Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը
6
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից Սոցցանցերում Բագրատ սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ սրբազանի հետ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք և վերացնեք այս խարանը Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան Մեր պահանջն արդար է. սա հայի ապրել-չապրելու խնդիրն է. Աստղ Գալեյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը շնորհակալություն է հայտնում կին պարեկին՝ ծառայության համար, իսկ նա էլ սրբազանին՝ գնահատելու համար (տեսանյութ) Բագրատ Սրբազանին Դիլիջանի կենտրոնում դիմավորում են աղուհացով եւ ծափողջյուններով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Շարունակեք օգնել ազգային շարժմանը և Բագրատ սրբազանին կապել մեր պատմական վերելքների հեղինակների հետ․ Սևակ Հակոբյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն «Հավաքվենք, մեր հաշտ չլինելը հայտնենք». պատերազմի մասնակից Իշխան Գևորգյան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին

Այգետերերն անելանելի վիճակում են, ծիրանն այգիներում թափված է մնում․ այգետերեր

Այգետերերն այս տարի անելանելի վիճակում են հայտնվել։ Թեև ծիրանի բերքատվության ծավալներն այս տարի նախորդի համեմատ զգալի քիչ են, բայց գյուղացիները դարձյալ կանգնեցին մթերման խնդրի առաջ՝ գինն էժան էր։ Արարատի մարզի Այգեզարդ համայնքից այգետեր Լևոն Պետրոսյանն այս տարի ծիրանի բերքի հետ մեծ հույսեր էր կապում, սակայն, սպասումները չարդարացան։ Նա Tert.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ մթերման շրջանը բացվելուն պես ծիրանն էժան գներով են հանձնել։

«Սկզբում արտահանման համար ծիրանի մեկ կիլոգրամը մեզանից գնում էին 500 դրամով, հետո օր-օրի գին իջեցրել են՝ դարձնելով 250։ Վերջին մի քանի օրը գյուղից ամենաընտիր ծիրանն արտահանման համար 100 դրամով են տանում, գյուղացիներին ձեռ չի տալիս այդ գնով հանձնել, չեն տալիս, մնում է թափվում, կամ էլ 30-ով «զավոդին» են հանձնում»,- պատմեց գյուղացին։

Այգեգործի հաշվարկներով՝ մինչև այս պահն Այգեզարդից արդեն 13,000 տոննա ծիրան է արտահանվել հիմնականում Ռուսաստանի Դաշնություն։ Հիմա գյուղացիներրը ծիրանը միայն վերամշակող ընկերություններին են հանձնում։ Այն այգետերերը, որոնք պայմանագրեր ունեն գործարանների հետ, մեկ կիլոգրամ ծիրանը վաճառում են 60-65 դրամով։ Սակայն, ինչպես Լևոն Պետրոսյանն ասաց, մթերողների հետ շատ քչերն են նախապես պայմանագրեր կնքել։ Պայմանագրեր չունեցող գյուղացիները միջնորդներին 20-30 դրամով են ծիրան հանձնում։ Նրա խոսքով՝ նման գների դեպքում գյուղացին միայն վնասով է աշխատում, նույնիսկ չի կարողանում ներդրած գումարները հետ բերել, իսկ բանկում վարկի տոկոսներն են ավելանում։ «Բոլորս էլ բանկերին վարկեր ունենք, ամբողջ գյուղը վարկի տակ է։ Սպասում էինք, որ ծիրանը վաճառեինք, ու վարկերը փակեինք, բայց էն էլ շատ էժան էր, իսկ մեր ծախսերը տարեցտարի ավելանում են։

Թանկ գնով բուժանյութ ենք գնել, ջրի վարձ տվել, աշխատուժն է թանկացել, բանվորի օրավարձը, եթե մի երկու տարի առաջ 5,000 էր, հիմա 7,000 դրամ ենք տալիս, պլյուս սնունդն էլ հետը։ Դե հաշվեք ու տեսեք՝ մեզ էլ տակը բան մնու՞մ է, բացի չարչարանքից»,-նշեց այգետերը։ Հարևան Դիտակ համայնքում նախորդ տարվա ծիրանի մթերման բարձր գներն են հիշեցնում, երբ առաջին բերքը 1,000 դրամով են Ռուսաստան տարել։ Դիտակ համայնքի բնակիչ Նվեր Սարգսյանը բացատրեց, որ ծիրանն էժան մթերվեց ռուբլու գնանկման պատճառով, Վերին Լարսում էլ խնդիրներ կային, ծիրանն օրերով ճանապարհին է մնացել և փչացել։ Արտահանողներն էլ օգտվել են առիթից և գներն իջեցրել։

Գարնանային ցրտահարության պատճառով Դիտակում ծիրանն այդքան էլ առատ չի եղել, միջին բերք ունեն։ Կարկուտն էլ իր հերթին է ծիրանի ապրանքային տեսքը գցել։ Նվեր Սարգսյանը մատնանշեց, որ արտահանման գնի վրա մեկ այլ գործոնն էլ է ազդել․ ուզբեկական ծիրանը Ռուսաստանի շուկա է մտել և մրցակցում է հայկականի հետ, իրենք էլ դժվարությամբ են դիմակայում անհավասար մրցակցությանը։ «Անցյալ տարի ծիրանի բերքահավաքն ավարտել ենք, երբ գինը 300 դրամ էր, հիմա 30 դրամ է դարձել։ Մեր վիճակը հա էլ վատ է, գյուղացին չկարողացավ եկամուտ ստանալ, թե՝ ինչ է լինելու մեր վիճակը, ո՞նց ենք վարկերը մարելու՝ չգիտեմ»,-մտահոգվեց գյուղացին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan