Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին
Քիչ առաջ իրավիճակը կտրուկ լարվեց Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում։
Ոստիկանները ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին։ Նշենք, որ այստեղ քաղաքացիներն ի աջակցություն Տավուշի, փակել են ճանապարհը։
Քաղաքացիների հետ են նաև ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Աղվան Վարդանյանը։
Աղբյուր՝ News.am