«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
Դիտել նաև
«Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան
ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Իրանական պետական «IRNA» գործակալության ռուսալեզու ալիքը շատ հետաքրքիր ձևակերպումով է տարածել Իրանի ԱԳ նախարար Արաղչիի՝ Բաքվի վարչախմբի արտգործնախարարի՝ այսօր կայացած հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը։ Ըստ դրա՝ Արաղչիին «վճռականորեն հայտարարել է, որ ԱՄՆ-ին և Իսրայելին տարածք տրամադրող յուրաքանչյուր երկիր Իրանի համար դառնում է օրինական թիրախ»:
Պարզ է, որ սա Բաքվի վարչախմբին ուղղված, ըստ էության, անթաքույց զգուշացում է, քանի որ Հարավային Կովկասի երկրներից միայն արհեստածին Ադրբեջանն է, որ ունի դաշնակցային հարաբերություններ Իսրայելի հետ նաև ռազմատեխնիկական ոլորտում»։

