Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ) Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
17
150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ) Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի հետ հանդիպումից Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Այս իշխանությունները հանձնառություններն են իրականացնում արևմտյան և թուրք-ադրբեջանական իրենց տերերի հանդեպ․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Ի՞նչ անել, եթե ուժայինները փորձում են հասանելություն ձեռք բերել Ձեր հեռախոսին Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Բագրատ սրբազանի հետ հանդիպման առաջարկը «Կիրանցի դպրոցը ադրբեջանական զինյալներից գտնվելու է 35-50 մետր հեռավորության վրա»․ Ոսկան Սարգսյան Նիկոլ Փաշինյանը նոր կադրային նշանակում է արել Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչով դիմել է միջազգային հանրությանը Ֆրանսիական համալսարանի ուսանողությունը ևս աջակցում է համաժողովրդական շարժմանը Բագրատ սրբազանը բաց դաս է վարում ԵՊՀ-ի բակում. (ուղիղ) Քաղաքային իշխանության պերճանքն ու թշվառությունը Անձրևի ու անտերության հետևանքները․ 26 երթուղին սպասարկող ավտոբուսն ուղևորներով մնացել էր ջրի մեջ Ալիևն ու Լուկաշենկոն օկուպացված Արցախում են «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ. Տեսանյութ Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը Աներձագի «կրոնական» վոյաժները Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ

Գործողություններ կլինեն այն ժամանակ, երբ գործողությունների կդիմի այս ամենի պատասխանատուն՝ Նիկոլ Փաշինյանը. Մետաքսե Հակոբյան

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին և Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս գիշեր տեղի ունեցած նիստին, նշեց, որ Անվտանգության խորհրդի նիստը շատ ավելի խորն է դիտարկում՝ ոչ թե միանշանակ լավ կամ վատ։

«Ամեն դեպքում ողջունելի էր, որ այս հարցը քննարկվեց, և կարելի է ևս մեկ անգամ հիշատակել, որ հնչում էր Լեռնային Ղարաբաղ եզրույթը։ Այդ նիստում շատ մեսիջներ կային, որոնք ավելի խորքային ու հեռուն գնացող էին։ Եթե Ադրբեջանն ասում է, որ չկա Լեռնային Ղարաբաղ պետություն, որովհետև պատերազմով հարցը լուծվել է, մենք ՄԱԿ-ում լսեցինք, որ կա Լեռնային Ղարաբաղ։

Ընդհանուր առմամբ Եվրոպայի դիրքորոշումն էր զուտ կոչային, և ընկալելի չէ Միացյալ Նահանգների կողմից երկու կողմերին արվող կոչերը, որովհետև պետք է հստակեցում արվեր, թե ում նկատի ուներ՝ եռակողմ հայտարարության կողմերի՞ն նկատի ուներ, թե՞ այլ կողմերի։

Այդուհանդերձ հնարավոր է, որ այդ նիստի արդյունքում լինեն գործողություններ և միջանցքի բացումը ստացվի»,-նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ արցախցի պատգամավորի, մյուս կողմից էլ Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի օգնականը հայտարարեց, որ ՄԱԿ-ն այստեղ ներկայացված չէ, հետևաբար՝ չի կարող այլ գործողությունների դիմել։ Այս հայտարարությունը խորությամբ դիտարկելով՝ հասկանալի է դառնում, որ ամեն ինչ տանում է դեպի նրան, որ Արցախից հանեն ռուս խաղաղապահներին, ինչը միանշանակ վտանգավոր է և թույլ չպետք է տրվի։

«Եթե Հայաստանի իշխանության ղեկավարի արձագանքը չկա, պարզ էր, որ միջազգային հանրության արձագանքը երևի այսքանն էլ պետք է լիներ, որովհետև գործողություններ կլինեն այն ժամանակ, երբ գործողությունների կդիմի այս ամենի պատասխանատուն՝ Նիկոլ Փաշինյանը։

Ինձ համար անհասկանալի է, թե ինչու մինչև այժմ այդ եռակողմ հարթակում չի քննարկվել հարցը, կամ ինչու հանդիպում չի եղել, ինչը պետք է լիներ Հայաստանի ղեկավարի պահանջով։ Հույս ունենալով, որ դեկտեմբերի 26-ին պիտի տեղի ունենա ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպումը, պահանջում ու ակնկալում ենք, որ Նիկոլ Փաշինյանի օրակարգում պետք է մեկ հարց լինի՝ եռաչափ հայտարարության հստակեցումը»,-շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորը տեղեկացրեց նաև, որ Արցախից այս պահին 13 երեխա բուժվելու համար շտապ Երևան տեղափոխվելու կարիք ունի, մեծանալու է այն մարդկանց թիվը, որոնք հատուկ բուժման ու դեղամիջոցի կարիք են ունենալու։ Հետևաբար՝ Արցախը պետք է ապաշրջափակվի, այլ ոչ թե մասնակի խնդիրներ լուծվեն։

Մետաքսե Հակոբյանը նաև փոխանցեց՝ Արցախ որևէ հումանիտար օգնություն չի մտել, դրա վերաբերյալ բոլոր տեղեկությունները կեղծ են։

«Մենք սննդի ու նման բաների խնդիր չունենք, բայց մեր խնդիրն առողջապահության հետ է կապված։ Չգիտեմ, թե ինչ օգնության մասին է խոսքը, գուցե ռուս խաղաղապահները հենց իրենք իրենց կարիքների համար են ինչ-որ բան տեղափոխել, բայց մենք որևէ հումանիտար աջակցություն չենք ստացել, դրա կարիքն էլ չկա, քանի որ խնդիրն անվտանգային հարցից կփոխվի հումանիտար դաշտ, որն այդպես չէ։ Հումանիտար խնդիրներ լուծելով, չի նշանակում, որ Արցախն ապաշրջափակվեց, Արցախը պիտի ապաշրջափակվի»,-եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan