ Եւ կարճ ժամանակ հետո այդ գյուղերում մարդ չի ապրելու, որովհետեւ անվտանգության լուրջ խնդիրներ են առաջանալու: Մարդիկ հենց այս հեռանկարը կանխելու համար են փողոց դուրս եկել: Իսկ նրանց պայքարը նսեմացնողներն իշխանության պարզ գործիքներն են եւ ծառայում են նրանց ծրագրերի իրականացմանը»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan