Թուրքիան հավելյալ 11 միլիարդ խորանարդ մետր գազ կգնի Ադրբեջանից
Դիտել նաև
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին
ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
Թուրքիան մինչև 2024 թվականը հավելյալ գազ կստանա Ադրբեջանից, ինչը թույլ կտա առանց խնդիրների հաղթահարել էներգակիրների մատակարարման հարցում առաջ եկած համաշխարհային ճգնաժամը։ Այս մասին ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։
Թուրք նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքվել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով մատակարարվելիք 11 միլիարդ խորանարդ մետր հավելյալ բնական գազ գնելու մասին։ Պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականը։
Դյոնմեզը նաև հերքել է այն պնդումները, թե Թուրքիան թանկ է վճարում գազի դիմաց։ «BOTAŞ-ի գնած բնական գազի գինը համապատասխանում է միջազգային շուկայում առկա ցուցանիշներին և ցածր է 1300 դոլլարից»,-նշել է նա։