Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ Այսօր, ժամը 17։00-ին, Ազգային կոմիտեն հանրահավաք է հրավիրում «Սուրենավանի գյուղապետը սպառնում է Արցախից բռնի տեղահանվածներին»․ Գագիկ Համբարյան
2
Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջшնական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարցը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկովը՝ Արցախում խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորության մասին «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները Հռոմի ստատուտի վավերացումը ծայրահեղ թշնամական քայլ կլինի ՀՀ-ի կողմից. Պեսկով Լուծարվել է Արցախի Հանրապետությունը. Պաշտոնական Պատերազմ Արցախում
Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Այս ընթացքում բուժառուներից մահացել են 14-ը, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ. Ավանեսյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Բայդենի վարչակազմին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Ադրբեջանը քանդում է Արցախի մարտական դիրքերն ու հենակետերը. Տեսանյութ Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ Արցախում ծնված վերջին երեխայի անունը Արթուր է Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը երկրորդ օրն է` կապի դուրս չի եկել ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Այսօր, ժամը 17։00-ին, Ազգային կոմիտեն հանրահավաք է հրավիրում 44-օրյա պատերազմի մասնակից Սոսե Բալասանյանը որոշել է մնալ Արցախում Քոփի-փեսթ, հրահանգ-կատարում. Լուսանկար Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Այսօր «հայ» սպաների հրամանով կծեծվեն, կխոշտանգվեն Հայաստանն առանց թուրքի պատկերացնող քաղաքացիները Վերջին տեղահանվածները լքեցին Արցախը. այլևս ավտոբուսներ չեն գնա Արցախ՝ բնակիչներին դուրս բերելու «Սուրենավանի գյուղապետը սպառնում է Արցախից բռնի տեղահանվածներին»․ Գագիկ Համբարյան Կարող եք օգնել՝ օգնեք, չէ՝ մի էլ հետևներից բամբասեք. Էտ մարդիկ լոդր չեն, չեն ուզում ձրիակեր դառնալ, սպասել օգնություններին, ուզում են աշխատանք գտնեն Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն ՔՊ-ական պատգամավոր դարձած Տրդատ Սարգսյանը 1 օրում 2 բնակարան է գնել Էրդողանն ու Ալիևը Փաշինյանի միջոցով հակառուսական քայլեր են անում.Հրանտ Բագրատյան. Տեսանյու Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը Անհրաժեշտության դեպքում կընդունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին․ Կիպրոսի ԱԳՆ ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած ստորագրությունների վավերականությունը Այսօր՝ սեպտեմբերի 30-ին Ազգային կոմիտեն հրավիրել է հանրահավաք ՀՀ իշխանությունները ցանկանում են դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Եթե Հայաստանի օրվա իշխանությունների լուռ համաձայնությամբ Արցախի սահմանից մարդիկ են գերեվարվում, կարող են լինել համաձայնություններ՝ ինչ-որ անձանց նաև Հայաստանից հանձնելու մասին․ Սեյրան Օհանյան Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը Արցախում ևս 2 աճյուն է հայտնաբերվել. ԱԻՊԾ Գորիսն այս գիշեր ընդունեց Արցախից բռնի տեղահանված մեր վերջին հայրենակիցներին Շրջանառվող լուրերը կեղծ են․ մենք ևս ողջ ներուժով լծված ենք արցախահայ մեր հայրենակիցների կենսական անհրաժեշտության խնդիրները լուծելու աշխատանքներին

Ալիևը երեկ բացահայտ պահանջներ ներկայացրեց Իրանին. վերջին անգամ նման կեցվածք դրսևորել էր 1993-ին Էլիչիբեյը

Երեկ, թյուրքալեզու ժողովուրդների 9-րդ գագաթնաժաղովի աշխատանքների ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում բացահատորեն պահանջներ ներկայացրեց Իրանին: Նա հայտարարեց, թե թյուրքալեզու ժողովուրդներն ապրում են ոչ միայն իրենց ՄԱԿ-ի կողմից ընդունված երկրներում, քանի որ նրանց աշխարհագրական սփռվածությունը ավելի լայն տարածում ունի:

Ալիևը այս հարցում սկսեց կրկնորինակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա սիրում է ճամարտակել այդ ուղղությամբ և, ահա, Ալիևն այսօր իրեն զգում է  հաղթած վիճակում և ուզում է նմանվել Էրդողանին:

Հաշվի առնելով դա, Ալիևը նշեց, թե նրանց շահերը ևս չպիտի անտեսվի թյուրքալեզու ժողովուրդների կողմից: Այդ հայտարարությունից հետո նա, որպես օրինակ բերեց Իրանում ապրող ադրբեջանցիների վիճակը, որոնք, ըստ Ալիևի, զրկված են դպրոցներում կրթություն ստանալու իրավունքից մայրենի  լեզվով։ 

Ալիևը նույնիսկ նշեց Իրանում ապրող ադրբեջանցիների թվաքանակը՝ 40 մլն, կարծես ակնարկելով, որ ժամանակն է եկել զբաղվել նաև իրենց «խնդիրներով»:

Այն, որ Ալիևը այս հարցում ունի կողմնակիցներ՝ գիտեն բոլորը: Նույն այդ գագաթնաժողովի ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան միշտ «եղբայրական Ադրբեջանի» կողքն է լինելու:

Ալիևի հայտարարությունը լայնորեն մեկնաբանվեց նաև իսրայելական մամուլի էջերում: Ավելին, այնտեղ ամենաբարձր մակարդակներում սկսեցին կարծիքներ հնչեցնել, որ «Հայաստանի ջախջախումից հետո, ջախջախելու հերթը հասել է նաև Իրանին»: Արդեն խոսվում է նույնիսկ այն մասին, որ հնարավոր իրանա-ադրբեջանական բախումների պարագայում Իսրայելը բացահայտորեն պիտի մասնակցի այդ պատերազմում Իրանի դեմ:

Իրանի հասցեին շտապեց հայտարարություն տարածել նաև ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակը:

Այս ամենից հետևում է, որ Իրանի դեմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, որտեղ մեծ է լինելու նաև Ադրբեջանի դերակատարումը:

Հասկանալի է, որ այս գործընթացներից մենք ևս չենք կարող խուսափել: Սակայն հաշվի աեռնելով այն «մանկապարտեզը», որը գտնվում է Հայաստանի իշխանության մեջ, կարող ենք ենթադրել, որ մեզ կարող են սպասվել ծանր ժամանակներ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan