«Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան
20
Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Պատերազմ Արցախում
«Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան «Նոր ուժը» ևս դիմեց ՍԴ` պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները

Արցախում ծառայության են մեկնում տեղահանված ընտանիքիների զավակները. ծնողները բնակարանային խնդիր ունեն

Արցախում պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկների ընտանիքները լուրջ խնդրի առաջ են կանգնած։ NEWS.am–ի տեղեկություններով՝ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքների 18–ամյա բնակիչները ևս այս օրերին մեկնում են ծառայության, սակայն Արցախի կառավարությունը, մինչ այս պահը չի լուծել շատ ընտանիքիների բնակարանային խնդիրը։ NEWS.am–ին դիմած Հադրութի բնակիչներից մեկը, ում որդին այսօր մեկնել է ծառայության, տեղեկացրեց, որ նոյեմբերի 9–ի համաձայնագրից հետո վարձով է բնակվում Ստեփանակերտում, սակայն տանտերը պատրաստվում է վաճառել տունը, իսկ այլ տուն վարձելու համար ոչ հնարավորություն ունի, ոչ էլ ժամանակ։ Բանն այն է, որ Ստեփանակերտում բնակարանների վարձավճարներն արհեստականորեն աճել են, իսկ մատչելի պայմաններով բնակարան գտնելը դարձել է իսկական գլխացավանք։ Հադրութեցի կինը, ով պատերազմի ժամանակ կորցրել է հարազատներին, տունը, հայրենիքը, դեռևս ընդգրկված չէ տեղահանված բնակչությանը ժամանակավոր կացարաններով ապահովելու պետական ծրագրում, և ինքն է վճարում բնակարանի վարձը։ «Հադրութեցի նորակոչիկներից որևէ մեկը զորակոչից չի խուսափել, բոլորը մեկ մարդու պես ներկայացել են զորակոչին և պատրաստ են ծառայելու կորցրած հայրենիքի համար, բայց, պարզվում է, պետությունը թքած ունի այդ նույն զինվորների ծնողների վրա»,–ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ թշնամուն հանձնված Հադրութի շրջանի բնակիչներից շատերը մինչ այս պահը բնակարանով ապահովված չեն։

«Ես մինչ օրս պետական որևէ ծրագրից աջակցություն չեմ ստացել, գնում եմ գրանցվելու, որ թեկուզ մի կենցաղային իր ստանամ, ասում են գրանցումը վերջացել է արդեն։ Շատ անկազմակերպ և բարձիթողի վիճակ է տիրում»,–դժգոհեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Արցախի կառավարությունը տեղեկացրեց տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլի մեկնարկի մասին։

NEWS.am–ի հետ զրույցում ԱՀ Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի խորհրդական  Անի Թովմասյանը հայտնեց, որ իրենց դիմած տեղահանված բոլոր ընտանիքներն ապահովվել են ժամանակավոր կացարաններով։

«Բոլոր տեղահանվածների մասով կա ծրագիր, որ պետությունը վարձավճարը փոխանցում է։ Եթե օրինակ այն բնակարանը, որտեղ բնակվում է տեղահանված վնակիչը, վաճառում են, այդ քաղաքացին ուրիշ տուն է գտնում և նոր պայմանագիր է կնքվում արդեն նոր տանտիրոջ հետ»,–ասաց Թովմասյանը։ Դիտարկմանը, արդյոք պետությունն աջակցու՞մ է տեղահանված բնակիչներին վարձով բնակարան գտնելու հարցում, նախարարի խորհրդականը պատասխանեց.

«Եթե մարդը մնում է անօթևան, դիմում է մեզ և մենք ժամանակավոր կացարաններում ստեղծում ենք պայմաններ՝ նրանց տեղավորելու համար»։

 Հարցին, թե տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի շրջանակներում արդյոք առաջնահերթություն տրվում է այն ընտանիքներին, որոնց զավակները զորակոչվում են բանակ, խորհրդականն արձագանքեց.

«Ոչ, նման արտոնություն չկա»։

Հիշեցնենք, որ Հայաստանում և Արցախում հունվարից մեկնարկել է ձմեռային զորակոչը։ Փաստացի, զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիները ծառայելու են միայն հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում, իսկ Արցախի Հանրապետության 410 կմ-անոց նոր առաջնագծի անվտանգությունն ապահովելու է Արցախի Պաշտպանության Բանակը։ 2020թ. նոյեմբերի 9–ի համաձայանգրով՝  5 տարի ժամկետով Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>