ՔՊ-ական ռեժիմը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը. փաստաբանները՝ Սաղաթելյանի «գործի» մասին «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան
25
Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Պատերազմ Արցախում
Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Մեր ճանճերի տիրակալը Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան ՔՊ-ական ռեժիմը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու «Էսրա» հիմնադրամի նախագահը քննարկել են հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները Դանիել Իոաննիսյանը ներկայանում է որպես անկախ դիտորդ, ինձ թվում է, որ նա ՔՊ վստահված անձն է. Չալաբյանի կին Եթե Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի հանդիպելու կարիքը լինի, կհանդիպեն. Լևոն Քոչարյան Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը. փաստաբանները՝ Սաղաթելյանի «գործի» մասին Ադրբեջանցիների վերադարձի թեման՝ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է. Օսկանյան Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Փաշինյանի միջև բանակցային գործընթացը. Քուրթուլմուշ ԱՄՆ-ն և Իրանը տարաձայնություններ ունեն համաձայնագրի շրջանակներում «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը Փաշինյանի ու ՔՊ-ի սիրելի գործընկեր Ալիևը մեղադրում է Հայաստանին՝ «մշակութային ցեղասպանության» համար Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման. ՀԱՊԿ Հայաստանի ռազմավարական ընտրությունը կարևոր է Ռուսաստանի համար․ Պեսկով Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում «Մայր Հայաստանը» ՄԻՊ-ի գրասենյակի մոտ վաղը ակցիա կիրականացնի՝ ի պաշտպանություն կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան «Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել «7-8 հոգով եկան, բոլորս քնած էինք». Ավետիք Չալաբյանի կինը մանրամասներ է հայտնում «Փորձել են հարցախույզ անել հայտարարությունը ստորագրած 50 անձանցից 4-ի շրջանում»․ Մանուկ Սուքիասյան Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը Վեհափառը պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով

Փող՝ հողի դիմաց․ Ավինյանը տները կորցրած շուռնուխցիներին գործարք է առաջարկել

«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Ավինյանը, ինչպես հայտնի է, գործուղվել է Սյունիք։ Կապանի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ երեկ մարզի համայնքների ղեկավարների հետ պետք է հանդիպում տեղի ունենար Կապանում, սակայն համայնքների ղեկավարները բոյկոտել են հանդիպումը՝ ոչ ոք չի ներկայացել։ Ավինյանն այցելել է Շուռնուխ և Որոտան, որտեղ բնակիչների հետ զրույց է տեղի ունեցել։ Մարդիկ դժգոհել են կառավարության անտարբերությունից, մեղադրել անգործության մեջ։ 

Իշխանության ապիկար քաղաքականության պատճառով իրենց տները թշնամուն հանձնած գյուղացիներին փոխվարչապետը վստահեցրել է, որ նոր տներ կկառուցվեն։ Թեև այս խոստումը տևական ժամանակ է՝ հնչում է իշխանական ներկայացուցիչների կողմից, ովքեր պարբերաբար պետական միջոցներով գործուղվում են Սյունիք և սահմանամերձ գյուղեր, փաստը մնում է փաստ, որ այդ խոստումների արդյունքը դեռ զրո է։

Անգամ ֆեյքերի ՊՈԱԿ-ն էր այդ մասին տեսանյութ պատրաստել, որտեղ կրկին հայտարարվել է, թե Սյունիքում իրենց տները կորցրած բնակիչների համար տներ կկառուցվեն, սակայն մինչ օրս ոչ մի գործնական քայլ չկա, ամեն ինչ սահմանափակվում է հայտարարությունների մակարդակում։

Ժամանակ առ ժամանակ հանրության դժգոհությունը զսպելու համար հերթական պաշտոնյան է գործուղվում մարզ, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված խայտառակ փաստաթղթի հետևանքները մեղմացնելու ժամանակավոր լուծումներ առաջարկի։ Այս անգամ Ավինյանի հերթն է՝ խոստումներ տալու։

Փոխվարչապետն իր ֆեյսբուքյան էջում նաև գրառում է կատարել՝ նշելով, որ բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն, ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը։

Ավինյանի այցից պարզ է դառնում, որ բնակիչների հետ ամենակարճ ճանապարհը Փաշինյանի համար ոչ թե սահմանազատման հարցերն են, ոչ թե հօգուտ Սյունիքի՝ թշնամու հետ բանակցելն է ու թշնամուն հայկական գյուղերից քշելը, այլ ունեզրկված գյուղացուն փողով ժամանակավոր լռեցնելը։

Մենք զրուցեցինք Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ, նա հաստատեց, որ Ավինյանը փորձել է հանդիպել համայնքապետերի հետ, սակայն ինքը չի հանդիպել։ Հարցրինք՝ ճի՞շտ է, որ համայնքապետերը բոյկոտել են հանդիպումը, Փարսյանը կրկին պատասխանեց․ «Մենք չենք հանդիպել»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>