Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն»
26
Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Պատերազմ Արցախում
Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր էդ մանդատը ունենան. Նարեկ Կարապետյան Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ Զախարովա․ Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ Իրավական բոլոր հիմքերը կան, որ ՍԴ նախագահն ու դատարանի անդամները Վահագն Հովակիմյան չդառնան. Սուրենյանց Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Օսկանյան Ընտրություններին վարչական ռեսուրսի կիրառումը վտանգավոր է նրանով, որ անտեսանելի կերպով փոխում է ամբողջ ընտրական միջավայրը. Դրմեյան Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն» Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանը և Օմանը. Իրանի ԱԳՆ Տիկին Սաֆարյանը կատարել է արտահայտություն, որ վերադարձ անցյալին չի լինելու․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով (տեսանյութ) ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան Միջնորդում ենք, որ հակասահմանադրական ճանաչվի անհնարինության ինստիտուտը. Օրբելյան Սերդար Քըլըչը շնորհավորել է «իրենց» Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու «ընտրվելու» առիթով Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան «Հրապարակ»․ ՍԴ-ն արդեն խախտել է կարգը` ՔՊ-ին քննությանը մասնակից դարձրել ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել 18 վագոն բենզին և 8 վագոն դիզելային վառելիք Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան «Հայաստանի առևանգումը» կամ ո՞վ է «փախցնելու» Փաշինյանին. DW-ի ծաղրական, բայց դիպուկ ակնարկը ԱԺ նախագահի պաշտոնում Թուրքիայի հետ բանակցություններ վարելու մանդատ ունեցող անձին առաջադրելը բացահայտ ժեստ է Թուրքիային. Շարմազանով

Ֆրանսիան իր հստակ եւ անկողմնակալ կեցվածքն է ցուցաբերել պատերազմի առաջին իսկ օրից. Արա Այվազյան

ԱԳ նախարար Արա Այվազյանի մեկնաբանությունը «Հանրային հեռուստաընկերությանը» Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ հանդիպման արդյունքներով:
 
Արա Այվազյան. «Այս անգամ այս այցի նպատակն է ընդլայնել մեր տնտեսական օրակարգը։ Եվ պետքարտուղարը Հայաստան է ժամանել շատ մեծ ներկայացուցչական պատվիրակությամբ, որն արդեն մի քանի օր է՝ այստեղ է՝ կազմված Զարգացման ֆրանսիական գործակալության, արտաքին գործերի նախարարության և նաև ֆինանսների ու գանձապետարանի ներկայացուցիչներից։ Եվ մենք քննարկումներ ենք ունեցել Հայաստանի զարգացման և նաև ապագայում կարևոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ։ Երկու արտաքին գործերի նախարարությունները մեծ անելիք ունեն այս կարևոր առաքելությունը՝ կյանքի կոչելու և մեր համատեղ քայլերը հստակեցնելու առումով։
 
Բնականաբար, մենք չենք կարող չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, և պետք է հատուկ նշեմ, որ Ֆրանսիան իր հստակ և անկողմնակալ կեցվածքն է ցուցաբերել հենց պատերազմի առաջին իսկ օրվանից։ Նկատի ունեմ, նախևառաջ, նախագահ Մակրոնի և արտաքին գործերի նախարար Լը Դրիանի հասցեական հայտարարությունները, որոնք ի ցույց դրեցին, թե որ երկիրն է սանձազերծել ագրեսիան Արցախի դեմ։ Ինչպես նաև մատնանշելու Թուրքիայի ներգրավվածության վտանգավորությունը՝ հատկապես հաշվի առնելով նաև զինյալ ահաբեկիչների և վարձկանների ներգրավվածությունն այս տարածաշրջանում, ինչը նաև վտանգ է ներկայացնում միջազգային խաղաղությանն ու կայունությանը։
 
Բնականաբար, մենք անդրադարձել ենք անհապաղ լուծում պահանջող խնդիրներին, առաջին հերթին գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Ե՛վ Ֆրանսիան, և՛ ֆրանսիացի պաշտոնյաները մեծ ուշադրություն են դարձնում այս հումանիտար հարցերի արագ լուծմանը։ Մենք շնորհակալ ենք գործադրած ջանքերի համար։ Հուսով եմ, որ Ադրբեջանը շուտով կհրաժարվի այս պատանդառության քաղաքականությունից, հակառակ դեպքում այն շատ խնդրահարույց է լինելու պաշտոնական Բաքվի համար:
Քննարկել ենք նաև մեր մշակութային ժառանգության պահպանության հարցը: Մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին և Արտաքին գործերի նախարար Լը Դրիանին, որոնք նաև մեզ աջակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակում, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ում:
 
Եվ վստահաբար ունեցել ենք շատ հետաքրքիր քննարկումներ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, կայունության և խաղաղության մասին, և վստահ եմ, որ մեր արդյունավետ երկխոսությունը կշարունակվի ապագայում: Ես կարծում եմ, որ այս տարի մենք կունենանք բավական ակտիվ երկխոսություն, այցեր և նաև լավ արդյունքներ»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>