Արցախում գիշերը էլեկտրականությունը վերականգնվել է, բայց քիչ առաջ կրկին հոսանքազրկվել է
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Արցախում կեսգիշերին մոտ էլեկտրականությունը վերականգնվել է, բայց քիչ առաջ կրկին հոսանքազրկվել է։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ պատճառների մասին «Արցախէներգո» ՓԲԸ-ից ոչինչ չեն հաղորդել։
Նշենք, որ նախօրեին ամբողջ Արցախը գրեթե ողջ օրը հոսանքազրկված է եղել։ Մեզ հետ զրույցում Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանն ասել էր, որ ըստ «Արցախէներգո» ՓԲԸ-ի՝ Արցախը սնուցող կայանում վթար է տեղի ունեցել։ Իսկ Մետաքսե Հակոբյանն էլ էլեկտրականության անջատումը պայմանավորել էր Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով։

