Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
27
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Պատերազմ Արցախում
Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ)

ՀՀ իշխանությունը կրկին խաբեց. Շուռնուխում թաղամաս կառուցելու ժամկետը դարձյալ հետաձգվեց

Հայաստանի իշխանությունը հերթական անգամ չի կատարել իր խոստումը և խախտել է Սյունիքի Շուռնուխ գյուղում նոր թաղամասի կառուցման ժամկետները։ Այս մասին գրում է armeniasputnik.am-ը:

Դեռ երկու տարի առաջ կառավարությունը խոստացել էր գյուղի արևելյան հատվածի բնակիչների համար ամենակարճ ժամկետում կառուցել 13 նոր տուն։ Այդ հատվածն ամբողջ գույքի հետ 2021 թվականի հունվարին Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել։

Ի սկզբանե նախատեսվում էր շինարարությունն ավարտել 2021 թվականի ամռանը, ավելի ուշ Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կառավարության նիստում հայտարարել էի, որ շինարարության ավարտը տեղափոխվել է մինչև 2021 թվականի վերջ։ Բայց այդ ժամանակ էլ գյուղի բնակիչներին հիասթափություն էր սպասում։

2021 թվականի նոյեմբերին կառավարության նիստում Ղուլարյանը հայտարարեց, որ տները պատրաստ կլինեն 2022 թվականի առաջին կեսին։ Բայց այդ ժամանակահատվածում էլ թաղամասը չկառուցվեց: 

2022 թվականի օգոստոսին ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը կոմիտեից հայտնել էին, որ աշխատանքների ավարտի ժամկետը տեղափոխվել է 2022 թվականի չորրորդ եռամսյակ։ 2022 թվականի նոյեմբերի 1-ին Ղուլարյանը խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ նշել էր, որ «մինչև տարեվերջ 13 տուն (շինարարությունը - խմբ.) ամբողջությամբ կավարտենք, անհանգստանում ենք, որ բարեկարգման աշխատանքներն ինչ-որ չափով կտեղափոխվեն հաջորդ տարի, բայց տների հարցն այս տարի կլուծենք»։

Մի քանի օր առաջ մեր նկարահանող խումբը այցելեց Շուռնուխ և հերթական անգամ համոզվեց, որ թաղամասի շինարարությունն ավարտվելուց շատ հեռու է. երկու տան դեռ միայն հիմքն է գցված։ 

Տների ապագա տերերը դեռ ստիպված են ապրել Գորիսում` բարեկամների տներում, իսկ ոմանք՝ գյուղի դատարկ տներում ու տնակներում։ Համայնքապետն էլ ապրում է համայնքապետարանի շենքում։ 

Խմելու ջրի խնդիրներ 

Նոր թաղամասի կառուցումից անմիջապես հետո պետք է լուծել տները խմելու ջրով ապահովելու հարցը։ Գյուղում դրա հետ կապված խնդիրը շատ սուր է։ 

Մինչև գյուղի բաժանումը Շուռնուխի տները 3 աղբյուրից էին ջուր ստանում։ Դրանցից մեկը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Երկրորդ աղբյուրը գրեթե ցամաքել է, այն ընդամենը երկու տուն է սնում։ Մնացել է մեկը, բայց դրա ծավալները չեն հերիքի ամբողջ գյուղի համար։ Ջրավազանը գրեթե միշտ դատարկ է, քանի որ դրա մեջ լցվող ամբողջ ջուրը անմիջապես սպառվում է:

«Ջուրն այնքան բարակ է, որ անցած գիշեր սառել է։ Եթե 13 նոր տներն ավարտեն, ջուրը չի հերիքի», - ասաց համայնքապետ Հակոբ Արշակյանը։ 

Ընդ որում, նույն ջուրն օգտագործվում է տնամերձ տնտեսությունների ոռոգման համար, այլ ռեսուրսներ չկան։ Արշակյանի խոսքով՝ գյուղ կատարած այցի ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը առաջարկել է գյուղացիներին ջրամատակարարման նոր աղբյուր գտնել` խոստանալով, որ իշխանությունն անհրաժեշտ ենթակառուցվածք կկառուցի՝ անկախ հեռավորությունից։

Էլեկտրաէներգիայի անջատումներ

Մինչև վերջերս գյուղին չէր բավականացնում նաև էլեկտրականությունը։ Վերջերս տրանսֆորմատորը փոխարինեցին, բայց ձմռանը այլ խնդիր առաջացավ։ 

«Էլեկտրաէներգիան Բարձրավան գյուղի անտառով է անցնում։ Երբ ձյուն է գալիս, ծառերի ճյուղերը ծանրությունից ընկնում են լարերի վրա։ Մի քանի շաբաթ առաջ լարերով 3 սյուն ընկել է», - ասաց Արշակյանը։ 

Սյուները կրկին տեղադրել են, սակայն խնդիրը գլոբալ առումով չի լուծվել։ Կա՛մ այս հատվածը պետք է մաքրվի ճյուղերից, կա՛մ պետք է էլեկտրահաղորդման գծերը անցկացնել ՝ շրջանցելով անտառապատ տարածքը։ Դրա համար անհրաժեշտ է լարերի մի մասը (4 կմ երկարությամբ) անցկացնել Տանձավեր-Շուռնուխ նոր ճանապարհին զուգահեռ։ 

Իշխանությունը խոստացել է դա էլ անել։ Մշտական տրանսպորտ չկա Այլ խնդիրների թվում է տրանսպորտային հաղորդակցությունը։ Ամեն օր Շուռնուխ է գալիս ուղևորատար «Ուրալը», որն այստեղ (ինչպես նաև Բարձրավան և Որոտան գյուղեր) բերում է ուսուցիչների՝ հիմնականում Գորիսից։ Իսկ երկուշաբթի և ուրբաթ այն Գորիս է տանում և հետ բերում նաև երեք գյուղերի բնակիչներին։ «Բայց դա էլ անկայուն է, երբեմն մեքենան շաբաթը մեկ է գալիս», - ասում է գյուղապետը։ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակելուց հետո Շուռնուխից Գորիս ճանապարհը Բարձրավան գյուղով զգալիորեն երկարել է։ Նախկինում ճանապարհը մայրուղով մոտ 28 կմ էր, այժմ գրունտային ճանապարհը Բարձրավանով 64 կմ է, խոտ գյուղով՝ 48 կմ (ճանապարհը վատն է)։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan