Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ)
10
Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Պատերազմ Արցախում
«Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը

Օրերից մի օր, մեր «սրտի վարչապետ» Նիկոլը այդ կպչում մտքերով տարված, պատահաբար հայտնվում է Դուշանբե քաղաքում, ու վերելակներից մեկում էլի պատահաբար հանդիպում է ինչ որ բեղավոր մարդու

Իրականում ամեն բան շատ ավելի տխուր ու ողբերգական է, քան կարելի էր պատկերացնել: Բայց Նիկոլի համար, ինչպես կյանքը ցույց է տալիս, ոչ մի ողբերգություն էլ չկա՝ քանի դեռ իշխանության ղեկին է: Մենք ապրում ենք շեքսպիրյան մի տրագիկոմեդիայում, որտեղ Նիկոլն իրեն թույլ է տալիս ծաղրել մեր ժողովրդին։

Փաստորեն, այսօր ԱԺ-ում, հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Իվետա Տոնոյանի վրա՝ Նիկոլի մուննաթ գալու նպատակն այն էր, որ իրենից շնորհակալություն չեն հայտնել Շուռնուխի հարցը լուծելու համար:

Մարդը փաստորեն ասել էր, որ օրենքի գերակայության երկիր պետք է կառուցի՝ անունն էլ դնի “նոր Հայաստան”: 2018թ-ին ժողովրդի որոշ մասի օգնությամբ գրավելով իշխանությունը, Նիկոլը տեսավ, որ մի օրենք կա, որի անունն է “Վարչատարածքային բաժանման մասին” ՀՀ օրենք:

Կանչեց հարցրեց՝ թե սա ի՞նչ է: Իր լեգենդար իրավաբաններն էլ ասացին, որ ՀՀ բոլոր համայնքների սահմանների նկարագրության մասին օրենք է, բայց չասեցին, որ դա պետական սահմանի հետ կապ չունի: Քանի որ մեր Նիկոլն այդ ժամանակ պարապ էր, բացեց ու կարդաց: Կարդալով հասավ Շուռնուխ համայնքին, տեսավ, որ ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի արևելյան սահմանների նկարագրության մեջ նշված է նաև Ադրբեջան բառը:

Մարդը շատ զարմացավ, մտածեց, թե տեսնես ինչո՞ւ են օրենք ընդունող այդ նախկինները գրել Ադրբեջան, ինչի՞ չեն գրել օրինակ՝ Հորադիզ: Ու երկար ժամանակ այդ կպչուն մտքերը Նիկոլին սկսեցին տանջել, թե ինչպե՞ս լուծի այդ հարցը: Բայց նախկինների ժամանակ աշխատած նախարարները՝ հատկապես ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանն ու ՊՆ Դավիթ Տոնոյանը, մեր խեղճ Նիկոլից դավադրաբար գաղտնի էին պահում, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ունի արցախյան չլուծված հակամարտություն, որի համար ԵԱՀԿ-ն շուրջ 26 տարի հատուկ Մինսկի խմբի համանախագահություն է ստեղծել: 

Օրերից մի օր, մեր "սրտի վարչապետ" Նիկոլը, այդ կպչուն մտքերով տարված, պատահաբար հայտնվում է Դուշամբե քաղաքում, ու վերելակներից մեկում էլի պատահաբար հանդիպում է ինչ որ բեղավոր մարդու: Ծանոթանում են, նա էլ ասում է, որ ինքը Ադրբեջանի նախագահն է: Նիկոլն այդտեղ շատ է ուրախանում, որ վերջապես գտավ Շուռնուխ համայնքի արևելյան սահմանագծի հարևանին: Սկզբում ուզում էր միանգամից զանգեր շուռնուխցիներին աչքալուսանք աներ այդ առիթով, բայց հետո մտածեց, որ ավելի լավ է թող սյուրպրիզ լինի:

Այդտեղ էլ փաստորեն Նիկոլն արագ կողմնորոշվում է ու գտնում հարցի՝ օրենքով սահմանված ճիշտ լուծումը: Եվ հիմա մենք բոլորս պետք է իրեն շնորհակալություն հայտնենք, որ վերջապես “ՀՀ վարչատարածքային բաժանման մասին” օրենքում տեղ գտած նախկինների “սխալը” Նիկոլն ուղղել է: Հիմա արդեն իրականում Շուռնուխ համայնքը Նիկոլը քիփ կպցրել է Ադրբեջանին, այնպես ինչպես օրենքն է պահանջում: 

Ախր սաղ էլի այդ նախկիններն են մեղավոր. ասա, որ չէիք կարողանալու Ադրբեջանը կպցնել Շուռնուխին՝ ինչի էիք գրում, որ մեր Նիկոլն էլ այդքան չտանջվեր:

Այնպես, որ հարգելի հայրենակից, ազգային շահ, ազատամարտի զոհեր, պետության անվտանգություն, Հայրենիքի պատիվ, Հայի արժանապատվություն և նման հասկացություններն ըստ Նիկոլի՝ կարևոր չեն: Կարևորը՝ օրենքի տառը պահելն է: 

Հ.Գ.  

Բայց դե Նիկոլն էլ է հետաքրքիր տղա, նախկինում ընդունված շատ օրենքներ փոխել է, կամ նույնիսկ այսօր էլ իր գրած շատ օրենքների վրա թքած ունի, բայց այդ մի օրենքի “պահանջը” պարտադիր կատարել է:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>