Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ)
10
Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Պատերազմ Արցախում
«Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն ՌԴ-ի քայլերը դեռ ժուռնալն են, կինոն հետո է սկսվելու. Կարեն Քոչարյան Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում․ «Հրապարակ» Քասախի չգործող հիվանդանոցում հրդեհ է բռնկվել Թրամփը կոչ է արել Նեթանյահուին թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու համար. NBC Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է Գյումրին ՔՊ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը

«Այս պատերազմին մենք գնացինք չունենալով իմունային համակարգ». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լյուստրացիայի ժամանակը

44-օրյա պատերազմից հետո ամենաբարձր մակարդակով խոսվել է դավաճանության և դավաճանների մասին։

Տարբեր բարձրաստիճան զինվորականներ առնվազն ակնարկել են դավաճանության փաստերի մասին։

Փաշինյանը մի քանի անգամ խոսել է ինչ-որ դավաճանների մասին, որոնք պիտի ենթարկվեն պատասխանատվության։

Անուններ չեն հնչել, սակայն ջինը շշից այլևս բաց է թողնված ու հասարակությունը միևնույն է, մի օր իմանալու է մեր խայտառակ պարտության ողջ պատմությունը։ Որտեղ, ըստ հենց իրենց հայտարարությունների, տեղի է ունեցել նաև դավաճանություն։

Բազմաթիվ երկրներ, այդ թվում արևելյան ու արևմտյան Եվրոպայի, տարբեր տարիների ընդունել են լյուստրացիայի մասին օրենք և գաղտնազերծել են բոլոր գործակալներին։

Նման օրենքի անհրաժեշտության հիմնավորումը շատ հստակ է՝ սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխում։

Այս պատերազմին մենք գնացինք՝ չունենալով իմունային համակարգ։ Վերջին երկուսուկես տարում մեր իմունային համակարգը զրոյացրեցին և ես իրավունք ունեմ ունենալու լեգիտիմ կասկածներ, որ այդ ամենն արվել է հատուկ ծրագրավորված ու էստեղ, այո՛, ամենամեծ դերակատարությունն ունեցել են տարբեր երկրների կողմից ֆինանսավորվող գործակալական ցանցեր, որոնք գործել ու շարունակում են գործել ամենադեմոկրատ անվանումների և գաղափարների անվան տակ։

Այո՛, քաղաքական դաշտը, դատաիրավական համակարգը պիտի ենթարկվի լյուստրացիայի։

Ի վերջո, այսօր քաղաքական դաշտում, իշխանության տարբեր օղակներում կան բազմաթիվ գործիչներ, ովքեր եղել են թուրք-ադրբեջանական խաղաղասիրական գրանտների շահառուներ, ովքեր եվրոպական տարբեր երկրներում ամիսներով ադրբեջանցիների հետ ապրել են այսպես կոչված՝ «խաղաղության ճամբարներում», ում հասարակական կազմակերպությունները սորոսաթրքական ֆինանսական խողովակներով ավերիչ գաղափարներ են տարածել՝ փորձելով բացել օվերտոնի պատուհանը։

Ես կարծում եմ, որ քաղաքական դաշտում պիտի ձևավորվի կոնսեսուս՝ լյուստրացիայի հետ կապված, որպեսզի մենք կարողանանք վերականգնել մեր երկրի անվտանգության ողնաշարը, որը փշուր-փշուր է արված։

Ու թող ինձ չասեն, թե ագենտների գաղտնազերծումը բացելու է պանդորայի անկառավարելի արկղը։ Եթե մեր ազգային իմունիտետը վերականգնելու համար մենք պարտադրված ենք լինելու անցնել պանդորայի արկղի միջով, ուրեմն՝ պիտի քաջություն և համարձակություն ունենանք անցնելու։

Այլ տարբերակ պարզապես չկա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>