Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ)
19
Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան Ալիևն ու Ռաիսին ադրբեջանա-իրանական սահմանին բացեցին «Գիզ Գալասի» ՀԷԿ-ը Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Վահագն Չախալյանն ազատ է արձակվել Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ)

Չեմ կարծում՝ Բաքուն ձգտում է խաղաղության, նա օգտվում է Ուկրաինայում պատերազմի հանգամանքներից. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը մասնակցել է Հարավային Կովկասի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի լսումներին ու պատասխանել կոնգրեսականների հարցերին, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Վաշինգտոն ժամանած ադրբեջանցի բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ այսօր հնարավորություն կունենամ ուղղակիորեն քննարկել այս հարցը և կշարունակեմ ճնշում գործադրել ազատ տեղաշարժի վերականգնման համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը ի պատասխան Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հարավային Կովկասի մասին լսումներին կոնգրեսական Ջիմ Կոստայի հնչեցրած հարցին՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված կացության վերաբերյալ։

Կոնգրեսականն իր քննադատությունն է հայտնել Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ՝ շեշտելով, թե չի կարծում, որ Բաքուն ձգտում է խաղաղության, այլ ընդամենը օգտվում է Ուկրաինայում պատերազմի հանգամանքներից: Այս համատեքստում նա նաև սխալ է որակել 907-րդ բանաձևի չեղարկումն ու Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը:

«Երբ երկու կողմերը բանակցում են, Ադրբեջանը շրջափակում է Հայաստանի և Արցախի միջև ճանապարհը, որը մարդասիրական կարևոր նշանակություն ունի, ինչպես նաև փակում է գազատարը դեպի Արցախ՝ 120 հազար մարդ թողնելով ձմռան կեսին առանց ջեռուցման: Չեմ կարծում, որ դա բարեխիղճ մոտեցման դրսևորում է»,- ասել է Կոստան:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հիշեցրել է, որ պետքարտուղարությունն այս առիթով կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, քանի որ դրա արգելափակումը կարող է հանգեցնել մարդասիրական ծանր հետևանքների ու խափանի խաղաղ գործընթացը: Դոնֆրիդի կարծիքով` բանակցային գործընթացի առանցքային մարտահրավերներից է կողմերի միջև վստահության բացակայությունը:

«Վարչակազմը ձգտում է խթանել երկխոսությունը, որպեսզի կողմերը հասկանան միմյանց և փոխադարձ մտահոգությունները: Եթե ավելի կոնկրետ, ապա արտգործնախարարներն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա: Հույս կար, որ նրանք կհասնեին ընդհանուր հայտարարի մինչև այս տարվա վերջ, սակայն պարզ չէ՝ արդյոք հնարավոր կլինի հասնել դրան այդ ժամկետում»,- նշել է նա:

Ըստ նրա՝ այսօր առկա է եզակի հնարավորություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին նպաստելու համար, ուստի Վաշինգտոնը ակտիվորեն ներգրավված է բանակցային գործընթացում երկկողմ, եռակողմ ու բազմակողմ ձևաչափերով՝ սերտորեն համագործակցելով Եվրամիության և այլ գործընկերների հետ, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հանդիսանան այս քննարկումների առանցքային բաղադրիչներ:

«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ այս հնարավորության պատուհանը կարող է փակվել, ուստի հրատապության զգացում ունենք այս հարցում: Կարծում եմ, որ այսօրվա իրավիճակի առանձնահատկությունը մասամբ կապված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ, որը փոխում է տարածաշրջանի դինամիկան»,- նկատել է Դոնֆրիդը:

Լսումները նախագահող կոնգրեսական Ուիլյամ Քիթինգը հետաքրքվեց, թե ինչպես է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ազդում տարածաշրջանի վրա և ինչպիսի ազդեցություն ունի Մոսկվան տարածաշրջանում՝ շեշտելով՝ ռուսական զորքերն այսօր տեղակայված են Հարավային Կովկասի բոլոր երկրներում:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի կարծիքով՝ ամերիկյան կողմը գիտակցում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում ունի դերակատարում ու ազդեցություն, բայց Վաշինգտոնը ցանկանում է օգնել տարածաշրջանի երկրներին առաջ շարժվել՝ խաղաղությանը հասնելու գործում: Ըստ նրա՝ այսօր Մոսկվան չի հանդիսանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության հիմնական միջնորդ, քանի որ գործընթացում ևս ներգրավված են այլ դերակատարներ և ձևաչափեր:

«Չնայած Ռուսաստանը շարունակում է գործոն հանդիսանալ Հարավային Կովկասում, նրա ներխուժումն Ուկրաինա իրական հարցեր է առաջացրել Ռուսաստանի երկարաժամկետ մտադրությունների վերաբերյալ: Հարավային Կովկասի երկրներից ոչ մեկը չի աջակցում Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում»,- եզրակացնում է Դոնֆրիդը:

Անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսությանը՝ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացն ու այս ուղղությամբ կողմերի ձեռնարկած քայլերը՝ հույս հայտնելով, որ այստեղ կարձանագրվի նոր առաջընթաց: Ըստ դիվանագետի՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը դրականորեն կանդրադառնա հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ու տարածաշրջանում տնտեսական զարգացման վրա:

Լսումներին մի շարք այլ կոնգրեսականներ ևս հնչեցրեցին Լեռնային Ղարաբաղի հայության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի մասին հարցեր: Կոնգրեսական Բրայան Ֆիթսփատրիկը իր ելույթում նշել է, որ «Ադրբեջանում հայ ռազմագերիների մահապատիժները և բազմաթիվ մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունքը մտահոգություն և քննադատություն են առաջացրել միջազգային ասպարեզում», իսկ կոնգրեսական Սուզան Ուայլդն, իր հերթին, պարզաբանումներ խնդրեց Լեռնային Ղարաբաղում իրականացվող մարդասիարկան ծրագրերի չափերի և դրանց վերահսկողության մասին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan