Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
11
Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Պատերազմ Արցախում
Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով

Պատերազմի ընթացքում մոռանում ես ինքդ քեզ

Պատերազմի դժվարին օրերին սպիտակ բանակն ամուր կանգնած էր հայրենիքի պաշտպանների կողքին: Նրանց շարքերում էր նաև Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Ռուբեն Թորոսյանը, որը պատերազմի ընթացքում որպես վիրաբույժ կամավոր աշխատանք է կատարել Երևանի կայազորային հոսպիտալում:

«Մեզ մոտ կային ինչպես հետվիրահատական շրջան անցնող զինվորներ, կամավորներ, այնպես էլ ծանր վնասվածք ունեցող և պատերազմի դաշտում լուրջ վիրավորում ստացած անհատներ: Վիրավորների հոսքը շատ մեծ էր: Երբեմն առավոտից մինչ ուշ գիշեր եղել եմ հոսպիտալում: Կորոնավիրուսով վարակվելուց և լավանալուց հետո սկսեցի աշխատել կորոնավիրուսով հիվանդ վիրավորիների հետ»,-պատմում է ապագա վիրաբույժը: 

Ռուբեն Թորոսյանի խոսքով՝ խաղաղ պայմաններում անհոգությունը համար մեկ ընկերն է բժշկի համար. «Տեխնիկապես հագեցած այս դարում, որտեղ դու կարող ես նախօրոք հետազոտել և բացահայտել ցանկացած խնդիր, տեսնել որևիցե բարդություն, դժվար է լինել այնքան զգոն, երբ շուրջդ ուղղակի քաոս է: Երբ դուրս ես գալիս մարդկային կարողությունների սահմանից, անում՝ անհնարինը, օրվա վերջում է միայն, որ հասկանում ես հոգնածությանդ աստիճանը»: 

Պատերազմի ընթացքում, ապագա վիրաբույժը, սովորել է մոռանալ ինքն իրեն: «Երբ կարիք է լինում օգնել, սովորում ես ապրել անկախ ամեն ինչից, թեև դժվար է ու ցավալի ամեն մի վիրավորի և պացիենտի հետ վերապրել իր ցավն ու հոգու դառնությունը, բայց միայն այդպես կարող ես մարդ մնալ: Վիրահատարանում զգացմունքները թշնամի են բժշկի համար, բայց դրանք չի կարելի դեն նետել, պարզապես վիրահատարան մտնելիս ամեն անգամ հանել ու հագնել է պետք: Սա ամենակարևորն էր, որ սովորեցի»:

Ռուբեն Թորոսյանը հանգամանքների բերումով է որոշում կայացրել դառնալ բժիշկ: «Որոշմանս համար հարազատ եղբորս մահն է ազդեցություն ունեցել: Երբ նա մահացավ սրտի արատից, որոշեցի «վրեժ» լուծել հիվանդությունից, և միակ տարբերակը բժիշկ դառնալն էր: Նեղ մասնագիտություն ընտրել եմ վիրաբուժությունը, որովհետև այդքան տարի համալսարանում սովորելուց հետո հասկացա, որ կուզեմ ձեռքերս ևս օգտագործել բժշկության մեջ, դրա համար նախապատվությունը տվեցի վիրաբուժությանը, այլ ոչ թե թերապիային»,-նշում է ԵՊԲՀ սովորողը:

Խոսելով բժշկին բնորոշ կարևոր հատկանիշների մասին՝ Ռուբենը շեշտում է, որ բժշկին նախ և առաջ անհրաժեշտ է լինել մարդ. «Երկար ժամանակ արյան ու վերքի հետ շփվելով, բժիշկները շատ հաճախ կորցնում են այդ հատկանիշը և պացիենտին սկսում են վերաբերվել որպես օբյեկտ, այլ ոչ թե էմոցիաներով, անցյալով ու ապրումներով լի մի մարդու, որն ունի իր կյանքի պատմությունը, իր փորձը, արժանիքներն ու առավելությունները: Բժիշկը պետք է ունենա սեր մարդու նկատմամբ, առանց այս հատկանիշի բժիշկը նմանվում է սովորական սպասարկման ոլորտի աշխատողի, որտեղ բժիշկը վաճառողն է, իսկ վաճառասեղանին դրված է առողջությունը»,-անկեղծանալով իր խոսքն ամփոփում է ապագա մասնագետը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>