Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ. Բագրատ Սրբազան ՀՀ-ն, հատկապես ՊՆ-ն պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի պատրաստ լինեն մարտական գործողություններին. Օհանյան Գաղափարազուրկ էլիտայի ճգնաժամը
16
«Россия 1-ն» անդրադարձել է «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին (տեսանյութ) Հայ քաղաքական գործիչների այցը Դոնբաս պետք է ցույց տա, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտպանական ճառը. Ուղիղ «Մայր Հայաստանի» պատվիրակությունը գտնվում է Դոնբասում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է բարեկամություն անել բոլորի հետ, բայց ո՛չ ի հաշիվ ՌԴ-ի Ինչի՞ համար է Փաշինյանը «ներողություն» խնդրում հանրությունից. Իսկ փարիսեության սահմաններ նա ունի՞ Արդեն երկրորդ անգամ կրակեցին Թրամփի վրա, բայց ինչպես ասում են՝ «չկպավ». Աստված (այսինքն ամերիկյան deep state) երրորդությո՞ւն է սիրում Անդրանիկ Թևանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն (տեսանյութ) Երևանյան... ջրերի խրոնիկա ՔՊ-ն փողերը փողոցում է լվանում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ԿԲ պաշտոնյայի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել «Россия 1-ն» անդրադարձել է «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին (տեսանյութ) Սյունիքում 2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են. Oragir.news Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ. Բագրատ Սրբազան Մենք որոշել ենք քաղաքական դաշտի անխտիր բոլոր գործոնների հետ հանդիպել․ Սրբազան ՀՀ-ն, հատկապես ՊՆ-ն պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի պատրաստ լինեն մարտական գործողություններին. Օհանյան Աղբահանությանն ուղղված միլիարդավոր գումարները փաստացիորեն չեն ծառայում իրենց նպատակին (տեսանյութ) Խոստացի-խաբի, խաբի-խոստացի, խոստացի-խաբի (տեսանյութ) Կոմիտասի անվան պանթեոնն անտերության է մատնված (տեսանյութ) Սա անգործության ու ոչ պրոֆեսիոնալ «աշխատանքի» հետևանք է (տեսանյութ) Փաշինյանը Վրաստանում էլ խոսել է հայ-վրացական սահմանազատումից և խոստումներ տվել Հայ քաղաքական գործիչների այցը Դոնբաս պետք է ցույց տա, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտպանական ճառը. Ուղիղ Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը «Մայր Հայաստանի» պատվիրակությունը գտնվում է Դոնբասում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է բարեկամություն անել բոլորի հետ, բայց ո՛չ ի հաշիվ ՌԴ-ի Ինչի՞ համար է Փաշինյանը «ներողություն» խնդրում հանրությունից. Իսկ փարիսեության սահմաններ նա ունի՞ Հոգեհանգստյան կարգ կկատարվի սեպտեմբերյան դեպքերի տարելիցին Արդեն երկրորդ անգամ կրակեցին Թրամփի վրա, բայց ինչպես ասում են՝ «չկպավ». Աստված (այսինքն ամերիկյան deep state) երրորդությո՞ւն է սիրում Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա Անդրանիկ Թևանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն (տեսանյութ) Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Բելգորոդին Միջազգային մրցույթում Հայաստանը տրանսգենդեր է ներկայացնելու ՔՊ-ի կարգախոսը՝ էլի փող կեր, էլի խախտի, էլի խախտի, էլի փող կեր (տեսանյութ) Ավագանու անդամի ծաղրական-հումորային տեսանյութը՝ նվիրված Ավինյանին Ավինյանը «գազ է տալիս». Երևանի քաղաքապետարանի թանկարժեք «գարաժը» (տեսանյութ) Երևանյան... ջրերի խրոնիկա Թուղթը Փաշինյանին պետք է արտաքին աշխարհի համար. Էդգար Էլբակյան Գաղափարազուրկ էլիտայի ճգնաժամը

Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին

Այսօր ամողջ աշխարհը քննարկում է Իրանի և Իսրաելի միջև հնարավոր պատերազմի հարցը:
Դրա հետ կապված՝ ոսկու գինը հասել է աստղաբաշխական չափերի: Մեկ ունցիայի գինը երեկ տատանվում էր 2400 դոլարի սահմաններում: Այսինքն, մեկ շաբաթվա ընթացքում այն թանկացավ ավելի քան 10 տոկոսով:
Փորձագետների կանխատեսմամբ, եթե այդ բախումն իրական դառնա, ապա այն կարող է վերածվել մեծ պատերազմի, որի մեջ կարող են ներգրավել նաև այլ երկրներ:
Եթե դրան ավելացնենք, նաև ուկրաինական պատերազմի առկայությունը, ապա փորձագետները չեն բացառում, որ աշխարհը կարող է հայտնվել երրորդ համաշխարհային պատերազմի շեմին:
Ընդ որում, ինչպես արձանագրված է անցյալում, պարտադիր չէ,  որ համաշխարհային պատերազմները սկսվեն մեծ տերությունների քայլերի արդյունքում:
Ֆրանց-Ֆերդինանդի սպանությունից առաջ չկային նախադրյալներ, որ Ռուսաստանը պիտի պատերազմեր Գերմանիայի հետ: Եվ առավել ևս, Օսմանյան կայսրությունը հիմք չուներ պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ:
Սակայն հետագա զարգացման տրամաբանությունը, հանգեցրեց դրան:
Նույնը այսօր է, ո՛չ Մոսկվայում, ո՛չ էլ  Վաշինգտոնում չեն ուզում իրար դեմ պատերազմել: Սակայն իրադարձությունների տրամաբանությունը, կարող է հանգեցնել դրան:
Օրինակ, Զելենսկին չի կարող համաձայնվել ռուսական պահանջների հետ, քանի որ դրանից հետո նրան կմեղադրեն դավաճանության մեջ և կդատեն: Չէ որ այդ երկրում արդեն մոտ կես միլիոն մարդ է զոհվել:
Իսկ Պուտինն էլ չի կարող հետ հանձնել արդեն գրաված տարածքները, քանի որ իրեն կմեղադրեն դավաճանության մեջ, արդեն ռուս զինվորականները:
Իսկ դա նշանակում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը չի ավարտվի, եթե Զելենսկին և Պուտինը միաժամանակ, մնան իրենց տեղերում:

Ուրկրաինական հակամարտությանը փոխլրացնում է նաև արաբա-իսրայելական ճգնաժամը՝ Գազայում տիրող իրավիճակի պատճառով: Բայց դրան ավելացավ նաև իրանյան գործոնը, երբ Իսրայելը գնդակոծեց Իրանի հյուպատոսությունը Դամասկոսում:
Վերլուծաբանների մեծ մասի կարծիքով, այս տարածաշրջանում իրավիճակը սրում է, անձամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Պատճառը նման է ուկրաինական տարբերակին:
Նաթանյահուին Իսրայելում մեղադրում են մի քանի խնդիրների պատճառով: Նախ, նա անցնում է կոռուպցիայի գործով, նրան մեղադրում են նաև իրավական բարեփոխումների պատճառով: Իսկ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ի հայտնի դեպքերից հետո, երբ Համասի գրոհայիններին հաջողվեց ներխուժել Իսրայելի տարածք, այդ երկրի վերլուծաբանների մեծ մասի  կարծիքով, պատերազմի ավարտից հետո Նաթանյահուին սպասվում են ծանր դատական գործընթացներ:
Ահա թե ինչու է նա շահագրգրված, որ պատերազմը տարածաշրջանում չավարտվի: Կամ ավարտվի այնպես, որ Իսրայելը ստանա այնպիսի առավելություն, որ իրեն համարեն հերոս, և նրա բոլոր մեղքերը մոռացվեն: Պարզ է, որ դա, առանց մեծ պատերազմի, հնարավոր չի լինի իրականացնել, ինչը կարող է վտանգել նաև Իսրայելի անվտանգությունը:

Գրեթե նույն վիճակում է գտնվում Նիկոլ Փաշինյանը Հայաստանում:
Տարբերվում է միայն խնդրի էությունը: Եթե Նաթանյահուին պետք է պատերազմ հաղթանակի գնով, ապա Փաշինյանին անհրաժեշտ է ամեն գնով Հայաստանը դուրս բերել Մոսկվայի ազդեցությունից, որպեսզի իրեն չդատեն: Կամ Հայաստանը պիտի լինի Թուրքիայի ազդեցության տակ, կամ այն չպիտի լինի, որպեսզի Փաշինյանը չդատվի: Ահա այսպիսին է Փաշինյանի փրկության բանաձևը:
Փաստորեն, մի շարք արկածախնդիր գործիչների պատճառով, աշխարհն այսօր գտնվում է պատանդի կարգավիճակում, ինչի հետևանքով կարող է առաջ գալ նույնիսկ երրորդ համաշխարհային  պատերազմ:  Շատերին դա կարող է անհավատալի թվալ:  Ո՞վ կարող էր ասել, որ օրինակ 1914 ին, կամ 1939-ին, մարդիկ կարող էին հավատալ, որ կանգնած էին մեծ պատերազմների շեմին:
Ի վերջո, պատերազմները լինում են ոչ միայն օբյեկտիվ, այլև սուբյեկտիվ պատճառներով, երբ արկածախնդիր գործիչների քանակը տվյալ ժամանակահատվածում  կրիտիկականի է հասնում:
Սա՛ է իրականությունը: 

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan