Հայաստանի ՊՆ-ում կկայանա կոլեգիայի ընդլայնված նիստը
Հայաստանի ՊՆ-ում կկայանա կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում կամփոփվեն 2016-ի աշխատանքները։
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով, նիստի ընթացքում գնահատական կտրվի ստորաբաժանումների աշխատանքին, կնշվեն ձեռքբերումները ու բացթողումները, կանդրադառնան Հայաստանի ԶՈւ ձեւավորման 25-ամյակի տոնակատարությունների նախապատրաստմանը։
Նիստից հետո կկայանա «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի առաջնախաղը։ «Լավ , արդիական ֆիլմ բանակի մասին»,- նկատել է Վիգեն Սարգսյանը։
Բանակի օրը՝ հունվարի 28-ի առավոտյան ծրագրված է այցելություն Եռաբլուր։ Հետո նախագահական նստավայրում կանցնի պարգեւատրման արարողությունը։ Երեկոյան Օպերայի ու բալետի պետական թատրոնում կկայանա համերգ։ Հունվարի 29-ի առավոտյան Էջմիածնում պատարագ կմատուցվի։

