Իմ Քայլի փակ ժողովի ժամանակ Փաշինյանը առաջարկել է երկու տարբերակ
Դիտել նաև
Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ
«Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան
«Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել
Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Ինչպես պատերազմի 44 օրերի ընթացքում էր Փաշինյանը բոլորին համոզում, որ ամեն ինչ վերահսկվում է իր կողմից, այնպես էլ հետպատերազմական շրջանում է իր թիմակիցներին նույնը համոզում։ Պատերազմը դեռ չսկսած բոլորը գիտեին նրա ելքը, եթե այն շարունակվի 7 օրից ավել։ Բայց Փաշինյանը ստիպեց ազգին 44 օր արյուն քամել և նոր հանձնվել։
Հետպատերազմական շրջանում էլ Փաշինյանը լավ գիտակցելով, որ վերջում ամեն ինչ թողնել և փախնելու է՝ շարունակում է մեզանից արյուն քամել։
Իմ Քայլի փակ ժողովի ժամանակ Փաշինյանը առաջարկել է երկու տարբերակ.
1. Ընտրել նոր վարչապետ ի դեմս Պապիկյան Սուրենի,
2. Փաշինյանը մնա վարչապետ և լինեն տեղային փոփոխություններ։
Երկու տարբերակն էլ ունեցել են մի նպատակ՝ կանխել դավաճանների թիմից լքողներին, վստահություն տալ, որ Փաշինյանը վերահսկում է ամեն ինչ։ Իհարկե խելացիների մոտ այդ խաղը չանցավ և դաշինքը լքողներ եղան, բայց իրենցից ոչինչ չներկայացնողները շարունակեցին Փաշինյանի հետ կիսել դավաճանի պիտակը։
Եվ ինչպես այդ խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց ժամեր առաջ Փաշինյանը իր հարճերի հետ միասին բոլորին համոզում էր, թե հաղթելու ենք և Շուշին չի ընկել, այնպես էլ երկիրը վերջնական քանդելուց և փախնելուց օրեր առաջ նա տալիս է թևեր իր կողակիցներին՝ որոնց կտրվելու պահը մահացու ցավոտ է լինելու։
Պապիկյան Սուրեն, քո ձեռքերն էլ են արյունոտ, պատրաստվի դատի, բան չմնաց, քո համար էս երկրից ելքի ճանապարհ չի լինելու։
Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

