ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի ՔՊ-ն 7 տարվա մեջ բերել է պատերազմ, ավեր, մահ, տարածքային կորուստներ, վիշտ և նվաստացում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
8
«Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Վաղարշապատում ՔՊ-ն ունի երկու դաշնակից՝ վարչական ռեսուրսը և անտարբեր քաղաքացին․ Թևանյան (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում (տեսանյութ) Ինչո՞ւ է Էրդողանն Արևմուտքի հետ միասին փորձում կազմաքանդել նաև Վրաց եկեղեցին «Իրավական կամակատարությունների դակումը կատարում է Դատախազությունը». «Մայր Հայաստան»-ը ակցիա է իրականացրել Մեզ ամենուր ջերմորեն են դիմավորում․ «Մայր Հայաստան»․ Գրիշա Հարությունյան ՔՊ-ն պետք է հեռացվի ընտրարշավից․ խայտառակ խախտումներ են արել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Այսօր պետք չէ կանգնել առյուծների առաջ՝ նահատակ դառնալու համար, բավական է կանգնել Ճշմարտության կողքին. Ռուբեն վարդապետ Զարգարյան Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտում է Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող ճնշումները «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Ո՞ւր է 5 միլիարդ 751 միլիոնը (տեսանյութ) ՀՀ անվտանգության մասին Նոյեմբերի 16-ին պետք է մերժել ՔՊ-ին և նրա կցորդին. Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ն 7 տարվա մեջ բերել է պատերազմ, ավեր, մահ, տարածքային կորուստներ, վիշտ և նվաստացում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հ2-ի անդրադարձը «Մայր Հայաստանի»՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիային Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Միացի՜ր, որ փոխենք. Էջմիածին (տեսանյութ) 7 ամիս անց Գևորգ Ստեփանյանի ընտանիքի մեքենան այրելու պատվիրատուները բացահայտված չեն Վահան Քերոբյանը ձերբակալվել է Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ «Մայր Հայաստանը» ծանոթացել է Այգեշատի խնդիրներին և խոստացել լուծումներ․ 5-րդ ալիքի ռեպորտաժը Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Անիմաստ ու անարդյունավետ․ «Կարճ ասած» Զոհաբերելու են կարգալույծ Ստեփան Ասատրյանին. Աննա Գրիգորյան Հայտնաբերվել է որոնվող արցախցի երիտասարդի մարմինը Սա բռնապետություն է․ քաղբանտարկյալների թիվը մեծանալու է․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանը դրսում վախկոտ ու պուպուշ է, իսկ ներսում՝ ագրեսիվ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Նոր գաղտնալսված տեսանյութեր են տարածվելու հոգևորականների մասին․ Եկեղեցին ուզում են վարկաբեկել (տեսանյութ) Վաղարշապատում ՔՊ-ն ունի երկու դաշնակից՝ վարչական ռեսուրսը և անտարբեր քաղաքացին․ Թևանյան (տեսանյութ) «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է» Ակտիվ զննության են ենթարկվում հոգեւորականների հեռախոսները

Ինչո՞ւ Մակրոնը որոշեց անցկացնել արտահերթ ընտրություններ, որտեղ պիտի հաղթանակ տոնեին Մարին Լե-Պենի կողմնակիցները

Ինչպես հայտնի է, Ֆրանսիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները անցկացվում են 5 տարին մեկ:

Վերջին անգամ այդ ընտրություններն անցկացվել էին 2022 թվականին, որտեղ նախագահականում Մակրոնը հաղթանական տարավ Լե Պենի հանդեպ, իսկ խորհրդարանական ընտրություններում «կենտրոնամետ» Մակրոնին հաջողվեց, խաղալով աջերի և ձախերի միջև եղած հակասությունների վրա, խորհրդարանում ձևավորել փխրուն մեծամասնություն:

Սակայն վերջին երկու տարիների ընթացքում իր վարկանիշը կտրուկ անկում ապրեց, իսկ իր դիրքերը խորհրդարանում խալխլվեցին:

Ինչպես  հայտնի է, Մակրոնը նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվել էր 2017-ին, իսկ 2022-ին՝ վերընտրվել: Իսկ դա նշանակում է, որ հաջորդ 2027-ին նա չի կարողանա վերընտրվել այդ պաշտոնում, քանի որ Ֆրանսիայի սահմանադրությունը թույլ չի տալիս մեկ մարդուն երկրու անգամից ավել վերընտրվել նախագահի պաշտոնում:

Դա նշանակում է, որ Մակրոնը 2027-ին չի կարողանալու վերընտրվել նախագահի պաշտոնում, մյուս կողմից աջերի ճամբարում Լե Պենի մակարդակի գործիչ հորիզոնում դեռ չի երևում:

Դա իր հերթին նշանակում է, որ 2027-ի նախագահական ընտրություններում այս պահի դրությամբ մեծ հնարավորություն ունեն ծայրահեղ ձախ Մելանշոնը և նույնպես ծայրահեղ, բայց աջ՝ Լե Պենը:

Ֆրանսիան այսօր պառակտված է մի շարք օբյեկտիվ պատճառներով, և շատ շրջանակներ մտավախություն ունեն, որ 2027-ին այդ երկիրը կարող է հայտնվել մեծ բախումների առջև, եթե քաղաքական կենտրոնում չհայտնվի մի ազդեցիկ գործիչ:

Փորձագետների կարծիքով Մելանշոնի հաղթանակը քիչ հավանական է, քանի որ նրա ծրագրերը իրականության հետ որևէ կապ չունեն:

Օրինակ նա առաջարկում է մինիմալ աշխատավարձը բարձրացնել մինչև 1600 եվրո, որի հետևանքով բիզնեսի զգալի մասը կհեռանա այդ երկրից և ավելի քան 500.000 ֆրանսիացի  կկորցնի իր աշխատանքը:

Փոխարենը Լե Պենը առաջարկում է իջեցնել հարկերը, ինչը կբերի բիզնեսի ակտիվացման, և որից հետո կարելի կլինի խոսել աշխատավարձների բարձրացման մասին: Սակայն Լե Պենի միգրացիոն քաղաքականության առաջարկները, կարող են բերել մեծ բախումների Ֆրանսիայում, քանի որ այդ առաջարկությունների մեջ կան դրույթներ, որտեղ քաղաքականությունից կարող են զրկվել քաղաքացիներ, որոնց ծնողները քաղաքացի չեն եղել:

Բացի այդ, Լե Պենի առաջարկների մեջ կարմիր թելով անցնում է այն գաղափարը, որ բիզնեսի ակտիվացումից պիտի հիմնականում օգնտվեն աշխատանքի շուկայի քաղաքացիություն ունեցող ներկայացուցիչները, ինչը արաբական ծագում ունեցող ֆրանսիացիների մոտ խիստ դժգոհություն է առաջացնում:

Սակայն շատերը համոզված են, որ մի օր Ֆրանսիան խիզախություն է ունենալու ընդունել Լե Պենի առաջարկները, որից վախենում են այդ երկրի քաղաքական կենտրոնի ներկայացուցիչները:

 Ինչ՞էր նշանակում  Մակրոնի  որոշումն արտահերթ ընտրությունների անցկացման մասին

Փորձագետների կարծիքով, այս որոշումով Մակրոնը ցանկանում է վարչապետի պաշտոնը հանձնել Լե Պենի ներկայացուցիչներին, ինքը մնալով նախագահի պաշտոնում, որպեսզի տարբեր ինտրիգների արդյունքում խանգարի աջերին վարել ինքնուրույն քաղաքականություն, ինչը կհիսթափեցնի ֆրանսիացիներին Լե Պենի կուսակցությունից, և ընտրազանգվածը 2027-ին կրկին կքվեարկի այդ երկրի քաղաքական կենտրոնի ներկայացուցչի օգտին:

                    Ի՞նչ ցույց տվեց հունիսի 30-ի ընտրությունների առաջին փուլը

2024 թվականի հունիսի 30-ին Ֆրանսիայում տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, որոնց երկրորդ փուլը հուլիսի 7-ին կընտրի Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության 17-րդ Ազգային ժողովի բոլոր 577 անդամներին:

Ընտրություններին մասնակցում էին չորս հիմնական դաշինքներ.

-Մակրոնին աջակցող կենտրոնամետների դաշինքը, որը կոչվում է «Անսամբլ» քաղաքական դաշինքը, որը հավաքեց ձայների մոտ 20 տոկոսը

-Լե Պենի ղեկավարած «Ազգային Միավորումը» (RN), որը հավաքեց ձայների ավելի քան 34 տոկոսը

-Ձախերի դաշինքը, որը կոչվում է «Նոր Ժողովրդական ճակատ» (NEP), որը հավաքեց ձայների ավելի քան 29 տոկոսը

- Հանրապետականների դաշինքը (LR), որը հավաքեց ձայների ավելի քան 10 տոկոսը: Սրանք ավելի շատ հանդես էին գալիս աջ-պահպանողականների դիրքերից, և նրանց մի մասը հարում է Մակրոնին, իսկ մյուս մասը՝ Լե Պենին:

Այս պատկերը, ցույց է տալիս թե ինչ ծանր վիճակում է հայտնվել Մակրոնը:

Հասկանալի է, որ ամբողջական պատկերի մասին հնարավոր կլինի խոսել միայն ընտրությունների երկրորդ փուլից հետո, որը կկայանա հուլիսի 7-ին:

Ըստ ֆրանսիական օրենսդրության, առաջին փուլում հաղթանակ են արձանագրում այն գործիչները, որոնք հավաքել են մասնակցածների ձայների ավելի քան 50 տոկոսը, որը պիտի միաժամանակ ավելի շատ լինի,  գրանցվածների 25 տոկոսից: Հասկանալի է, որ մեծ մասը դժվար թե հաղթեր հենց առաջին փուլում, բայց այնուամենայնիվ կան նաև այդպիսիններ:

Երկրորդ փուլ անցնում են այն գործիչները, որոնք առաջին փուլում հավաքել են առաջին երկու տեղերը և այն երրորդ տեղի ներկայացուցիչները, որոնք  հավաքել էին  գրանցված ձայների ավելի քան 12.5 տոկոսը: Երկրորդ փուլի ընտրություններում արդեն  հաղթող է ճանաչվում   ձայների պարզ մեծամասնությունը ստացած գործիչը:

Գրեթե բոլոր փորձագետները կանխատեսում են որ Լե Պենի  RN-ը  ստանալու է խորհրդարանի 240-ից մինչև 270 տեղերը:

Բացարձակ մեծամասնության համար անհրաժեշտ է ստանալ 289 մանդատ ( 577-ի կեսից ավելին):

Սակայն պարզ է նաև, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող ստանալ այդքան տեղ, և դաշինքների ստեղծումը անխուսափելի է լինելու:

Հենց դրա վրա էլ հույսը դրել է Մակրոնը, որպեսզի թույլ տա Լե Պենին ձևավորել փխրուն դաշինք, որը չի կարողանա լուծել ոչ մի խնդիր և 2027-ի շեմին արդեն կկորցնի իր ձայների մեծ մասը:

Լե Պենն արդեն հայտարարել է,  որ փխրուն կոալիցաների  ձևավորման, ինչպեսև՝ ամեն գնով իշխանության ձևավորման կողմնակից չէ:

Ինչպիսին կլինեն այդ երկրում զարգացումները հուլիսի 7-ից հետո,  և ով կդառնա վարչապետ, ով կկարողանա աշխատել նախագահ Մակրոնի հետ, ցույց կտան մոտակա ժամանակները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan