Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք
9
ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Պատերազմ Արցախում
Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք R.I.P. TRIPP Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ընդդիմության ձայներն ավելին են ու բավականին ավելին են, քան գործող իշխանությանը․ Իշխան Սաղաթելյան Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին

Թուրքիայի հայտարարությունների այդ շքերթը նպատակ ուներ նաև սադրել Ռուսաստանին՝ «երկու ահը մի մահ է» հայտնի ասույթի «տրամաբանությամբ» ուղերձ հղելով

Վերջին օրերի թուրքական աննախադեպ ակտիվությունը և Հայաստանի ներքին գործերին միջամտության փորձերը երեկ «պսակվեցին» անձամբ Անկարայի վարչախմբի պարագլուխ Էրդողանի «մուտքով»։
 
Մի կողմ թողնելով այն, որ թուրքական հայտարարությունների քարոզչական բառամթերքը մեկին մեկ երկրորդում էր Հայաստանում իրեն դեռևս իշխանություն համարող վարչախմբի ղեկավարի ձևակերպումները, և այն, որ Անկարան միակ արտաքին խաղացողն էր, որը նման «գնահատականով» հանդես եկավ, դառնանք թուրքական հայտարարությունների երևան գալու պատճառներին։
 
Նախ՝ ակնհայտ է, որ Էրդողանական վարչախումբը, փաստացիորեն լինելով «Մահմեդական եղբայրների» թուրքական «մասնաճյուղը», պաթոլոգիական վախեր և բարդույթներ ունի զինվորականության հանդեպ, և դրանք ինքնաբերաբար պրոյեկտում է նաև արտաքին քաղաքական ասպարեզ։
 
Երկրորդը՝ կասկած չկա, որ Անկարայի համար ուղղակի պարգև է, երբ Երևանում դեռևս իրեն իշխանություն է համարում անթաքույց պոպուլիզմով տառապող և ակնհայտորեն ապաշնորհ ու ապիկար մի վարչախումբ, որը ոչ միայն քայքայեց Հայաստանի անվտանգային ողջ համակարգը, այլ նաև իր տարերային մոտեցումներով հանգեցրեց Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ստատուս քվոյի փոփոխության, ինչի արդյունքում Թուրքիան ամրապնդեց դիրքերը՝ մոտենալով «Թուրան» հասնելու իր մոտ հարյուրամյա երազանքին։
 
Եվ երրորդը՝ հայտարարությունների այդ շքերթը նպատակ ուներ նաև սադրել Ռուսաստանին՝ «երկու ահը մի մահ է» հայտնի ասույթի «տրամաբանությամբ» ուղերձ հղելով առ այն, որ Հայաստանի համար պայքարում Անկարայի վարչախումբը դեռ ամենևին էլ վայր չի դրել «զենքերը»։
#մահ_թշնամուն
 
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>