Եվրոպայից «տղա՞ են բերում» հայ ընտրողների դեմ Վրաստանում հայտարարվել է ազգային սուգ Ոչ սովորական, ոչ հերթական ընտրություններ. պետք է անել շատ կարևոր գործ` փոխել մթնոլորտը
19
Իրանը հակահարված է հասցրել Իսրայելի Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով Իշխանությունը սարսափում է հունիսի 7-ին ընտրողների բարձր մասնակցությունից. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Ի՞նչ է սպասվում Վրաստանին Իլիա 2-րդի մահվանից հետո Իրանը հայտարարել է, որ Լարիջանիի մահը չի փոխի երկրի քաղաքական համակարգը Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին (տեսանյութ) Թեհրանը հաստատել է, որ Ալի Լարիջանին uպшնվել է 93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը Իրանը մեզ համար անխուսափելի սպառնալիք չէր ներկայացնում․ մենք այս պատերազմը սկսել ենք Իսրայելի և նրա ազդեցիկ ամերիկյան լոբբիի ճնշման ներքո. ԱՄՆ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի աղմկոտ հրաժարականը Պատերազմ Արցախում
Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե Իրանը հակահարված է հասցրել Իսրայելի Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին Եվրոպայից «տղա՞ են բերում» հայ ընտրողների դեմ Գաղտնի այց Մոսկվա՞․ խաղը փոխվում է․ Փաշինյանը կգնա՞ Կարմիր բանակը դիմավորելու Քրեական վարույթն ուղղված է ոչ թե անձամբ իմ դեմ, այլ ամբողջ մեդիադաշտի, իրենց դեմ պայքարող ցանկացած անձի․ Արմինե Օհանյան 18 արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալներն էլ դեռ սահմանափակումների տակ են` չնայած ոմանց կարող եք հանդիպել դրսում․ «Սրբազան պայքար» Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահվան լուրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով Իշխանությունը սարսափում է հունիսի 7-ին ընտրողների բարձր մասնակցությունից. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վիրահայոց թեմ. Խորին ցավակցություն ենք հայտնում Իլյա II-ի մահվան կապակցությամբ Դրոններով հարձակում է իրականացվել Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Ավանի՝ Գևորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի տարածքում կոյուղատարը խցանվել է, կոյուղաջրերը լցվում են հարակից տարածքներ (տեսանյութ) ՀՀ ՍԴ դատավորները կսկսեն հավելավճար ստանալ աշխատանքային ստաժի համար. նոր օրենսդրական նախաձեռնություն Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Միքայել Սրբազանի տնային կալանք խափանման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացվեց Ի՞նչ է սպասվում Վրաստանին Իլիա 2-րդի մահվանից հետո Խորթ մայրը շուրջ 1,5 ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային․ նոր մանրամասներ Ուրախ եմ, որ երկու պատերազմներում կարողացար իմ կողքին լինել, ավելի ճիշտ հայրենիքի զինվորը դարձար ու ինձ զինակից. Աշոտ Երկաթի շնորհավորանքը ՔԿՀ-ից՝ որդուն Իրանը հայտարարել է, որ Լարիջանիի մահը չի փոխի երկրի քաղաքական համակարգը Շինարարական փուչիկն ու վերաարտահանման միֆը. Փաշինյանի տնտեսական «հրաշքի» վերջը. «168.am» Պայթելու է. 16.000 դոլար՝ նախարարին, 43 դոլար՝ բժշկին. աղքատները վճարում են հարուստների համար Վրաստանում հայտարարվել է ազգային սուգ Սասունյան. Եվրախորհրդարանում Փաշինյանը բացահայտում է իր վեճերը Եկեղեցու և կուսակցությունների հետ Իրանը մահապատժի է ենթարկել Մոսադի օգտին լրտեսության մեջ դատապարտված Կուրուշ Կիվանիին Ոչ սովորական, ոչ հերթական ընտրություններ. պետք է անել շատ կարևոր գործ` փոխել մթնոլորտը Մի քաղցր կոնֆետ տուր երեխային, ամեն ինչ կպատմի (տեսանյութ) Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին (տեսանյութ) Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան «Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան

«Ռուսերենը կօգտագործվի այն վայրերում, որտեղ կառաջանա անհրաժեշտություն. որևէ ոլորտում հայերենի օգտագործումը չի սահմանափակվում». Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի  հարցերի հանձնաժողովը նախագիծ է ներկայացրել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։

Նախագիծը հեղինակել են Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի  հարցերի հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը, «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը և «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցը։

Նախագծով առաջարկվում է Արցախում հայերենի հետ միասին՝ պաշտոնական լեզու դարձնել նաև ռուսերենը։

«Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների  պատմական հիշողությունը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ  պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի  իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը: Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում  համագործակցությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

168.am-ի հետ զրույցում նախագծի համահեղինակ Արամ Հարությունյանը նախ նշեց, որ Արցախում հայերենը եղել ու մնում է պետական լեզուն, և առաջարկում են, որպեսզի ռուսերենը՝ հայերենի հետ միասին, դառնա պաշտոնական լեզու, այսինքն՝ այնպես չէ, որ ռուսերենը փոխարինում են հայերենով, զուգահեռ է լինելու։

«Ռուսերենը կօգտագործվի այն վայրերում, որտեղ կառաջանա անհրաժեշտություն։ Դժվարանում եմ ասել, թե ինչու են քննադատություններ հնչում։ Մենք ունեցել ենք պաշտոնյաներ, որոնք երբեմն իրենց ելույթները ձևակերպում էին ռուսերենով, ինչը հակասում է օրենքին, բայց չգիտես ինչու՝ նման սուր քննադատության չէր արժանանում։ Հիմա նախ և առաջ մենք ունենք տեխնիկական խնդիրներ, ռուս խաղաղապահների հետ աշխատանքի ընթացքում՝ զուտ լեզվի պատճառով։ Այսօր փաստացի նրանց հետ աշխատանքային լեզուն ռուսերենն է, բայց չկա դրան իրավական հիմքերը»,- ասաց Արամ Հարությունյանը։

Անդրադառնալով հանրության շրջանում տարածված այն մտավախություններին, որ եթե Արցախում ռուսերենը դառնա պաշտոնական լեզու, ապա հայերենը տարբեր մակարդակներում կանտեսվի, պատգամավորը նկատեց՝ այդ մտավախությունները տեղին չեն, քանի որ հայերենի օգտագործման վրա որևէ սահմանափակում չի դրվում։

«Այսինքն՝ չկա որևէ հիմնարկ կամ այլ տեղ, որտեղ առաջնահերթությունը տրվի ռուսերենին, որևէ ոլորտում հայերենի օգտագործումը չի սահմանափակվում, դրա համար չեմ հասկանում՝ ինչո՞ւ են այդ մտահոգությունները։ Եթե մենք որևէ ոլորտում կամ վայրում չենք պարտադրում, որ հայերենը չօգտագործեն, այլ օգտագործեն միայն ռուսերենը, որտեղի՞ց է այդ մտավախությունները։ Բայց մենք ունենք ոլորտներ, որտեղ տեխնիկապես դժվարություններ է առաջացնում հայերենի օգտագործումը, և ռուսերենը մի քանի անգամ հեշտացնում է՝ կոնկրետ ռուսական կողմի հետ աշխատանքներ կազմակերպելիս։

Այս ամենը չի նշանակում, որ մենք պետական հիմնարկներում փոփոխություններ ենք անելու, թղթաշրջանառությունն ինչպես եղել է հայերեն, այնպես էլ՝ շարունակելու է մնալ հայերեն։ Նույն այս նախագծում կա հստակ հոդված, որ պետական պաշտոնյան պետք է հայերեն իմանա, այսինքն՝ այնպես չէ, որ մենք ասում ենք՝ եթե ռուսերեն գիտեք, հայերեն կարող եք չիմանալ, ոչ պետական պաշտոնյան պետք է իմանա հայերեն։ Կամ, ասենք, մինչ օրս Արցախում ինչպես ցուցանակները եղել են հայերեն, այդպես էլ մնալու են»,- հավելեց Ա. Հարությունյանը։

Ըստ նրա, խորհրդարանի երկու այլ խմբակցությունների պատգամավորների ներգրավվածությունը նախագծի մշակմանը խոսում է այն մասին, թե ինչ վերաբերմունք ունեն ռուսերենը հայերենի հետ միասին պաշտոնական լեզու դարձնելու վերաբերյալ։

«Իհարկե, մենք այս փուլում դեռևս ԱԺ-ում համապատասխան քննարկումներ չենք ունեցել, և վաղ է որևէ գնահատական տալ, թե ինչպես է նախագիծն ընդունվում, որովհետև այս պահին օրենքը գտնվում է  կառավարությունում։ Մեկ ամսվա ընթացքում նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո, Կառավարությունը պետք է տա իր եզրակացությունը, որից հետո քննարկումներ ենք սկսելու ԱԺ համապատասխան հանձնաժողովում։ Դրանից հետո մոտավորապես կիմանանք, թե պատգամավորներն ինչպիսի կարծիք ունեն։ Այս ընթացքում մենք կազմակերպելու ենք նաև հանրային լսումներ՝ մինչև կառավարության եզրակացությունը, որպեսզի նաև իմանանք, թե հանրության լայն շերտերն ինչպես են վերաբերում նախագծին։ Կհրավիրենք համապատասխան ոլորտի մասնագետներին, մենք բաց ենք քննարկումների և առաջարկների համար, դրա արդյունքում կընտրենք օպտիմալ տարբերակը»,- եզրափակեց Արամ Հարությունյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>