Փոխհատուցումը ոչ թե մեր տների համար են անում, այլ այս տղեքի արյունն են վաճառում․ կիրանցեցի. Տեսանյութ Գիշերային Մհերը Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կառավարության շենքի մոտ է. ՈՒՂԻՂ
16
Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ Ինձ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մենք մեր հողը չենք ծախում. Կիրանցի բնակիչները դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Սլովակիայի վարչապետի վրա մահափորձից հետո պետք է կրկնակի ուժեղացնել Բագրատ սրբազանի անվտանգության ապահովումը Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Խաբեբաներ, հարբեցողների տակ ծառայության եք մտել ու ձեռքով չխոսենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկաններին Քաղաքացիներն ամոթ վանկարկումներով են ճանապարհում Փաշինյանին պաշտպանող ոստիկաններին Դուք այլեւս իշխանություն չունեք, բասկետբոլի շիթ ստուգող ունեք. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը համակիրների հետ Օպերայի մոտակայքում է. ոստիկանական մեծ ուժեր են բերվել Պատերազմ Արցախում
Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ Փոխհատուցումը ոչ թե մեր տների համար են անում, այլ այս տղեքի արյունն են վաճառում․ կիրանցեցի. Տեսանյութ Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից Գիշերային Մհերը Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց Որոշ շրջաններում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Ինձ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին կանգնել. Վիտալի Բալասանյան Աննախադեպ է, երբ Հայաստանի վարչապետը մեղադրվում է ցեղասպանության ժխտման մեջ. Սուրեն Մանուկյան (տեսանյութ) Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի լուծարումն ու հայաթափումն է Մենք մեր հողը չենք ծախում. Կիրանցի բնակիչները դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում դասադուլ է և գործադուլ. փաշինյանական իշխանությունն ուզում է հեռացնել տնօրենին Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից. «Հրապարակ» 25-օրյա հերթական վարժական հավաքները կանցկացվեն հունիսի 11-ից օգոստոսի 30-ը Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Սլովակիայի վարչապետի վրա մահափորձից հետո պետք է կրկնակի ուժեղացնել Բագրատ սրբազանի անվտանգության ապահովումը Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կառավարության շենքի մոտ է. ՈՒՂԻՂ Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208 ...Իսկ նրանք այս ընթացքում «գլուխները կախ» ձևում ու կտրտում են երկիրը Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Էրատոյի անդամը՝ կասկածյալ «Լեգիտիմը» խայտառակ եղավ. «Կարճ ասած» Իլհամ Ալիևի հիմնավոր կասկածներն իրենց զգացնել են տալիս (տեսանյութ) Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել

ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՊՐԻՄԻՏԻՎ ՍՈՒՏԸ

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ու տարածքային կառավարման նախարարի ժ/պ Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցի թեման լայն արձագանք է գտել։ Ընդհուպ այն աստիճանի, որ զրույցի մասնակիցներից մեկը՝ Դ․ Գասպարյանը, հանդես է եկել լրացուցիչ մեկնաբանություններով, որոնք, մեղմ ասած, արժանահավատ չեն, մոլորության մեջ են գցում հանրությանը, մութը ցրելու փոխարեն այն ավելի են թանձրացնում։

Եվ այսպես՝

1․ զուտ մասնագիտական տեսանկյունից տեղեկացնենք, որ հրապարակված ձայնագրությունը նման է ձայնային հաղորդակցության եղանակով տեղեկատվության փոխանակումների /4-ը՝ Պապիկյան, 2-ը՝ Գասպարյան/, ինչը նշանակում է, որ դրանք հեռախոսային խոսակցություններ չեն,

2․ ձայնային հաղորդագրությունները «մոնտաժված և կտրտված» չեն, խոսքի ընդհատումներ չկան, սակայն չի բացառվում, որ դրա շարանը ամբողջությամբ չի հրապարակվել,

3․ Դ․ Գասպարյանի հայտարարությամբ ձայնային հաղորդագրությունները միմյանց են ուղարկվել նոյեմբերի 16-ին, այնինչ, ըստ մամուլում եղած հրապարակումների, խոսակցությունը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ Հաշվի առնելով հարցի հանրային կարևորությունը՝ Դ․ Գասպարյանին և Ս․ Պապիկյանին առաջարկում ենք հրապարակել իրենց հեռախոսների արխիվային տվյալները՝ screenshot-ը, որից ակնհայտ կդառնա, թե խոսակցությունն իրականում երբ է կայացել,

4․ Դ․ Գասպարյանը պարզաբանող հայտարարության մեջ պնդում է, որ ձայնագրությունը չի վերաբերում քարոզարշավի փուլին, քանի որ ԿԸՀ-ում արդեն գրանցված են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, դրանց համամասնական ցուցակների առաջին դեմքերը և պրակտիկորեն պարզապես անհնար է որևէ մեկին, տվյալ դեպքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին փոխարինել այլ քաղաքական գործչով։ Դ․ Գասպարյանի պնդումն անհիմն է, քանի որ այս փուլում ևս Փաշինյանի՝ վարչապետի թեկնածուից հրաժարվելու դեպքում ՔՊ-ի կողմից կարող էր առաջադրվել ցանկացած այլ անձ, այդ թվում և Սուրեն Պապիկյանը,

5․ Դ․ Գասպարյանը ձայնագրության մեջ նշում է, որ Ն․ Փաշինյանն «անցնում է թիմակիցների վրայով», վիրավորում, նեղացնում է նրանց, այնինչ իրենց թիմակիցները կանգնած են եղել հեղափոխության ակունքներում, գաղափարի մարտիկներ են։ Ակնհայտ է, որ ձայնագրությունում որևէ խոսակցություն չկա, որը վերաբերի Ն․ Փաշինյանի նախորդ օրվա՝ նոյեմբերի 15-ի կոչին, որով նա պատերի տակ վնգստացողների հարցը վերջնականապես լուծելու համար դիրքերից Երևան էր կանչում զինված ջոկատներին։ Վերոգրյալից ակնհայտ է, որ Դ․ Գասպարյանն իր մեկնաբանող հայտարարությամբ ձայնագրության բովանդակությունը խեղելու, հանրությանը շեղելու, մոլորության մեջ քցելու նպատակ է հետապնդում, փորձում է պացիենտի հոգեկան վիճակի սրացումը վերագրել ավելի վաղ ժամանակահատվածի՝ ընդգծմամբ, թե իբր նրա մոտ ներկայումս առկա են կայունացածման միտումներ։ Ձայնագրությունից առավել քան հստակ երևում է, որ խոսակցությունը բացառապես վերաբերել է Փաշինյանի կողմից իր թիմակիցներին վիրավորելուն, «վրայով անցնելուն», այլ ոչ նոյեմբերի 15-ին արված ցինիկ հայտարարությանը։

Այսպիսով ակնհայտ է, որ վերը նշված ձայնային հաղորդակցությունները կարող էին հանրայնացվել Դ․ Գասպարյանի կամ Ս․ Պապիկյանի կողմից կամ նրանց գիտությամբ։ Հակառակ պարագայում նրանք պարտավորված են հիշել, թե որտե՞ղ և ի՞նչ մտերմիկ հանգամանքներում կարող էին իրենց բջջային հեռախոսներն անուշադրության մատնել, մուտքի գաղտնաբառը բաց պահել, որը երրորդ անձին հնարավորություն կտար տիրապետել խիստ անձնական բնույթի ինֆորմացիային։ Այն ժամանակ վարչապետի վարքագծից խիստ հուզված Էջմիածնի քաղաքապետը փաստորեն ներկայումս քար լռության է մատնել նույն այդ վարչապետի «չագուճով» ման գալու, հանրությանն ահաբեկելու հանգամանքը, ավելին, շարունակում է հավատարմության երդումներ տալ նրան։

Հետաքրքիր է լսել Դ․ Գասպարյանի ու Ս․ Պապիկյանի մեկնաբանությունները վերը շոշափված հարցերով, ինչպես նաև իմանալ՝ արդյո՞ք իրավապահ մարմիններին տրվել է հաղորդում, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա ինչո՛ւ։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan