Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)
3
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գրկում, համբուրում են, իբր երկիր են ազատագրել. Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միլիմետրի ճշտությամբ ոչ մի բան չգիտի Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան Վանաձորցիները պետք է դուրս գան Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանացնելու պայքարի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ճանապարհից երեւում են նշաձողերը Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ)

Ինչո՞ւ է Թաթուլ Հակոբյանը ցանկանում պատերազմում պարտության պատասխանատվությունը գցել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «գրպանը»

Հայտնի է, որ պատերազմում կրած պարտությունից անմիջապես հետո Փաշինյանի թիմի մի մասը փորձել է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից՝ պատմական պատասխանատվությունից խուսափելու համար։ Նման պահվածքը հասկանալի է, քանի որ ոչ ոք չի ցանկանում իր վրա վերցնել պարտությունը, և այս շրջանակներն իրենց փախուստի գաղափարական հարթակ են ընտրել Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ինքը՝ առաջին նախագահը, նույնպես ուներ Փաշինյանից տարանջատվելու խնդիր, քանի որ Նիկոլը հասարակության մեջ միշտ ընկալվել է որպես Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը։ Այդ իսկ պատճառով 2020 թվականի արտահերթ ընտրություններից առաջ Լևոնը մոգոնեց թատերական ներկայացում, ըստ որի բոլոր նախագահները պետք է համախմբվեն Նիկոլի դեմ և հանդես գան մեկ այլ թեկնածուին սատարող միասնական ճակատով։

Տեր-Պետրոսյանը հիանալի հասկանում էր, որ իր առաջարկը չի ընդունվի մյուս նախագահների և հատկապես Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Սակայն այս քայլով առաջին նախագահը հանրությանը ուղերձ հղեց, թե նա իբրև այնքան է տարանջատվել Փաշինյանից, որ պատրաստ է նույնիսկ Քոչարյանի հետ դաշինք ստեղծելու։ Այս քայլով նա փորձեց մաքրվել Նիկոլ Փաշինյանի ստվերից, որպեսզի, երբ Նիկոլին հետագայում մեղադրեն պարտության մեջ, Լեւոնի անունը չհիշվի որպես Նիկոլի քաղաքական հոգեհայր։ Եվ Տեր-Պետրոսյանի այս քայլից հետո փորձ արվեց ձեւավորել մի յուրօրինակ քաղաքական հարթակ, որի գաղափարական հիմքում դրված է այն թեզը, որ պարտության մեղավորը ոչ միայն Նիկոլն է, այլեւ բոլոր նրանք, ովքեր նրան հեռացրին իշխանությունից 1998 թվականին։

Թաթուլ Հակոբյանը, ինչպես և Տեր-Պետրոսյանը, փորձում է տարանջատվել իր տիրոջից՝ փորձելով իր համար տեղ գտնել Լևոն Տեր-Պետրոսյանի հարթակում։ Այդ իսկ պատճառով նա ակտիվորեն առաջ է քաշում այն ​​թեզը, որ պարտության մեղավորը ոչ միայն Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն են, այլեւ 1998-ին հեղաշրջում իրականացրած եւ Լեւոնին իշխանությունից զրկած Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանն ու Վազգեն Սարգսյանը։

Թաթուլի քաղաքական մոտիվացիան պարզ է, բարոյական մոտիվացիայի թեմային չենք անդրադառնա, բայց հիմա փորձենք հասկանալ, թե ինչ թեզերով է նա փորձում հիմնավորել իր տեսակետը։ Եվ քանի որ այս գաղափարը քարոզում է ոչ միայն նա, այլեւ այս ամբողջ դաշտը, արժե ավելի մանրամասն անդրադառնալ այս թեմային։ Եվ այսպես, ի՞նչ են ասում այս շրջանակները՝ հիմնավորելով իրենց տեսակետը, որ եթե 1998-ին իշխանությունը չփոխվեր ու խնդրի փուլային լուծում ընդունվեր, ապա պատերազմից կարելի էր խուսափել։

Բնականաբար, այս գաղափարի կրողների համար Լեռնային Ղարաբաղի ապագան հետաքրքիր չէ, քանի որ եթե խնդրի փուլային լուծումն ընդունվեր, Հայաստանը ոչինչ չէր շահի, մինչդեռ իր բոլոր «ուժեղ խաղաքարտերը» բանակցային սեղանին կկործանվեյին: Այս դեպքում Հայաստանը կա՛մ պետք է հաշտվեր այն մտքի հետ, որ Ղարաբաղը լինելու է Ադրբեջանի կազմում, կա՛մ պետք է սկսել նոր պատերազմ։ Երրորդ տարբերակ լինել չէր կարող։ Սա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ իմաստ չունի բացել այս թեզի փակագծերը։ Այլ հարց է, որ աշխարհի հայությունն ինքը պետք է որոշեր՝ պատրա՞ստ են Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։

1998-ի իշխանափոխությունից հետո՝ 10 տարի անց, ասպարեզում հայտնվեցին «Մադրիդյան սկզբունքները», որոնք ընդունվեցին թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից, որոնցում հիմնովին փոխվել էր խնդրի լուծման փիլիսոփայությունը։ Միջազգային հարթակներում կարգավորման բանաձեւը կոչվում էր «կարգավիճակ տարածքի դիմաց»։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում ապացուցվել է, որ հնարավոր է Հայաստանը տնտեսապես զարգացնել և միջազգային հանրությանը ստիպել ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Ինչ վերաբերում է Թաթուլ Հակոբյանի այն պնդմանը, թե Հայաստանի նախագահները «ոչմիթիզական» են եղել, ապա պետք է ասել, որ սա բացահայտ սուտ է: Նույն «Մադրիդյան սկզբունքների» համաձայն՝ հայկական կողմը պետք է տարբեր փուլերում 5 + 2 շրջաններ վերադառձներ Ադրբեջանին, ինչի դիմաց Ղարաբաղի ժողովուրդը պիտի ստանար ինքնորոշման իրավունք։ Այս սկզբունքների ավելի կոնկրետ դրսևորումն արձանագրվել է 2011 թվականին Կազանում, երբ փաստաթուղթ էր պատրաստվել, ըստ որի հայկական զորքերը դուրս էին բերվում 5 շրջաններից, այնտեղ տեղակայվելու էին խաղաղապահ ուժեր, որից հետո Ադրբեջանն ընդունելու էր փաստաթուղթ, ըստ որի՝ Ղարաբաղում մի շարք խնդիրներ լուծվելուց հետո, պետք է անցկացվեր հանրաքվե: Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումից հետո հայկական կողմը զորքերը դուրս կբերի ևս երկու շրջաններից՝ Լաչինից և Քելբաջարից, մինչդեռ նախատեսվում էր, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային կապ կպահպանվի։

Այսպիսով, երբ Թաթուլ Հակոբյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը «ոչմիթիզական» են եղել, նա պարզապես ստում է՝ հետապնդելով ավելի ռազմավարական և հեռուն գնացող նպատակներ։

Ավելին, 2011-ից և Կազանից հետո միջազգային հանրության համար պարզ դարձավ, որ Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել «կարգավիճակ տարածքի դիմաց» խնդրի լուծման բանաձեւը։ Այսինքն՝ միջազգային հանրությունը հասկացավ, որ Ադրբեջանը պատրաստ չէ Հայաստանի հետ խնդրի փոխզիջումային լուծմանը։ Հենց այս պատճառով է, որ Բաքուն 2016 թվականին ձեռնամուխ եղավ «ապրիլյան արկածախնդրությանն», որպեսզի հնարավոր դառնա փոխել բանակցային գործընթացի տրամաբանությունը՝ ստանալով դիրքային առավելություն։ Սակայն Ադրբեջանին չհաջողվեց հասնել դրան։ Քանի որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համախմբված կարծիքը թույլ չտվեց Ադրբեջանին ունենալ լայնամասշտաբ պատերազմ սկսելու լեգիտիմ հիմնավորում։

2020 թվականի պատերազմի մեկնարկի իրական պատճառները պետք է փնտրել 2018 թվականից Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության մեջ։ 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունն ինքնին մեծ կասկածներ առաջացրեց Մոսկվայում և ինքնին թուլացրեց Հայաստանի դիրքերը մոսկովյան քաղաքական շրջանակների համար։ Եվ երբ դրանից հետո սկսվեց Քոչարյանի եւ Խաչատուրովը դատավարությունը, Լավրովին հեգնելը, Պուտինին ծաղրելը, վերջապես Հայաստանում հակառուսական սեմինարների խրախուսումը, հիմնովին քանդեցին հայ-ռուսական հարաբերություններում փոխվստահության համակարգը։

Այս բոլոր գործընթացներում Թաթուլ Հակոբյանը սատարում էր Նիկոլ Փաշինյանին, իսկ հայ-ռուսական հարաբերությունների փլուզումն աննկատ չմնաց Բաքվում և Անկարայում, և երբ դրանից հետո սկսվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վարքաբեկմենական գործընթացը,դա արդեն ուղղակի նվեր էր Թուրքիայի և Ադրբեջանի համար։

Այս անգրագետ գործողությունների գագաթնակետը 2019 թվականին Ստեփանակերտում հնչեցված «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսն էր, որն իր հերթին հնարավորություն տվեց Թուրքիային և Ադրբեջանին նախապատրաստվել Հայաստանի և Ղարաբաղի դեմ ռազմական գործողության։ Եթե ​​մինչ 2018 թվականը Թուրքիան ու Ադրբեջանը չունեին այս հիմնավորումը, ապա 2018 թվականից հետո այս հիմնավորումը որպես նվեր ստացան Հայաստանի իշխանություններից։ Մնացած ամեն ինչը, ինչպես ասում են, տեխնիկայի խնդիր էր, որից հետո մենք ունենք այն, ինչ այսօր տեսանելի է բոլորին։

Ինչ վերաբերում է Թաթուլ Հակոբյանին, ով փորձում է այս պարտության պատասխանատվությունը գցել ՀՀ նախկին նախագահներիի գրպանը, ապա սա ոչ միայն չի դիմանում ամենապարզ քննադատությանը, այլեւ ծիծաղելի է բառի բոլոր իմաստներով, քանի որ նենգափոխել պատմական իրադարձություններն անընդունելի է։

Միակ քննադատությունը, որ կարելի է ուղղել նախկին իշխանություններին, այն է, որ նրանք չեն կարողացել կառուցել այնպիսի երկիր, որտեղ սովորական մարդը անհաղորդ չմնա իշխանությանն ու սեփական երկրին։ Քաղաքացու և իշխանության միջև այս անդունդի պատճառով է, որ տեղի ունեցավ այս ողբերգական հեղափոխությունը։ Եթե ​​ունենայինք առողջ տնտեսական, քաղաքական համակարգ, բնակչության վստահությունը վայելող պետական ​​ինստիտուտներ, ապա Հայաստանում անհնար կլիներ բառի բուն իմաստով «փողոցից իշխանություն ձեւավորել»։ Սա հենց այն տեղն է, որտեղ նախկին իշխանությունն իսկապես ունի թերություններ ու բացթողումներ։

Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գիծը շատ հետևողականորեն գծվում է մարդկանց մի ամբողջ խմբի կողմից, կարելի է պնդել, որ այս գիծը շատ կոնկրետ նպատակ ունի։ Բայց սա այլ խոսակցության թեմա է։

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan