Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը
13
Ավելի քան երեք հարյուր կին միացել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի աջակցության կոչին Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյան Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Պատերազմ Արցախում
Ավելի քան երեք հարյուր կին միացել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի աջակցության կոչին Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյան Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում Մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այլեւս դառնում են մեծամասնություն Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սկսել է ռեպրեսիաները, քանի որ լավ գիտի, որ միայն իր ընդիմադիրներին կալանավորելով կարող է երկարացնել իր ոչ լեգիտիմ իշխանությունը Ավտոմատ կալանքը քաքաքական բութ գործիք է դարձել, իսկ այդպիսով իրավունքը դադարել է գերակայել, օրենքը դադարել է գերակայել Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Պարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացում 150 աշխատակից այս պահին անգործ է, իսկ հաճախորդներն էլ զրկված են մարզվելու և բուժվելու հնարավորությունից. «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներ ու հաճախորդներ Ալի Խամենեիին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am «ՔՊ-ն բացել է դժոխքի դռները»,-Արա Սահակյան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան «Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը

Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան

«Ընդհանրապես,  հանցագործության մասին խոսք չկա։ Այս ամենը կատարվում է  զուտ մեկ բանի համար՝ Գագիկ Ծառուկյանին բերել դատարան և ունենալ կալանքի որոշում»,- դատարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննության ավարտից հետո լրագրողներին ասացին պաշտպանները։

Պաշտպաններից Երեմ Սարգսյանը մանրամասնեց. «Իրենք ինչ են ասում. իբրև թե  Գագիկ Ծառուկյանը Իրանի որոշ քաղաքացիներից հափշտակություն է արել, փողերի լվացում կատարել։ Դատարանում հստակ հիմնավորեցինք, որ այդ  անձիք փաստաթղթեր են ստորագրել, իրենք են պարտք պարոն Ծառուկյանին, իրենք պարտավորվել են մինչև 2026 թվականը վերադարձնել, բայց չեն վերադարձրել և այս վարույթները, ըստ էության, շանտաժի հետ կապված սկսել են։  

Մենք հիմնավորեցինք, որ Իրանի դատարանում էլ նույն պրոցեսն է գնում, Իրանի դատարանն արձանագրել է, որ հանցագործություն չկա, քաղաքացիաիրավական  գործընթացներ են, համապատասխան իրենց  իրավասու պետական մարմիններն արձանագրել են, որ Իրանի քաղաքացիների հայտարարծաների հիմնական մասը չի համապատասխանել իրականությանը։

Այն, ինչ ներկայացնում են, ակնհայտ է՝ հանցագործություն ընդհանրապես գոյություն չունի։

Ասում են՝ որոշակի  ընկերությանը պատկանող գույքը հափաշտակել են խարդախությամբ։ Հարցնում ենք՝ այդ գույքը հիմա ո՞ւմ է  պատկանում։ Ասում են նույն ընկերությանը։ Ասում ենք՝ այդ ընկերության գույքն է, ո՞նց են հափշտակել, ասում են՝ դե հափշակվել է։ Հափշտականությունն ու խարդախությունն այն է, որ դու այդ ընկերության, անձի սեփականությունը դարձնում ես քոնը։

Բայց այդ, գույքը հիմա պատկանում է այդ ընկերությանը, որի 50 տոկոս սեփականատերը Իրանի քաղաքացին է։

Մյուս դրվագով Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել այդ անձի հետ միասին»։

Ե. Սարգսյանի խոսքով, ապօրինությունները վկայում են, որ գործ չունեն իրավական պրոցեսների հետ, իրենք անում են այն,  ինչը որ հրապարակային հայտարարվել է,  որ պետք է արվի։

Պաշտպաններից Էմին Խաչատրյանն ասաց, որ դժվար էր պատկերացնել նման փուչ մեղադրանք. «Դատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել։ Եթե նույնիսկ այս հետապնդումները պետք է կազմակերպեին, պետք է ավելի լուրջ մեղադրանք մտածեին։ Այստեղ հանցագործության դեպք էլ չկար։

Այստեղ  բիզնես վեճ էլ չկա, ուղիղ իմաստով Գագիկ Ծառուկյանը պետք է ճանաչվեր տուժող, ուղղակի այս պարագայում տուժողին տրվել է մեղադրյալի կարգավիճակ»։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանին  երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Դատարանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Գործով դատավորն է ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գարիկ Աբելյանը։ Ծառուկյանը  ձերբակալվել է նախօրեին։ 

ՔԿ-ն երեկ տարածել էր հաղորդագրություն, ըստ որի, կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է, որ մեղադրանքներմ աբսուրդային ու ծիծաղելի են։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>