Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան
10
Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Պատերազմ Արցախում
Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ)

Արարատ Միրզոյանի թուրքական գործակալ լինելու շոկային լուրից հետո ԱԺ նիստը սկսում է հանդարտ, ինչպես միշտ, կարծես թե ոչինչ չի կատարվել

Իրար հետ կապ չունեցող մի քանի իրադարձություններ պարզորոշ ցույց են տալիս, այն անառողջ բարքերը, որոնք կան մեր երկրում։ Դրանք հայկական ստանդարտներն են,  երբ մարդիկ տեսակետներն ու սկզբունքները փոխում են ոտքի վրա։ Վերջին օրերի զավեշտները են.

ԱԺ-ում հանդարտ է՝ ընդդիմության անհասկանալի լռությունը

Շաբաթ երեկոյից բոլորի խոսակցության թեման Արարատ Միրզոյանի թուրքական գործակալ լինելու թեման էր։ Առանց չափազանցության՝ համապետական շոկ էր։ Իսկ երկուշաբթի ԱԺ նիստը սկսում է հանդարտ, ինչպես միշտ, կարծես թե ոչինչ չի կատարվել։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները,  թվում էր թե ուրիշ այլ անելիք չպետք է ունենային, քան թեմայի հրատապ քննարկումը։ Բայց դա չեղավ։ Սա նոնսենս է. Երբ կա հրապարակային մեղադրանք, հրապարակային հայտարարություն, որ ԱԺ նախագահը հնարավոր է թուրքական գործակալ է, իսկ ԱԺ խմբակցությունները, առավել ևս ընդդիմադիր, ցույց են տալիս, թե ոչինչ երկրում չի կատարվել։ Անհասկանալի է նաև 17-ի ձևաչափի պասիվությունը. Կար երկու օր ժամանակ ընդդիմադիր խմբակցությունների հետ աշխատելու, կոնսուլտացիաների, բայց գործ չի արվել։

 

Ա1+ի անհասկանալի լռությունը

Տեղի ունեցավ կապուղիների մրցույթը։ Ա1+ ին դարձյալ կապուղի չտվեցին։ Ոչ ոք սրա մասին չի խոսում։ Սորոսի հիմնադրամի իրավապաշտպանները ծակերն են մտել, ոչ ոք երթ ու նստացույց չի անում, նույնիսկ Ա1+ ը ձայն չի հանում։ Հիմա էլ է Քոչարյանի մեղավորությունը, որ  Ա1-ին հեռարձակման լիցենզիա Նիկոլի ասելով, չեն տրամադրում։ Անդուր, անհասկանալի ստանդարտներ են գործում։

 

Անհասկանալի Գուրգեն Արսենյանը

Հետկապիտուլյացիոն Հայաստանում քաղաքական ամբիցիաներ է դրսևորում Գուրգեն Արսենյանը։ Իրեն բնորոշ անհիմն մենթորական տոնով եթերից դասեր է տալիս ու պաշտպանում Փաշինյանին։ Նույն Գ. Արսենյանը 2004 -ին Բաղրամյան Պողոտայում ընդդիմության հանդեպ ուժ կիրառելու համար՝ առավոտյան շնորհակալություն հայտնեց գործող Ռ. Քոչարյանին և իրավապահներին։

Նույն Գ. Արսենյանն էր, որը զուտ կոմերցիայի վրա կարողացավ ԱԺ ամբողջական խմբակցություն անցկացնել և հիմա ախպերություն է անում այն Փաշինյանի հետ, ով  ընտրակաշառքը և ընտրակեղծիքը ամենամեծ չարիքն ա համարում։

Ի դեպ, Նույն Գ. Արսենյանի կադրն է մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ում հանդեպ Նիկոլի իշխանության օրոք միջազգային հետախուզում են հայտարարում։

Եվ, վերջապես նույն Գ. Արսենյանը 2015-ին մինչև նախավերջին օրը դեմ էր Սահմանադրական հանրաքվեին, բայց Սերժ Սարգսյանի հետ հանդիպման տարվելուց ու հավանորեն որոշ կոմերցիոն հարցեր ճշտելուց հետո դարձավ «Այո»-ի կողմնակից։ Այնպես, որ «Նոր Հայաստանը» իր բարքերի այլանդակությամբ հաստատ չի զիջում հնին. Մարդիկ են նաև նույնը։

 

Վիգեն Երեմյան

«Իմ Ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>