«Սկանդալային դրվագ». Զատուլինը հայտարարեց, Հռոմի ստատուսի պատճառով, Հայաստանի հետ «դաշինքի» խզման մասին «Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել» Շվեդիա-Ադրբեջան հանդիպման ժամանակ մարզադաշտում պարզել են Արցախի մասին գրառմամբ պաստառ. Լուսանկար
28
Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև․ Արցախի ԱԳՆ ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին Պատերազմ Արցախում
Լուկաշենկոն մարտի 31-ին ուղերձով կդիմի Բելառուսի ժողովրդին Լեռնակերտի պեղումների արդյունքում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ է նշանակել Այսօր ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցություններ վարելիս իրականում փորձել է ամրապնդել Լաչինի «օկուպացիան». Ալիև Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները «Հայաստան» դաշինքի պարզաբանումը՝ Էդգար Ղազարյանին ՄԻՊ պաշտոնում առաջադրելու մասին «Սկանդալային դրվագ». Զատուլինը հայտարարեց, Հռոմի ստատուսի պատճառով, Հայաստանի հետ «դաշինքի» խզման մասին Սահմանադրական դատարանը հրապարակել է Հռոմի ստատուտի գործով որոշման տեքստը Ինչ չափի վնաս է պատճառվել նշված ծառերը կտրելով. «Զարթոնք»-ը դիմել է դատախազություն Շվեդիա-Ադրբեջան խաղին Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը, փորձել հարվածել հայերից մեկին. Տեսանյութ Քիմ Քարդաշյանը կիսվել է 2019 թվականին Գառնի կատարած այցի լուսանկարներով «Սուրմալու»-ն փակ կմնա, խախտումներն ամբողջությամբ չեն վերացվել, ստուգումները շարունակվում են Ադրբեջանա-ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցերը պետք է քննարկվեն միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում.Արցախի ԱԳՆ Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները 14 բուժառու Արցախից Հայաստան է տեղափոխվել Դուք ինքներդ գիտեք, թե ում կողմից և ինչ աջակցություն է եղել Թուրքիային. Էդուրադ Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին. Տեսանյութ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՅՈՒՐՔԱՑՈՒՄԸ ԲԽՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՇԱՀԵՐԻՑ ՌԴ ՊՆ հատուկջոկատայիններն ընդհանուր վարժանքներ են անցկացրել Հայաստանի լեռնային շրջաններում Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը կաջակցի Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ երկխոսությանը Ադրբեջանում տանկային զորավարժություններ են անցկացվում. Տեսանյութ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը Նախկին ԱԱԾ-ականները պահանջում են Փաշինյանից ստորագրել ՀԱՊԿ-ի ռազմական օգնության մասին փաստաթուղթը Ալիևին ստիպում են խաղալ կրակի հետ, որի հետևանքները մեծ հաշվով առանձնապես չեն հետաքրքրում նրա տերերին Ինչո՞ւ են ՔՊ-ականներն այսպես «զինվում» ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպմանը Պապիկյանը խոսել է տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակի մասին Իսրայելի նախանձելի հասարակության օրինակելի դասերը Ապրիլի 2-ից մայիսի 31-ը ավտոմեքենաների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել Արեւելյան մաքսատանը Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն «Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել»

Ի՞նչ նպատակ էր հետապնդում Բիլ Գեյթսը բացահայտ քննադատելով Ուկրաինայի նախագահ Զելենսկիին. Տեսանյութ

Ավստրալիական «Լոուի Ինստիտուտ»-ում ունեցած իր ելույթի ժամանակ, ամերիկացի հայտնի միլիարդատեր՝ Բիլ Գեյթսը անսպասելի խիստ գնահատականներով է հանդես եկել Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ: Ըստ նրա, «...բոլորին է հայտնի, որ Ուկրաինայի կառավարությունն աշխարհի ամենավատ կառավարություններից մեկն է... այն կոռումպացված է և վերահսկվում է մի քանի հարուստ օլիգարխների կողմից, ինչի արդյունքում ուկրաինացի ժողովուրդը վատ է ապրում...»։

Թվում էր, թե Գեյթսի նման գնահատականները պետք է որ ալեկոծեին արևմտյան աշխարհը: Չէ որ նա բացասական գնահատական է տալիս մի իշխանության, ում այսօր ծափահարում է ողջ Արևմուտքը:

 

Բայց Գեյթսին ոչ ոք չի քննադատում, քանզի բոլորը գիտեն, որ նա ասում է բացարձակ ճշմարտություն:

Բանն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարի խաղաթուղթը Արևմուտքի սեփականությունն է, որով նա հանդես է գալիս իր հակառակորդ երկրների իշխանություններին վարկաբեկելու համար:

Պարզ է նաև, որ իրենց «պրոքսի» գործիչներն այլ երկրներում, մեղմ ասած, ավելի քիչ կոռումպացված չեն լինում, սակայն իրենց հանդեպ այդ խաղաթուղթը չի օգտագործվում: Հիշենք, թե ինչ էին ասում կոմունիստական կոռումպացված իշխանությունների հասցեին ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի գլխավորությամբ, այսպես կոչված, ռուս դեմոկրատները: Մինչդեռ Ելցինի իշխանության գալուց հետո, պարզվեց, որ այդ նոր ռուսական իշխանությունն իր կոռումպացվածության աստիճանով մրցակից չուներ ոչ միայն աշխարհում, այլև մարդկության ողջ պատմության ընթացքում:

Հենց այդպիսի գնահատական էր տվել այն ժամանակ Ելցինի իշխանությանը Համաշխարհային Բանկի փոխնախագահ՝ Ջոզեֆ Ստիգլիցը:

Զարմանալի չէր, որ կոռուպցիայի դեմ ճամարտակող Ելցինը, Ռուսաստանի տնտեսությունը մի պահ հանձնել էր այդ երկրի յոթ խոշոր հարուստների ձեռքը, երկրում հաստատելով այսպես կոչված «Սեմիբանկովշինա»։ 

Բայց միայն Ռուսաստանի հանդեպ բնորոշ չէր Արևմուտքի մոտեցումը: Նույնը կատարվում էր Ուկրաինայում նախկին նախագահներ Յուշչենկոյի և Պորոշենկոյի ժամանակ, նույն վիճակում էր Մոլդովան, որի կոռուպցիոն ճանկերից մինչ այսօր այդ երկիրը դուրս չի եկել, նույն բանը կատարվեց Վրաստանում՝ Միխեիլ Սաակաշվիլիի ժամանակ, և հետո խոստովանվեց դրա մասին եվրոպացիների և ամերիկացիների կողմից, և նույն բանը կատարվում է այսօր Հայաստանում:

Իշխանության մոտ կանգնած շրջանակները շատ լավ գիտեն, թե ինչ գիշատիչ համակարգ է ներդրել Նիկոլ Փաշինյանը: Քննադատելով նախկինների չարաշահումները, նա այսօր այդ չարաշահումների կրկնակին է ներդնում իր կառավարման համակարգում: Իր շրջապատի մարդիկ հարստանում են, ոչ թե թվաբանական, այլ երկրաչափական պրոգրեսիայի բանաձևի համաձայն: Իրենց պարգևավճարներով և աշխատավարձերի բարձրացման միջոցով Փաշինյանը փաստացի կաշառում է մարդկանց մի խմբի, ովքեր, բառիս բուն իմաստով փողոցից են եկել իշխանության, նախկինում չաշխատելով ոչ մի տեղ:

Այդ մոտեցումը տեղավորվում է նաև իր տերերի ծրագրերում, քանզի ինչքան անգետ լինի Հայաստանի իշխանությունը, այնքան հեշտությամբ կարելի կլինի կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք գրագետ մարդկանց պարագայում հնարավոր չէր լինի իրականացնել:

Իսկ որ նման ծրագրեր Փաշինյանի տերերը ունեն, կասկածից վեր է: Նրանց գլխավոր նպատակը, իրենց աշխարհաքաղաքական խնդրի լուծումն է, Ռուսաստանի ազդեցությունը վերացնելն է Հայաստանում: Իսկ որպեսզի Փաշինյանմին դա հեշտ լինի լուծել, պետք են կոռումպացված և անգրագետ կադրեր, որոնց համար արդեն իշխանության մեջ լինելը պիտի համարվի պարգև, որի համար նրանք պիտի պարտական լինեն Փաշինյանին:

Արդյունքում՝ Հայաստանում ընթանում է պետականության կազմաքանդման արագ գործընթաց, քանզի, ըստ Փաշինյանի արևմտյան տերերի, միայն այդ դեպքում հնարավոր կլինի վերջնականապես ազատվել Մոսկվայի ազդեցությունից Անդրկովկասում, և ոչինչ որ դա կլինի հայ ժողովրդի ոչնչացման հաշվին:

Այստեղ պարզապես զարմանալի է մեկ այլ գործոն, ինչպե՞ս են քաղաքական վերնախավի մյուս շրջանակները հանգիստ հետևում, թե ինչպես է կազմաքանդվում պետականությունը: Այս հարցի պատասխանը նույնպես մակերեսի վրա է դրված, քանզի դրսի շրջանակները իրենց ծրագրերը իրականացնում են ոչ միայն Փաշինյանի գործոնն օգտագործելով:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրչկյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan