Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ջյունիկ Աղաջանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա
20
Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Պատերազմ Արցախում
Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ջյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան «Նոր ուժը» ևս դիմեց ՍԴ` պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները Պսիխոպաթիայի թեստ՝ Փաշինյանի համար. ազնիվ կլինեք գնահատելիս. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան Իշխանության բարիքները. ի՞նչ ունեցվածքով է ՔՊ-ական պատգամավորը հեռանում ԱԺ-ից. 4 տարում միլիոնների կուտակում և գույքային վերադասավորումներ. «Արմլուր»

Արցախում կայացել է պետական ավտոտեխնիկայի առաջին աճուրդը

Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մարտի 3-ին կազմակերպված աճուրդում, վաճառքի ներկայացված 12 լոտից վաճառվել է 8-ը: Այս մասին տեղեկացրեց Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի կառավարման վարչությունից:

«Վաճառված լոտերի մեկնարկային ընդհանուր գինը մոտ 2 միլիոն դրամ էր, սակայն սակարկությունների արդյունքում դրանք վաճառվել են 3 միլիոն 130 հազար դրամով»,-հայտնել են պետական գույքի կառավարման վարչությունից:

Ինչ վերաբերում է պետական, բարձր դասի 9-ը ավտոմեքենաների՝ մարտի 5-ին սպասվող աճուրդին, ապա մարտի 3-ի դրությամբ՝ աճուրդին մասնակցելու 2 հայտ է ստացվել:

«Առաջիկա աճուրդում չվաճառվելու դեպքում՝ հաջորդ աճուրդների ժամանակ այդ ավտոմեքենաների գների նվազեցում կառավարության կողմից չի նախատեսվում՝ հաշվի առնելով ավոտմեքենաների բարձր դասը, տեխնիկական լավ վիճակն ու լիկվիդայնության բարձր կարգը: Չվաճառվելու դեպքում դրանք նորից աճուրդի կդրվեն նույն գնով: Նման պարագայում՝ օրենքով սահմանված կարգով, մյուս աճուրդը կայանալու է 15-20 օրից` առանց սահմանված գների փոփոխության»,-պարզաբանեցին վարչությունից՝ հավելելով,որ պետական բարձր դասի ավտոմեքենաների սպասվող աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցողները՝ կարող են դիմել Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի կայքէջերին ու պետական գույքի կառավարման վարչությանը:

Համաձայն կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի հրապարակած ցանկի՝ մասնավորապես ընթացիկ տարվա մարտի 5-ին, աճուրդի են ներկայացվելու ընդհանուր առմամբ՝ 9 մարդատար բարձր դասի ավտոմեքենաներ: Աճուրդի ներկայացվող ավտոմեքենաների մեկնարկային գինն ըստ տարեթվի ու մակնիշի՝ գնահատվում է 11 միլիոն 700 հազարից մինչև 25 միլիոն 200 հազար դրամ: Ըստ մեկնարկային գնի՝ ավտոմեքենաների ընդհանուր ակնկալվող արժեքն է 149 միլիոն 800 հազար դրամ: Բացի այդ, մարտի 3-ին աճուրդի էին ներկայացվել նաև Արցախի ներքին գործերի նախարարության ավտոպարկում գտնվող 8 միավոր ավտոտեխնիկա՝ ընդհանուր առմամբ՝ մոտ 1 միլիոն 985 հազար 600 դրամ մեկնարկային արժողությամբ: Դեռևս տարեսկզբին՝ Արցախի պետական պաշտոնյաների ծառայողական ավտոմեքենաների թվի կրճատման և դրանք աճուրդի դնելու վերաբերյալ տեղեկացրել էր Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ պետական թանկարժեք ծառայողական ավտոմեքենաները բաց աճուրդի ներկայացնելու որոշում է ընդունվել: Ըստ այդմ՝ նախատեսվում է,որ աճուրդից ստացված ֆինանսական միջոցները մուտքագրվելու են պետական բյուջե՝ ըստ կարիքի հանրային նպատակներով օգտագործելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>